Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների հեղինակած որոշման նախագիծը, որով առաջարկվում է պատկան մարմինների ղեկավարներին հրավիրել խորհրդարան՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հանգամանքները պարզելու նպատակով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին երեք տարիներին սա Սյունիքում սահմանային նմանօրինակ արդեն երկրորդ դեպքն է, և հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ։

«Արդյո՞ք հանձնաժողովը կարողանում է ապահովել թափանցիկ վերահսկողություն այս գործընթացին։ Ժողովուրդը պետք է իմանա՝ արդյունքը որն է, ով է պատասխանատու, որ համակարգը։ Գուցե համակարգին նոր ֆինանսավորո՞ւմ է պետք, տեսահսկման նոր սարքե՞ր են պետք։ Դեպքից անցել է 15 օր, ի՞նչ է արել հանձնաժողովը, ի՞նչ է արել Ազգային ժողովը։ Եթե այս նախագծին դեմ քվեարկեք, մենք նախաձեռնելու ենք ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորում» – հայտարարեց Կարապետյանը։

Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը  հակադարձեց՝ նշելով, որ տեղի ունեցածը համակարգային խնդիր չի համարում և առանձին դեպքի առիթով քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ չէ։ Միևնույն ժամանակ Գաբրիելյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը բնականոն հունով աշխատում է և առանց հատուկ որոշման էլ պատրաստվում էր գերատեսչությունների պատասխանատուներին հրավիրել ԱԺ։

«Այն բոլոր հարցադրումները, որոնք դուք բարձրաձայնում եք, մեզ էլ են հետաքրքիր, և մենք էլ ունենք ավելի շատ հարցեր։ Որևէ խնդիր չկա պատասխանատուներին Ազգային ժողով հրավիրելու և հարցերը քննարկելու համար։ Սակայն ընդդիմության այս նախաձեռնությունը մի փոքր առաջ ընկած է» – ընդգծեց Գաբրիելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան