Խի՞ստ, թե՞ ավելի խիստ․ բենզալցակայանների անվտանգության նորմերը կփոփոխվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Վառելիքի կազմվածքում տեղի է ունեցել փոփոխություն, որը բենզինը դարձրել է ոչ պայթյունավտանգ նյութ»,- Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Սի փի էս էներջի գրուպ» ՍՊԸ-ի իրավաբանական վարչության ղեկավար Արմեն Անդրիկյանը՝ անդրադառնալով Երևանում բենզալցակայանների տեխնիկական անվտանգության նորմերի պահանջները փոփոխելու նախաձեռնությանը։ Բենզինի վաճառքով զբաղվող տնտեսվարողները պահանջում են իշխանություններից վերանայել խստացումների գնալու մոտեցումը։ 

Factor TV-ն անդրադարձել էր բենզալցակայանների գործունեությանը և պարզել, որ մի քանի տասնյակ բենզալցակայաններ խախտում են անվտանգության նորմերը և չունեն գործունեության թույլտվություն։ Իրավախախտների շարքում հայտնի ընկերություններ են՝ «CPS», «Ռան օյլ», «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «Կամօյլ», «Ավռա» և այլն։

Հայաստանում քաղաքաշինական նորմերով սահմանված է, որ հեղուկ վառելիքի ստորգետնյա պահեստարանների հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերի պատերը պետք է լինի նվազագույնը 25 մ, ստորգետնյա ամբարները պետք է լինեն երկպատ կառուցվածքով կամ պաշտպանիչ պատով, և այլն։

«Խրուշչովի ժամանակներից ընդունված համապատասխան պահանջներ են էս պահին գործում, բայց դրանից հետո անցել է 60-70 տարի։ Քաղաքակիրթ աշխարհը մշակել է նոր նորմեր, նոր պահանջներ, որոնք համապատասխանում են վառելանյութի նյութի պայթյունավտանգ չլինելու հանգամանքին, որոնցով կարգավորվում է»,- նշել է Ա․ Անդրիկյանը։

«Մաքս Օիլ» և «Կամօյլ» ՍՊԸ-ների տնօրեն Կամո Մելքոնյանի կարծիքով ևս նորմերի վերանայման անհրաժեշտություն կա․ «Ես պատրաստ եմ անվտանգության բոլոր հարցերը լուծեմ, բայց որ 25 մ հեռավորություն պետք է լինի տվյալ տեղից, նշանակում է, ամեն մի կալոնկան պետք է ունենա 3000 քմ հող։ Իսկ էն ժամանակվանից օրինական թույլտվությամբ մենք էդ կալոնկենքն ունենք»։

2024 թ-ին անվտանգության նորմերը վերանայելու հարցով տարբեր ատյաններում քննարկումներ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները ևս համաձայն են, որ նորմերը պետք է լրամշակվեն։

«Փաստացի կառուցված բենզալցակայանների մի զգալի մասը Երևանում չի համապատասխանում էն նորմատիվներին, որ կան։ Տեխնիկական պահանջներ ունենք, որ Երևանում անհնար է կատարել․ օրինակ՝ պետք է լինի 2 հիդրանտ, որ հրդեհի ժամանակ որոշակի քանակությամբ ջուր ապահովվի։ Տեխնիկապես Երևանում էդ ճնշմամբ էդ թողունակության ջուր հնարավոր չէ ապահովել։ Այսինքն՝ ունենք պահանջներ, որ անիրատեսական են։ Եկել ենք կոնսենսուսի, որ ամեն դեպքում պահանջների վերանայման ու նորմատիվների լրամշակման անհրաժեշտություն կա»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են և նախագիծը լրամշակվում է։ Թե ո՞ր պահանջներն են փոխվելու, ի՞նչ կթույլատրվի բենզալցակայաններին, դեռ հայտնի չէ։

«Կարող է մշակվեն պահանջներ, որ պարզվի, որ բենզալցակայնների մի ավելի մեծ մասը չի համապատասխանում, որովհետև, օրինակ, իրենք բերում են միջազգային փորձ, որ Իտալիայում կամ ֆրանսիայում բենզալցակայանները շենքին կպած են, բայց այդտեղ կան բազմաթիվ գործոններ, որ մասնագիտական որոշման տիրույթում են։ Եվ եթե թե՛ հին, թե՛ նոր պայմաններով դիտարկենք, կարող է պարզվի, որ մեծ մասն ապամոնտաժման ենթակա են։ Էնպես չի, որ միանշանակ բխելու է բոլորի շահերից»,- նշել է Բ․ Թունյանը։

Մինչ անվտանգության նորմերը փոփոխվեն, ընդունվեն և սկսեն գործել, Երևանում, հիշեցնենք, մի քանի տասնյակ բենզալցակայաններ գործում են խախտումներով և առանց թույլտվության։

Գայանե Խաչատրյան