Ֆրենկ Փալոնը՝ Բաքու այցի մասին․ «Եթե չլիներ դեսպանատան անվտանգությունը, կհայտնվեի հիվանդանցում»

Լուրեր

07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ Ադրբեջանում COP29 համաժողովին մասնակցելու ժամանակ քիչ էր մնում՝ հարձակվեին իր վրա: Կոնգրեսականը դա անվանել է «կառավարության կողմից ղեկավարվող հարձակում» գրում է AFP-ը։

«Կասկած չկա, որ եթե չլիներ ինձ պաշտպանելու համար դեսպանատան կողմից վարձված անվտանգությունը, ես կհայտնվեի հիվանդանոցում»,- Վաշինգտոն վերադառնալուց հետո լրագրողներին ասել է  Ֆրենկ Փալոնը:

Նա նշել է, որ առաջին անգամ անհանգստություն է զգացել, երբ Բաքվում համաժողովի ժամանակ բախվել է տեղական ԶԼՄ-ների կողմից թշնամական և թվացյալ համաձայնեցված հարցերին:

«Դա մի տեսակ վարժանք էր, թե ինչ են անում բռնակալները։ Ադրբեջանում ազատ լրատվամիջոցներ չկան, դրանք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից։ Դա կազմակերպվել էր կառավարության կողմից»,- պատմել է Փալոնը։

Նա հավելել է, որ դրանից հետո շուրջ 50 «ավազակներ» իրեն սպասել են հյուրանոցի մոտ, իսկ տեղի ոստիկանությունը հրաժարվել է նրան ուղեկցել հետնամուտքով, սակայն ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը պաշտպանել է նրան:

«Պարզ էր, որ ուզում էին հարձակվել ինձ վրա»,- ասել է կոնգրեսականը։

ԱՄՆ Պետքարտուղարությունը, արձագանքելով միջադեպին, հայտարարել է․ «Մենք հիասթափված ենք, որ Ադրբեջանը ձախողել է ցուցարարներին համաժողովի պատվիրակներից բաժանելու իր պատասխանատվությունը։ Ակնկալում ենք, որ բոլոր կառավարությունները, հատկապես՝ նրանք, որոնք հյուրընկալում են խոշոր միջազգային իրադարձությունները, լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ պաշտպանելու իրենց երկրներ այցելողներին»։

Փալոնը նշել է նաև, որ իրեն ասել են, թե ինքը ցանկալի հյուր չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հանդիպմանը, թեև գործընկեր օրենսդիրները փոխանցել են իր մտահոգությունները:

Սենատոր Էդ Մարքին նույնպես հայտարարել է, որ Բաքվում ոտնձգությունների է ենթարկվել և թիկնապահի կարիք ունեցել նույնիսկ հյուրանոցում, թեև, ըստ նրա, Փալոնն ավելի վատ իրավիճակի է բախվել։

«Մենք չենք կարող պարզապես թույլ տալ, որ այս ավտորիտար նավթային պետություններն անտեսեն ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ կլիմայական սպառնալիքները, որոնք պետք է լուծվեն համապարփակ կերպով»,- ասել է Մարքին։

Ըստ նրա՝ հանդիպել է Ադրբեջանի նախագահի ավագ խորհրդականի հետ և հորդորել ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև Հայաստանի հետ «բարեխիղճ» բանակցություններ վարել։

Հավելենք, որ Փալոնն ավելի վաղ նույնպես հայտարարություն էր տարածել Բաքվում իր դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված արշավի կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի