Փաշինյանը «հունձք և առատ բերք» է ակնկալում․ ումից են «քաղելու» 500 մլրդ դրամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Հունձքը» սկսված է․․․միայն այս ամսվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան է ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ընտանիքի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խարատրյանի, նրա որդիների և եղբորորդու, գործարար, Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Սամվել Մայրապետյանի, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և այլոց մասով հայցադիմումները։ Երեք տարվա ընթացքում վարչության կողմից ներկայացված հայցերի պահանջների ընդհանուր հանրագումարն անցնում է 500 միլիարդ դրամը, մինչ օրս դատարան է ներկայացվել 89 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն և այլն: Իսկ Փաշինյանն ակնկալում է ավելի «առատ բերք»․․․ 

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը երեկ հնչեց Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 2-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ: Թեև այն հստակ հասցեատեր չուներ, սակայն ելույթից ժամեր անց Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն հրապարակեց՝ ներկայացնելով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության երեք տարվա աշխատանքին առնչվող տվյալներ։ 

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ վարչության ձևավորումից մինչ օրս՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, նախաձեռնվել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Փաստաբան, Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի, Սուրիկ Խաչատրյանի և այլոց ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը կարծում է՝ դատարան հասած մի շարք գործեր օրինական չեն։

Փաստաբանի մատնանշած փոփոխությունը վերաբերում է «պաշտոնատար անձ» հասկացությանը, որը լրացվեց միայն օրենքի ընդունումից հետո։ Մասնավորապես, բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառվեցին նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք: Առկա է եղել նաև ուսումնասիրության ժամկետների խնդիր։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուշադրության կենտրոնում հիմնականում նախկին իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք են՝ նախագահից մինչև մարզպետ. մարդիկ, որոնց անուններն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չեն իջնում լրատվամիջոցների գլխավոր էջերից։ Ուշագրավ է, որ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն զբաղեցրածներից որևէ մեկի անունն այս գործերով չի շրջանառվում։  

Եթե այս դեպքում օրենքն է թույլ տալիս ընտրողական մոտեցում ցուցաբերել, ապա Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մեկ այլ խնդիր է մատնանշում․ ինչո՞ւ են շարունակվում գնումներ կատարել այն ընկերություններից, որոնք այս պահին բռնագանձման ենթակա են։

Բարսեղյանն անուններ չհնչեցրեց, սակայն այս մասով ամենացայտուն օրինակը Քոչարյաններին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունն է։ Թեև այս ընկերությունը ևս անցնում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում քննվող գործով, սակայն կառավարությունը պարբերաբար գնումներ է կատարում «Տոյոտա Երևան»-ից արդեն մի քանի տարի։ 

Լևոն Բարսեղյանը Գլխավոր դատախազությանն առաջարկում է ավելի թափանցիկ գործել․ գույքերի ուսումնասիրությունների ավարտից հետո հանրությանը ներկայացնել դրանք, որպեսզի անհատը, որը կասկածներ ունի պաշտոնյանի այս կամ այն գույքի մասով, կարողանա դրանց առնչությամբ դիմում ներկայացնել վարչություն։

Այս և  շատ այլ խնդիրների մասին քաղհասարակությունը և իրավական համակարգը պարբերաբար բարձրաձայնում են, սակայն գերատեսչությունների կողմից պատասխանը հիմնականում կա՛մ լռությունն է լինում, կա՛մ՝ կքննարկենք, այնինչ Փաշինյանը, իշխանության գալով, կտրուկ փոփոխություններ էր խոստանում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան