«Միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, պաշտպանում ենք նաև Հայաստանին իր իրավունքների շրջանակներում»․ Իրանի նախագահն այսօր կայցելի Բաքու

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրանական աղբյուրներին։ Այցը նպատակ ունի ամրապնդել երկկողմ համագործակցությունը և բարեկամական կապերը։

Նշվում է, որ Իրանը, տարածաշրջանային լարվածության նվազեցմանը նպաստելով, կարող է աջակցել Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը և վստահության ամրապնդմանը Բաքվի և Երևանի միջև։ Բացի այդ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման հիմքը սահմանային շուկաների զարգացումն է, տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը և Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված ռազմավարական հարցերի շուրջ երկխոսությունը։

Բաքու այցին ընդառաջ Փեզեշքիանը  հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև խնդիրները կլուծվեն միջազգային իրավունքի հիման վրա։

«Առաջին քայլը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր կողմը բավարարվի իր ունեցածով և չպահանջի մյուսի հողը։ Հակամարտություն է առաջանում, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի հողը։ Մեր դիրքորոշումն այն է, որ երկրների տարածքային ամբողջականությունը նրանց իրավունքն ու արտոնությունն է, և մենք պետք է հարգենք այն։ Մենք դա ընդունել ենք միջազգային իրավունքին համապատասխան և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև այդ խնդիրները կլուծվեն միջազգային իրավունքը որպես հիմք ընդունելով»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով.

«Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, և մենք պաշտպանում ենք նաև Հայաստանին իր իրավունքների շրջանակներում։Մենք ձգտում ենք ապահովել, որ երկու կողմերն էլ ապրեն խաղաղ և կողք կողքի՝ բարիդրացիության սկզբունքների հիման վրա»։

Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը նպաստել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապի ստեղծմանը։

«Այսօր մեր օգնությունն այն է, որ մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում։ Նախագիծը շատ շուտով կիրականացվի։ Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի լինի։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների համար երկրորդ հայրենիք»,-ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի դեպքում, իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։

Փեզեշքիանը նաև ասել է, որ  իրականացնում են ցամաքային ճանապարհների վերանորոգման և վերականգնման նախագծեր։ Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև Աստարայում։

«Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ՝ Ադրբեջանը կարող է միավորող դեր խաղալ Իրանի և Ռուսաստանի միջև հաղորդակցության և բեռնափոխադրումների գործում։ Երրորդ՝ Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի և Պարսից ծոցի ներուժը՝ Իրանի տարածքով տրանսպորտային գործողություններ իրականացնելու համար»,-ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ  կքննարկեն նախագծերի ճիշտ իրականացման հարցերը՝ այս գործընթացն էլ ավելի հեշտացնելու համար։

Հարցազրույցում Իրանի նախագահը  հայտարարել է․ «Մենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում օտարվածության զգացում չունենք։ Հուսով եմ, որ դա կարտացոլվի Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի հետ իմ հանդիպման ժամանակ։ Ես շատ ուրախ եմ, որ այցելելու եմ Ադրբեջան։ Որովհետև մենք Ադրբեջանը չենք համարում օտար երկիր և այնտեղ մեզ օտար չենք զգում։ Անցյալում մենք ունեինք ընդհանուր պատմություն, շատ մտերիմ եղբայրներ էինք։ Եվ ապագայում էլ նույնը կլինի»,-ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը և Իրանը որպես հարևաններ կարող են մեծ օգնություն ցուցաբերել միմյանց և երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններ կան, և Թեհրանը չի նախատեսում որևէ սահմանափակում միջև համագործակցության ոլորտներում։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ դրական քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի հետ համագործակցության զարգացման գործում, մասնավորապես՝ առողջապահության, առևտրի, արդյունաբերության և համատեղ նախագծերի ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի