Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին

Լուրեր

12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հաստատել է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականին Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ հանրաքվեին՝ Brexit-ին, և եվրոպական մյուս երկրների, այդ թվում՝ Գերմանիայի կառավարություններին նախազգուշացրել է Եվրոպայի քաղաքական գործընթացների վրա ազդելու՝ Կրեմլի նոր փորձերի մասին։ Այս մասին նա խոսել է կիրակի հրապարակված The Rest Is Politics փոդքասթի հերթական թողարկման ընթացքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բըրնհեմի խոսքով՝ պաշտոնը ստանձնելուց հետո նա Դաունինգ սթրիթում գտնվող Կառավարության նստավայրից տեղեկություններ է խնդրել այն մասին՝ արդյո՞ք Ռուսաստանը միջամտել է ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեին։

«Եվ ես միանշանակ պատասխան ստացա՝ այո՛»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ռուսաստանին բրիտանական քաղաքականությանը միջամտելու մեջ մեղադրել են դեռևս 2016 թվականի քվեարկության ընթացքում։ Բըրնհեմի խոսքով՝ դրանից հետո Մեծ Բրիտանիան ապրել է «լճացման և պառակտման տասնամյակ»։ Նա հավելել է, որ քաղաքացիներին բավարար չափով չեն տեղեկացրել «արտերկրից քաղաքական գործընթացին միջամտելու փորձի մասշտաբների մասին» և նախազգուշացրել Գերմանիային ու Ֆրանսիային՝ թույլ չտալ նմանատիպ սխալներ։

«Այժմ կարևոր է հստակ և միանշանակ արձանագրել այս հանգամանքները։ Կարծում եմ՝ դա կօգնի Գերմանիայի և Ֆրանսիայի ընտրողներին հասկանալ, որ որոշ քաղաքական գործընթացներ նպատակաուղղված կերպով նախաձեռնվում են մեր հակառակորդների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բըրնհեմը հավելել է, որ անցած շաբաթ Բեռլին կատարած այցի ընթացքում ինքը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ասել է, որ պետք է օգնեն դիմակայել սպառնալիքին և, առաջին հերթին, այն քաղաքական պայքարի մեթոդներին, որոնց բախվել են։ Բըրնհեմի խոսքով՝ Մերցը հայտարարել է, որ ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն «ակնհայտորեն կապված է Ռուսաստանի հետ» և, իր կարծիքով, ֆինանսավորում է ստանում նրանից։ Բըրնհեմը հավելել է, որ իրեն նաև հայտնել են, թե «Ռուսաստանից դեպի Գերմանիա ապատեղեկատվության և կեղծ տեղեկությունների հոսք է գալիս»։

2016 թվականին Brexit-ի վերաբերյալ հանրաքվեի ժամանակ բրիտանացիների աննշան մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Եվրամիությունից դուրս գալուն։ Դրան հաջորդել է երկարատև քաղաքական ճգնաժամ, իսկ Brexit-ը վերջնականապես իրականացվել է 2020 թվականի սկզբին։ Բըրնհեմը վերջերս այդ որոշումն անվանել է «աղետալի սխալ» և չի բացառել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու հնարավորությունը։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի մի շարք տարածքային կառույցներ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության կողմից ճանաչվել են որպես «հաստատված ծայրահեղ աջակողմյան կազմակերպություններ», վերջին շրջանում հաջողություններ է գրանցում տարածաշրջանային ընտրություններում։

Անցած շաբաթ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ այդ կուսակցության ներկայացուցիչը՝ Տոբիաս Ռաուշը, ստանձնել էր երկրամասի խորհրդարանի նախագահի պաշտոնը Սաքսոնիա-Անհալթում։

Դաշնային մակարդակում, ըստ հարցումների, այս կուսակցությունը վստահորեն առաջ է անցնում իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից։

Ֆրանսիայում էլ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2027 թվականի գարնանը։ Հարցումների համաձայն՝ վարկանիշային աղյուսակներում ներկայում առաջին տեղը զբաղեցնում է աջ պոպուլիստ Մարին Լը Պենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի