«Եթե պետական բուժհիմնարկները վաճառվեն շուկայական գներով, բժշկական ծառայությունները կտրուկ կթանկանան». առողջապահության նախկին նախարար

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

2000-2003 թթ. առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը factor.am-ի հետ զրույցում ասում է, որ եթե 2001 թ-ի հայեցակարգը չդրվի սեփականաշնորհման հիմքում և բուժհիմնարկների կոլեկտիվները հնարավորություն չստանան սեփականատեր դառնալ, բժշկական ծառայությունների գները կտրուկ կաճեն:

Նշենք, որ կառավարության մասնավորեցման ծրագրով վաճառքի են հանվել 47 պետական կառույցներ, այդ թվում 10 բուժհիմնարկներ: Դրանց թվում են՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը, Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը, Երևանի երկաթուղու պոլիկլինիկան, Նևրոզների կլինիկան, Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի պետական սեփականություն հանդիսացող 8% բաժնեմասը և այլն:

«Եթե բուժհիմնարկները վաճառվեն շուկայական գներով, նրանցում մատուցվող բժշկական ծառայությունները կտրուկ կթանկանան, որովհետև բիզնեսի օրենքով վաճառքից հետո պետք է հետ բերեն գումարները»,- ասաց Արարատ Մկրտչյանը՝ հավելելով. «Առողջապահությունում ժամանակի մեջ օլիգարխացման պրոցես է գնում: Պետական բուժհիմնարկների հետագա ճակատագիրը պետք է լինի մասնավորեցման ծրագրում, համալիր ծրագիր չունենալու պայմաններում չենք կարող գնահատել, վա՞տ է գործընթացը, թե՞ լավ»:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան