Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է  ընդդիմադիր պատգամավորների կողմից առաջարկվող նախագիծ՝ կապված Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներխուժման մասին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց թեմայի շուրջ իշխանական խմբակցության դիրքորոշմամբ։ 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ միջադեպի մասին առաջին երեք օրերին լռություն էր պահպանվում, և քրեական վարույթներ հարուցվեցին միայն այն ժամանակ, երբ մամուլում տեղեկատվական արտահոսք եղավ, և Ազգային ժողովում ճնշում գեներացվեց։

Մանուկյանը նաև ուշադրություն հրավիրեց Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե տվյալ հատվածում ոչ թե սահմանապահ զորքերն են տեղակայված, այլ բանակը։ 

«Եթե սահմանապահ զորքերը չեն եղել, այլ ՊՆ-ն, ապա անտրամաբանական է դառնում, թե ինչո՞ւ ԱԱԾ տնօրենի տեղակալին ազատեցին աշխատանքից։ Բացի այդ, եթե ադրբեջանական կողմն ի սկզբանե հայտնել էր զինվորի բացակայության մասին, ինչո՞ւ բնակիչներին նախապես չէին զգուշացրել վտանգի մասին»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։

Արձագանքելով՝ հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հերքեց, թե քրեական վարույթները հարուցվել են հանրային ճնշման ներքո։ Նրա մեկնաբանմամբ՝ Ադրբեջանից զինծառայողի բացակայության մասին տեղեկությունը դեռևս չէր նշանակում, որ նա անպայմանորեն գտնվում է Հայաստանի տարածքում։ Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանում նրա գտնվելու փաստը հաստատվել է միայն այն պահից, երբ նա փաստացի հայտնաբերվել և վնասազերծվել է։

Գաբրիելյանը նաև նշեց, որ հարցի շուրջ լսումներ կազմակերպելու որոշման նախագծի վերաբերյալ իշխանական խմբակցությունն այս պահին դեռևս միասնական դիրքորոշում չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան