Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Իրանը դեռևս ուսումնասիրում է Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ իր առաջարկին ԱՄՆ-ի պատասխանը, ուսումնասիրությունն ավարտելուց հետո միջնորդների միջոցով կպատասխանի Վաշինգտոնին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Reuters-ը։

Բաղային նաև նշել է, որ Իրանը շարունակում է միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանակել՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։ Կատարն ու Պակիստանը, ի թիվս այլ երկրների, հանդես են եկել որպես միջնորդներ՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով սկսված պատերազմն ավարտելու ջանքերի շրջանակում։

Հունիսին կնքված ժամանակավոր հրադադարի խախտումից և ընդմիջումներով ուղեկցվող հարվածների վերսկսումից հետո՝ սեպտեմբերի կեսերին, Իրանը ներկայացրել էր իր առաջարկը, իսկ ավելի ուշ հաստատել ամերիկյան կողմի պատասխանը ստանալու փաստը։ Սակայն դրանից հետո գործընթացը կասեցվել էր։ Կիրակի Իրանի անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Վաշինգտոնի պատասխանը բավարար չափով չի անդրադարձել Թեհրանի՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու և բանակցություններին վերադառնալու վերաբերյալ առաջադրած յոթ պայմաններին։

Տարաձայնությունների առանցքային կետերից մեկը Վաշինգտոնի պնդումն է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկել գործընթացի հենց սկզբում։ Թեհրանը պնդում է, որ բանակցությունները նախ պետք է կենտրոնանան Հորմուզի նեղուցի վերաբացման (որով մինչև պատերազմն իրականացվում էր նավթի և հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի մոտ մեկ հինգերորդ մասի փոխադրումը) և այդ ջրային ուղու անվտանգության վերականգնման վրա։

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ու Իրանի դաշնակից Եմենի հութիների միջև սրվող հակամարտությանը՝ Բաղային կրկին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել ճգնաժամի կարգավորմանը՝ երկխոսության միջոցով։

«Եմենի հարցը վաղուց պետք է լուծված լիներ ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզի հիման վրա։ Մենք հայտարարել էինք, որ կաջակցենք եմենցիների և սաուդցիների միջև ձեռք բերված ցանկացած համաձայնության։ Մեր կոչն է, որ այս իրավիճակը կարգավորվի երկխոսության միջոցով»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի