Կալանքը թանկ է նստում․ ամեն օր պետությունը 18 մլն է ծախսում կալանավորների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ավելի քան 8 տարի. հենց այսքան կալանքի տակ մնացին Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ կասկածվող 4 անձինք։ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանը և Յուրի Հակոբյանը կալանավորվել էին 2016 թվականի հուլիսին ձերբակալվելուց օրեր անց։ Մինչ դատավարությունն ընթանում էր՝ Արարատ Նիկողոսյանը մահացավ քրեակատարողական հիմնարկում։

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 4-ին: Ըստ մեղադրանքի՝ սպանված Եղիշե Խաչատրյանը, որը հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր, երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Հակոբյանին, Չիչոյանին ու Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Զաքարյանը, Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ։ Խաչատրյանը մահացել է ստացած վնասվածքներից։ Դեպքի ժամանակ Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը. միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Տուժող կողմն ի սկզբանե դեմ է եղել, որ ամբաստանյալների նկատմամբ որևէ այլ խափանման միջոց կիրառվի՝ կալանքից բացի։ Մեյթիխանյանը բացատրում էր՝ որդիների վրեժից է վախենում։

Ամբաստանյալների խափանման միջոցը, այնուամենայնիվ, փոխվեց. 2024 թվականի դեկտեմբերի սկզբին նրանցից երկուսի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, իսկ մյուսների նկատմամբ վարչական հսկողության, գրավ և բացակայելու արգելք։ 8 տարի ձգվող գործի քննությունը սկսվում է նորից։  

Տարիներով ձգվող նմանօրինակ քրեական գործերի հետևանքով քրեակատարողական հիմնարկներում ավելանում է կալանավորների թիվը։ Դատավորների կողմից կալանքը շարունակում է մնալ ամենահաճախ կիրառվող խափանման միջոցը, թեև դեռևս 2022 թվականի հուլիսին ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգիրքն այլընտրանքային խափանման միջոցների մի քանի այլ տարբերակ ևս առաջարկում է։

Այնինչ պատկերը հակառակն է․ 2018 թվականին ՔԿՀ-ներում պահվում էր 928 կալանավորված անձ, այնինչ 2024-ին այդ թիվը հասել է 1401-ի, այն դեպքում, երբ դատապարտյալների թիվը, նախորդ տարեվերջին դրությամբ, 1285-է եղել։

Դատարա՞նն է փորձում իրեն ապահովագրել, թե՞ կալանքը շարունակում է օգտագործվել նաև որպես պատժիչ միջոց։ Այս հարցը դեռևս նախորդ տարի բարձրացվել էր իշխող ուժի նախկին և ներկա պատգամավորների կողմից։ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազին ակնհայտորեն վրդովեցրել էր հարցը։

Ավելի ուշ, արդեն Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն էր ամբիոնի մոտ։ Կալանքի թվերի մասով մտահոգ էր արդեն ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։ Անդրեասյանն ամբիոնից այդպես էլ հստակ պատասխան չէր տվել՝ նշելով, որ չի ցանկանում էթիկա խախտել։ Այնինչ, այսօր փաստաբան Ֆանյանը, մատնանշելով նույն Անդրեասյանին և նրա ղեկավարած խորհրդին, ընդգծում է՝ հենց ԲԴԽ-ի որոշումների պատճառն է նաև ավելացող կալանքների թիվը։

Որքան գումար է ծախսում պետությունը 1 կալանավորի վրա․ բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներով  քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց օրական միջին ծախսը մեկ անձի հաշվարկով, ներառյալ՝ բոլոր տեսակի ծախսերը, կազմում է մոտ 13 հազար 119 դրամ: 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ անազատության մեջ պահվում է 2686 մարդ։ Ստացվում է՝ օրական միջինը 35 մլն 238 հազար դրամ է ծախսվում դատապարտյալներին և կալանավորներին պահելու համար, ինչը տարեկան կազմում է գրեթե 13 մլրդ դրամ, որից կեսից ավելին՝ 6 մլրդ 700 մլն-ը, բաժին է ընկնում կալանավորների պահման ծախսերին։  

Կալանքը որպես պատժիչ գործիք օգտագործելուն իր տարեկան վերջին զեկույցում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Ստացած ահազանգերի հիման վրա պաշտպանը եզրակացրել է՝ անձանց նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը կիրառվում և դրա ժամկետը պարբերաբար երկարաձգվում է հիմնավոր կասկածի կամ հիմքերի անբավարարության կամ իսպառ բացակայության պայմաններում: Ավելին, տարեսկզբին չհայտարարված այցի շրջանակում պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկ խցում կալանավորները և դատապարտյալները միասին են պահվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան