Հայաստանում օտարերկրյա ներդրումները պակասել են մոտ 30%-ով․ ովքեր և ուր են տարել իրենց փողերը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Չնայած Հայաստանի տնտեսական զարգացման շուրջ իշխանությունների խանդավառ տրամադրություններին՝ անցած տարին օտարերկրյա ներդրումների տեսանկյունից, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ է եղել:

Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2023 թ-ին ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2023 թ-ին Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է 138․6 մլրդ դրամ կամ մոտ 347 մլն դոլար: Սա ավելի քան 58 մլրդ դրամով կամ մոտ 30%-ով պակաս է 2022 թ-ի ցուցանիշից:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) մասով, հակառակը՝ աճ է գրանցվել: Եթե 2022-ին ՕՈՒՆ-ի ծավալը եղել է 181․8 մլրդ դրամ, ապա 2023-ին՝ 197․3 մլրդ, այսինքն՝ այդ ցուցանիշն աճել է 15․5 մլրդ դրամով:

Ուշագրավ է, որ թե՛ ընդհանուր ներդրումների, թե՛ ՕՈՒՆ-ի առյուծի բաժինն ապահովվել է Արաբական Միացյալ Էմիրություններից ստացված ներդրումների հաշվին, մասնավորապես՝ 2023-ին ԱՄԷ-ից ներդրումները կազմել են 104․3 մլրդ դրամ, իսկ ՕՈՒՆ՝ 100․8 մլրդ դրամ՝ 2022-ի ցուցանիշները գերազանցելով համապատասխանաբար 49 և 68 անգամ։ Հակառակ պարագայում Հայաստանում ներդրումների պատկերը, կրկին մեղմ ասած, պարզապես անմխիթար կլիներ։

Տարվա ընթացքում տնտեսական ոլորտի պատասխանատուները հատուկ ընդգծում էին ԱՄԷ-ի հետ փոխգործակցության ակտիվացումը։ Այս ֆոնին հետաքրքրական է, որ Էմիրություններից ուղղակի ներդրումները՝ 101․9 մլրդ դրամ, կատարվել են, ըստ էության, 1 ոլորտում՝ ֆինանսական միջնորդություն, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից։ Սա բանկերն ու ֆինանսական մյուս կազմակերպություններն են։ Այսինքն՝ ՀՀ տնտեսության այլ ճյուղերը ԱՄԷ-ի ներդրողներին դեռ չեն հետաքրքրել։

Ոլորտային հաջորդ խոշոր ՕՈՒՆ՝ 51․4 մլրդ դրամ, եղել է հեռահաղորդակցության մեջ, ընդ որում՝ այս ոլորտից 12․5 մլրդ դրամ ռուսական ներդրումներ արտահոսել են։ Հաջորդ խոշոր ՕՈՒՆ օդային տրանսպորտի գործունեության ոլորտում է՝ 27 մլրդ դրամ, որի մեծ մասը՝ 24․6 մլրդ դրամը օֆշորային է՝ Լյուքսեմբուրգից, ապա հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մեջ՝ Կանադայից՝ 25․5 մլրդ դրամ։

Օտարերկրյա ներդրումների պատկերն ուշագրավ է նաև ծագման երկրների առումով: Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունից դուրս է բերել 68․6 մլրդ դրամ, 2022-ի համեմատ բացարձակ փոփոխությունը՝ -227․2 մլրդ դրամ։ Ներդրումային խոշոր արտահոսք է եղելի նաև դեպի Կիպրոս՝ 32․5 մլրդ դրամ, Միացյալ Թագավորություն՝ 20․2 մլրդ դրամ, Սինգապուր՝ 16․7 մլրդ դրամ, Նիդերլանդներ՝ 15․7 մլրդ դրամ, Գերմանիա՝ մոտ 9․4 մլրդ դրամ և այլն։

Ներդրումների զուտ ներհոսքի դրական՝ ամենամեծ ցուցանիշը ԱՄԷ-ից հետո Լյուքսեմբուրգից է՝ 40․2 մլրդ դրամ, Կանադայից՝ մոտ 26 մլրդ դրամ, Ֆրանսիայից՝ 10․5 մլրդ դրամ, և այլն։

Նկատենք, որ ներդրումների զուտ հոսքերի առումով ամենամեծը՝ 141․4 մլրդ դրամ, այլ երկրներից է եղել՝ 2022-ի համմեատ 105․3 մլրդով ավելի։ Սակայն թե որ երկրներն են մտնում այդ «այլ»-ի մեջ, ՎԿ-ն բացվածքը չի ներկայացնում։

Գայանե Խաչատրյան