Իշխան Զաքարյանը մինչ օրս չի գրանցել իր առանձնատունը․ ինչ է հայտարարագրել պատգամավորը

Լուրեր

20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 20:48
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել
Բոլորը

Նախկինում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ապա դրա շարքերը լքած Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը, որ 10 տարի՝ 2007-2017 թթ․, ղեկավարել է ՀՀ վերահսկիչ պալատը, 2023 թ-ի դրությամբ ուներ ընդամենը 3 հողամաս՝ 1-ը Արարատի Լանջազատ համայնքում (նվիրատվություն է ստացել 2007 թ-ին) և 2-ը Կոտայքի Հացավան բնակավայրում։ Նրա գույքի և եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ վերջին 2 հողակտորները Զաքարյանն անցած տարի նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը։

Զաքարյանը 90 օրից ավելի բնակվել է Նոր Նորքում մի առանձնատանը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Հայտարարագրում տան հասցեն և այլ տվյալները փակ են, բայց սա, ըստ երևույթին, այն նույն առանձնատունն է, որի շուրջ տարիներ առաջ աղմուկ էր բարձրացել։

Հիշեցնենք, որ 2013 թ-ի նոյեմբերի 16-ին այն ժամանակ վերահսկիչ պալատի նախագահը հայտարարել էր, որ այդ տան համար անհրաժեշտ գումարները տրամադրել է իր ընկերը՝ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը: 2015 թ-ին այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Զաքարյանին հարցրել էր՝ «արդյո՞ք նրա պաշտոնավարման ընթացքում (հեղ․՝ 2003-2007 թթ-ին Ի․ Զաքարյանը ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահն էր) եղել է, որ սպորտային ինչ-որ օբյեկտներ սեփականաշնորհած լինի»: Զաքարյանը պատասխանել էր, որ Բոյաջյանը սեփականաշնորհել է Ծաղկաձորի մարզահամալիրի մի մասը:

Նկատենք, որ այս առանձնատունը դեռևս 10 տարի առաջ արդեն ավարտուն տեսք ուներ․ Զաքարյանի 2020 թ-ի հայտարարագրում ևս նշված էր (ավելի վաղ նրա հայտարարագրերում այս տվյալը չկա), որ նա այդ ժամանակ էլ բնակվել է նույն առանձնատանը։ Ստացվում է, որ առանձնատունը տարիներ շարունակ շահագործվում է, սակայն պետական գրանցում սեփականատերերը չեն ստացել։

Հիշեցնենք նաև, որ 2021թ-ի արտահերթ ընտրություններից ամիսներ անց Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածով՝ փողերի լվացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու: Նրա անշարժ գույքի վրա կալանք էր դրվել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը։ Օրերս հայտնի դարձավ, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ի․ Զաքարյանի բանկային հաշիվներին 2023-ի տարեվերջի դրությամբ եղել է 19 եվրո, 233 դոլար և 532 հազար դրամ։ Կանխիկ նա հայտարարագրել է 6500 դոլար, 2․7 մլն դրամ, 25 հազար եվրո։ Նրա միակ եկամուտը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է եղել՝ 8․5 մլն դրամ։

Ի․ Զաքարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է հասարակական հիմունքներով։

Պատգամավորի կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի հայտարարագիրն ավելի հարուստ է։ Սողոմոնյանը, հիշեցնենք, 2009-2017 թթ-ին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն էր։ Նրան է պատկանում է «Վարդանանք» կրթահամալիրը, որտեղ և խորհրդական է աշխատում։ Այս կրթահամալրից նա 2023-ին ստացել է 45 մլն դրամ շահաբաժին, մոտ 3 մլն դրամ աշխատավարձ, ևս 313 հազար դրամ աշխատավարձ ստացել է Երևանի պետական համալսարանից։ «Վարդանանք կրթահամալիր» ՍՊԸ-ին Սողոմոնյանն անցած տարի տվել է 81․9 մլն դրամ փոխառություն։ Տարեվերջի դրությամբ նա ունեցել է մի քանի բանկային ավանդ՝ 11․2 մլն դրամ, 40․2 մլն դրամ, 5697 դոլար ծավալով, իսկ ևս 1 ավանդ՝ 7․2 մլն դրամի չափով, տարեվերջին զրոյացրել է։ Սողոմոնյանի բանկային հաշիվներին եղել է 3․3 մլն դրամ, 2234 դոլար, կանխիկ հայտարարագրել է 10․5 հազար դոլար, 41․6 մլն դրամ, 10 հազար եվրո։ Ուշագրավ է, որ այսքանով հանդերձ նա 363․6 հազար դրամ վարկ ունի։

Սողոմոնյանը Երևանի Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքի միանձնյա սեփականատեր է։ Ընդ որում՝ այդ շենքը նա նվիրատվություն է ստացել 2006թ-ին։ Անցած տարի նա 131․6 մլն դրամով վաճառել է Կենտրոնում իր բնակարանը։ Գ․ Սողոմոնյանը վարում է LEXUS մակնիշի ավտոմեքենա։

Գայանե Խաչատրյան