«Պայմաններ են ստեղծվել, որ կարգոները չեն հասկանում՝ ինչպես կարող են աշխատել»․ փորձագետը՝ ՊԵԿ հանդիպման մասին

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը factor.am-ի հետ զրույցում անդրադառնում է ՊԵԿ-ում վերջերս կարգոների առթիվ թեժ քննարկմանը՝ ասելով, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել ոչ թե տարբեր երկրներից Հայաստան ապրանք ներմուծող կարգոները փակելու մասին, այլ որ այսուհետ դրանք պետք է նոր մոտեցումներով աշխատեն՝ փաստաթուղթ տրամադրեն ՓՄՁ-ներին։ Նշենք, որ հուլիսի 10-ից կարգո կազմակերպություններն այլևս չեն գործում։ «Պայմաններ են ստեղծվել, որ կարգոերը չեն կարողանում հասկանալ՝ ինչպես կարող են աշխատել, որովհետև մեխանիզմները հստակ չեն ու հանդիպման ժամանակ ևս մեզ որևէ հստակ մեխանիզմ չներկայացվեց»,-ասաց Գևորգ Պողոսյանը։

«Խոսվեց, որ ստեղծվում է մի կազմակերպություն, որը փորձելու է հսկել կարգոների կողմից կատարվող աշխատանքը»,-մանրամասնեց փորձագետը։

Նկատենք, սակայն, որ մենք ունենք Մաքսային պետական կոմիտե, որն էլ պետք է հսկի այդ ամենը և նոր մարմին ստեղծելու իմաստն այնքան էլ հասկանալի չէ։ Politik.am-ը օրերս հրապարակել էր ՊԵԿ աշխատակիցներից մեկի նամակը, ըստ որի, «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից ՊԵԿ են հրավիրվել Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունների, կամ ինչպես ընդունված է ասել կարգոների սեփականատերերը։ Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ և անցել է լարված մթնոլորտում։ Արդյունքը, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հետևանքը եղել է այն, որ 1990-ականներից այս շուկայում աշխատող կարգոները հուլիսի 10-ից չեն աշխատելու։

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից նրանց բաց տեքստով փոխանցվել է, որ իրենց փոխարեն շուկայում գործելու է նոր կարգո, որը ղեկավարելու է Գազպրոմ Արմենիայի գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, ում անունը վերջին օրերին շրջանառվում էր մամուլում։ Նոր կարգոն կլինի կրկին մասնավոր, բայց մոնոպոլիստ։ Իսկ թե ինչ «լավ» հետևանքներ է ունենում մոնոպոլիան, բոլորին է հայտնի — բարձր գներ, ցածր որակ, անպասխանատվություն ու վստահության բացակայություն»,-գրել է ՊԵԿ նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ բեռնափոխադրումների շուկայում այսօր գործում են 15 ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում է միջինը 20 հոգի։ Այսինքն, կփակվի 250-ից 300 աշխատատեղ։

Ըստ Գևորգ Պողոսյանի՝ իրականում կարգոների անհրաժեշտությունը առաջացել է նրանից, որ մեր մաքսային ընթացակարգերը շատ բարդ են, ժամանակատար և ծախսատար են բիզնեսների համար, սակայն կարգոների դեպքում ապրանքների ներմուծումները չեն գրանցվել այնպես, ինչպես պետք է գրանցվեին և դա դրական չի ազդում հարկային մուտքերի վրա։ ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի կողմից 105 բիզնեսների հարցումը ցույց է տվել , որ ՓՄՁ-ների 40 տոկոսը օրենքով սահմանված 35 տոկոս հարկից ավելի են վճարել՝ Հայաստան ապրանք ներկրելու համար, ինչն, ըստ փորձագետի, բոլոր տրամաբանությունից զուրկ է։

Մանրամասները դիտեք ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի հետ factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան