Հայաստան ներկրվող գազի 1000 խմ-ի համար հայկական կողմն այս տարի ավելի թանկ է վճարել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին բարձրացել է։ Այս տարվա առաջին կիսամյակում ռուսական գազի համար Հայաստանը 1000 խմ-ի դիմաց վճարել է 172․4 դոլար՝ 2021 թ-ի 165 դոլարի փոխարեն։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ ներկրվել է 1 մլրդ 480․6 մլն խմ գազ, որի համար վճարվել է 255 մլրդ 373 մլն դոլար։ 2022 թ-ին Հայաստանը Ռուսաստանից 1000 խմ գազը գնել է 169 դոլարով։

2022 թ-ի մարտին ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանվելու է։

10 տարի 165 դոլար գնի պահպանման համար ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34․79 մլն ԱՄՆ դոլար է վճարում՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկել, ՀՀ-ի գազի գինը 165 դոլար 1000 խմ-ի համար, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, պահպանելու համար»,- 2022 թ-ի մարտին կառավարության նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ 2013 թ-ին «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունների կնքած պայմանագրով արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև, որն անընդհատ հետաձգվել է, բայց այլևս պետք է կիրառվի:

Ըստ պաշտոնյաների՝ ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունն (ջերմատվություն) ավելացել է և գինն էլ, ըստ դրա, ճշգրտվում է։

Սահմանված ստանդարտներով՝ 1 խմ գազի նվազագույն ջերմատվությունը 7900 Կկալ է։ 2021 թ-ին գազի կալորիականությունը կազմել է միջինում 8200 Կկալ և ավելի, առանձին ամիսներին՝ մինչև 8700 Կկալ։

Բացի «Գազպրոմ Արմենիայից», գազի ջերմատվությունը ստուգում են նաև խոշոր սպառողները՝ ՋԷԿ-երը, «Արարատցեմենտը»։

Ի դեպ, 2014 թ-ին կառավարությունը հանձնաժողով էր ստեղծել՝ գազի կալորիականությունը ստուգելու նպատակով։ Շուրջ 5 ամիս տևած ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը եզրակացրել էր՝ Հայաստանում գազի կալորիականության հետ կապված որևէ խնդիր չկա:

Թե ներկայում սահմանին գազի գնի բարձրացումն ինչպե՞ս կանդրադառնա սպառողների վրա, պարզ չէ։

Վերջին անգամ գազի սակագինը փոխվել է 2022 թ․ ապրիլի 1-ին՝ սովորական սպառողների համար բարձրանալով 4․7 դրամով և դառնալով 143.7 դրամ։

 

Գայանե Խաչատրյան