Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում են Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներխուժման հանգամանքները։ Օրակարգային հարցի հիմնական զեկուցողը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ քանի դեռ գործը գտնվում է նախաքննության փուլում, հարցի քննարկումը հանձնաժողովում վաղաժամ է։ 

«Շուտ է դեռ անդրադառնալ դրան, որովհետև քննական փուլում է։ Իրավապահները կարող են գալ այստեղ ու ասել, որ նախաքննական գաղտնիք է, ոչինչ չեն կարող ասել։ Մենք պետք է շոուի մեջ չմտնենք։ Քննությունից առաջ ընկնել պետք չէ։ Երբ քննական փուլն ավարտվի, այն ժամանակ մեր հարցերին պիտի պարզաբանում տան՝ ինչո՞ւ են ազատվել ԱԱԾ տնօրենի տեղակալն ու Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, ի՞նչ թերացումներ են եղել և ո՞վ է մեղավոր»,- ընդգծեց Միքայելյանը։

Նրան հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ ընդդիմության նպատակը շոու անելը չէ, այլ անվտանգային լուրջ բացթողումները հասկանալը։

«Եթե հանձնաժողովով հարցին հստակություն չտրվի, և պաշտոնական պատասխաններ չստանանք, ապա առավոտից գիշեր դեպքը հազար ու մի ձևով շահարկվելու է հանրային դաշտում։ Մենք հաշվետու հանձնաժողով ենք, ինչո՞ւ ենք խուսափում մեր վերահսկողական գործառույթն իրականացնելուց»,- ասաց Մանուկյանը։

Նշենք, որ Շաքիում արձանագրված սահմանախախտման դեպքով հարուցվել է քրեական վարույթ, իսկ ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է։


Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան