2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Զինծառայող Ժորա Կարապետյանի հարազատները գրեթե 2 տարի է՝ պայքարում են, իրենց խոսքով՝ իրական արդարության հասնելու համար։ Նախորդ տարվա օգոստոսի 10-ը գլխիվայր շրջեց Կարապետյան ընտանիքի կյանքը․ Պաշտպանության նախարարությունից լուր ստացվեց, թե Արարատի մարզի N զորամասում ծառայություն անցնող իրենց 19-ամյա տղան դիրքերում ինքնասպան է եղել։

Հորեղբոր՝ Արծրուն Կարապետյանի խոսքով՝ Ժորային կարգազանցի պիտակ են կպցրել, քանի որ վաշտի հրամանատարի թույլտվությամբ արձակուրդից վերադարձել է ոչ թե նշված ժամը 18։00-ին, այլ 22։00-ին մոտ։ Մարտական հենակետ բարձրացած զինծառայողի մարմինն օգոստոսի 10-ին հայտնաբերվել էր ճակատին հրազենային երկու կրակոցից հասցված վնասվածքով։ Քննչական կոմիտեն քրեական վարույթն ի սկզբանե նախաձեռնել էր ինքնասպանության հոդվածով։

Արծրուն Կարապետյանը «Մուրացան»-ի հոսպիտալում անձամբ է տեսել եղբորորդու մարմինը։ Այս հանգամանքը քննության համար որոշակի խոչընդոտներ է առաջացրել։

Սպանության վարկածը հարազատների մոտ ավելի է ամրապնդվել, երբ գործով անցնող վկաները, դատաբժիշկը և հրամանատարական անձնակազմն իրար հակասող ցուցմունքներ են տվել։

Կարապետյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով մեղադրյալի աթոռին են հայտնվել Ժորայի երկու ծառայակիցները։ Այնինչ, հորեղբոր խոսքով՝ դեպքի վայրում զննության պատկերը մի փոքր անորոշ է եղել։

Ժորա Կարապետյանի մահից ժամեր անց նույն զորամասում մեկ այլ զինծառայող է մահացել․ կրկին նախնական վարկածով՝ Գրանիկ Խնկոյանն ինքնասպան է եղել։ Այնինչ, մոր պնդմամբ, որդուն սպանել են, քանի որ նա Ժորա Կարապետյանի սպանության տեսանյութն է հեռախոսով դիտելիս եղել։

Նախաքննական մարմինները չեն փոխել մեղադրանքը՝ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով մեղադրանք առաջադրելով գումարտակի հրամանատարի տեղակալին։

Այնինչ, ըստ ՔԿ-ի, Խնկոյանն ինքնասպան է եղել, քանի որ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ Այս զինվորականն այժմ ազատության մեջ է։

Քաղհասարակությունը և իրապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի և դրանց ոչ արդյունավետ քննության մասին։ Նրանք շեշտում են՝ գործերը հիմնականում կոծկվում են․ նախաքննական մարմինները հաճախ սպանությունները որակում են ինքնասպանություն։ Այս մասին օրերս ահազանգել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում անդրադառնալով նաև Հայաստանին։

«Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել ոչ մարտական պայմաններում ԶՈՒ-ում գրանցված մահերի և իրավապահ մարմինների կողմից դրանց քննությունների ձախողման վերաբերյալ։ Մահվան շատ դեպքեր ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցրել է մահվան դեպքերի բացահայտումն ու խոչընդոտել հետաքննությանը»,- նշվում է զեկույցում։

Քննչական կոմիտեն, որին, փաստացի, ևս հասցեագրված է զեկույցը, FactorTV-ի հետ զրույցում նշեց՝ կուսումնասիրվեն զեկույցում ներկայացվող տվյալները և կոնկրետ դեպքերի, հանգամանքների առկայության պարագայում դրանք, քննչական գործողությունների իրավաչափության և լիարժեքության տեսանկյունից կդարձվեն քննարկման առարկա։

«Հատկապես վերջին տարիներին նախաքննության որակի, օբյեկտիվության, լիարժեքության և համակողմանիության ապահովման վրա հատուկ և բծախնդիր ուշադրություն է դարձվում, իսկ դատավարական էական խախտումների հայտնաբերման դեպքում դրանք թույլ տվող ինքնավար պաշտոններ զբաղեցնողների նկատմամբ հետևում են կոնկրետ համաչափ իրավական հետևանքներ»,- FactorTV-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հավաստիացնում է՝ վարչապետը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցները շատ է կարևորում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան