Կառավարության 5 կասկածելի գործարքները

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես են գալիս որոշումների կայացման թափանցիկության, հանրային քննարկումների կարևորության,  կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի և էլի նման  ականջահաճո  հայտարարություններով:  Դա, սակայն, ամենևին չի խանգարում, որ  ժամանակ առ ժամանակ` հանրությունից բառի ուղիղ իմաստով թաքուն, առանց որևէ քննարկման և նվազագույն թափանցիկության` կայացվեն որոշումներ և կնքվեն գործարքներ, որոնցից  փչող կոռուպցիայի գաղջահոտը դժվար է թաքցնել: Ընդամենը օրերս  կառավարությունը հերթական նման որոշումը կայացրեց: 

Ներկայացնում ենք վերջին  5 կասկածելի ու աղմկահարույց գործարքները՝ սկսելով ամենաթարմից:

2017թ. հունիսի 23-ի նիստում գործադիրը որոշեց Երևանի Նորագավիթ թաղամասին հարող 163,2 հեկտար տարածքը տրամադրել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին:  

Մի կողմից կառավարությունը հայտարարում է հավասար մրցակցության ապահովման մասին, մյուս կողմից՝ տանիք է դառնում առանց այն էլ գյուղոլորտը կլանող ընկերությանը՝ մյուսներին մրցակցությունից դուրս մղելով: Դժգոհություն առաջացավ, ու կառավարությունը ստիպված եղավ լրացուցիչ մեկնաբանմամբ հանդես գալ. ասաց՝ թերահավատությունը ժամանակի ընթացքում կփոխվի:

Սա միակ արտոնությունը չէր «Սպայկային»: 2016թ. ապրիլի 15-ի նիստում կառավարությունը երեք տարով հետաձգեց Եվրոպայից թվով 200 ավտոմեքենա ներմուծելու համար ավելացված արժեքի հարկի վճարումը:

Բարձրաստիճան այցեր այստեղ հաճախ են կատարվում՝ նախագահը, վարչապետը ամեն տարի այցելում են «Սպայկա» ընկերություն:

Կառավարության բարեհաճ վերաբերմունքը զգացվել էր դեռ 2013 թվականի մայիսի 16-ին, երբ հրո ճարակ դարձավ ընկերության՝ 15 հազար քմ տարածք ունեցող սառնարանային տնտեսությունը։ Այդպես էլ պատճառը չիմացանք: Բացի այն, որ ապահովագրված էր, հրդեհը դեռ չմարած՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն խոսում էր փոխհատուցման մասին:

Այդ օրերին կարկուտը ոչնչացրել  էր Արմավիրի տասնյակ  գյուղերի բերքը, բայց կառավարությունն այդպես էլ չփոխհատուցեց:

Ազատ մրցակցության վերաբերյալ ճառեր ասող կառավարությունը, ոլորտում գիգանտ ընկերությանը մշտապես նոր հնարավորություն է տալիս: «Սպայկան»  էլ գյուղմթերքի արտահանման հետ մեկտեղ անցավ կաթնամթերքի արտադրության ոլորտ, դարձել է շուկայում գին թելադրող, ինչից մթերող գյուղացիները խիստ դժգոհ են: Հաճախ են ճանապարհ փակում՝ ծիրանի և այլ միրգ-բանջարեղենի արտահանման գնի իջեցման դեմ: Եվ այս ամենի ֆոնին՝ 163 հեկտար տարածքի նվիրատվություն: Ընդ որում, նախագիծն օրակարգ մտավ կառավարության՝ ժամկետի փոփոխությամբ անցկացված նիստի վերջին պահին:

Հաջորդ մութ պատմությունը կապված է «Որոտանի կասկադի» վաճառքի հետ:

2015թ. հունիսի 8-ին ՀՀ կառավարությունում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը: Կառավարությունը վաճառքը թույլ էր տվել դեռ 2013-ի նոյեմբերի 21-ին՝ Տիգրան Սարգսյանի օրոք:

Վաճառվում էին 3 ՀԷԿ-երը, թունելները, առբերիչ խողովակները, ջրընդունիչները, հողը և այլն: «Որոտանի կասկադն», այսպիսով, վաճառվեց 180 միլիոն ԱՄՆ դոլարով՝ «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը` հաջորդող տարիներին ևս 70 միլիոն դոլար ներդրում անելու և համալիրն արդիականացնելու պայմանով: Կառավարությունը կայացրեց ոչ թե մասնավորեցման, այլ ՓԲԸ-ի կողմից գույքի օտարման գործարք՝ բանակցային ճանապարհով: Սա թույլ տվեց գույքը չներառել մասնավորեցման ցանկում և չներկայացնել ԱԺ՝ խուսափելով հարցի քննարկումից: 

180 միլիոն դոլարը կամ 86 միլիարդ 137 միլիոն 200 հազար դրամը հայկական կողմին  վճարվեց 2 փուլով` 2015 թվականի հուլիսի 30-ին և 2016-ի օգոստոսի 1-ին: Ուշագրավ է նաև, թե ինչի վրա է ամերիկյան` այդքան տարփողված խոշոր ներդրումը  ծախսվել. 14 մլրդ դրամը մտել է պետբյուջե՝ որպես ավելացված արժեքի հարկ, 15.5 մլրդ դրամը՝ շահութահարկ: 17.5 մլրդ դրամը փոխանցվել է ՊՆ-ին՝ որպես շահութաբաժին: 5 մլրդ դրամ որպես փոխառություն տրվել է էներգոհամակարգի ընկերություններին: Գումարի մի մասն էլ ուղղվել է 2015-16 թվականներին հոսանքի գնի սուբսիդավորմանը՝ «Էլեկտրիկ Երևան» շարժման արդյունքում: Որոշակի գումար է հատկացվել  նաև «Նաիրիտ» գործարանի 1800 նախկին աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը:

Այդպես էլ մութ մնացին բազմաթիվ դրվագներ՝ ինչպե՞ս էր որոշվել համալիրի արժեքը, ինչո՞ւ էր կայացվել գույքի օտարման որոշում, ինչո՞ւ այն  չընդգրկվեց մասնավորեցման ծրագրում, ինչո՞ւ խորհրդարանը տեղյակ չէր եղել գործարքից, ինչո՞ւ վաճառվեց  իր արժեքից մի քանի անգամ էժան, ինչո՞ւ  և ինչպե՞ս օրենքի խախտմամբ  վաճառվեցին  նաև ջրամբարները և, ի վերջո`  ինչո՞ւ  Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից բացառիկ նշանակություն ունեցող պետական այս կառույցը մասնավորեցվեց:

2015թ. օգոստոսի 20-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնեմասը օտարել «Յուքոմ» ՍՊԸ-ին:

Լինելով օտարերկրյա ներդրում, եվրոպական մշակույթի կրող կազմակերպություն՝ «Օրանժը» չդիմացավ հայաստանյան մրցակցությանը ու վաճառվեց կառավարական տանիք ունեցող ընկերության: Ֆինանսների այդ ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմը» բավականին արտոնյալ վիճակում էր:

Սակայն նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանեկան բիզնեսի հետ կապված մութ գործարքը միայն սա չէր. Հայաստանի կառավարությունը 2016թ. մարտի 3-ի որոշեց ապրանքներ ներմուծելիս 3 տարով հետաձգել «Յուքոմից»  սահմանին ԱԱՀ-ի գանձումը: Ներկրվող ապրանքի գումարը կազմում է 17 մլրդ 179 մլն դրամ: Խոսքը 100 անուն ապրանքատեսակի մասին է, որոնց թվում՝ 25 հազար բջջային հեռախոս: Օրինագիծը երկու անգամ կառավարության նիստի օրակարգ էր մտել, բայց վերջին պահին դուրս էր եկել օրակարգից: Կարծես անհամաձայնություն կար: Ստանալով հարկային արտոնությունները, «Յուքոմն» առավելություն ստացավ ոչ միայն բջջային հեռախոսի բիզնեսում, այլև կապի ոլորտի մյուս երկու խաղացողների՝ «Վիվասելի» և «Բիլայնի» նկատմամբ: Արտոնություն, սովորաբար, տալիս են ընկերության, որը գտնվում է ոչ լավ վիճակում և պետք է փրկել,  կամ եթե ընդհանուր բնույթի արտոնություններ են՝ բոլորին: Այս դեպքում արտոնություն տրվեց ընկերության, որն ուներ հնարավորություն` կլանելու մեկ այլ խոշոր ընկերության: Նշանակում է, որ կառավարությունն ակնհայտ առավելության տվեց  «Յուքոմին»` ի համեմատ  մրցակից մյուս երկու խաղացողների, որոնց երբևէ արտոնություն չէր տվել: Գուցե կառավարությունը «Օրանժի՞ն» արտոնություն տար՝ բիզնեսը պահելու համար: Սա հովանավորչություն էր, որը հակասում է ներդրումային առողջ քաղաքականությանը:

Հաջորդ մութ գործարքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ կապված թնջուկն էր, որը զարգացում ունեցավ վերջին երեք վարչապետների օրոք: 2015թ. օգոստոսի 13-ին Կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց մարզահամերգային համալիրի օտարման մասին: «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն այն գնում էր 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, պետք է 100 մլն դոլարի ներդրում աներ:

Գնորդին, սակայն, ոչ ոք ո՛չ տեսել էր, ո՛չ էլ նրա մասին  լսել: Հետո պարզվեց մի խայտառակություն. Ընկերության տնօրեն ու միակ բաժնետեր` ԱՄՆ քաղաքացի Վահագն Դինո Ավադիսյանը խարդախության համար հետախուզման մեջ է, որը բազում ֆինանսական մեքենայություններ է արել: 2016թ. փետրվարի 15-ին կառավարությունը չեղյալ հայտարարեց համալիրի վաճառքը:

«ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն սնանկացել էր: Գույքը փոխանցվեց պետգույքի կառավարման վարչությանը: Համալիրը ձեռքից ձեռք է անցնում 2005 թվականից: Նախ կառավարությունը վաճառեց «ԲԱՄՕ» ընկերությանը՝ 5 մլն դոլարով, իսկ 2014-ի օգոստոսի 21-ին հետ վերցրեց՝ վարկը չմարելու պատճառով: Հանձնեց ՊՆ-ին: Հետո ԴԱՀԿ-ն փորձեց աճուրդով վաճառել: Այս կառույցը պետություն չի կարողանում աշխատեցնել, դրա համար էլ որոշել էր օտարել, անգամ՝ մութ գործարքներով:

Մութ գործարքների հնգյակում է «ՀայՌուսգազարդի»՝ պետական վերջին բաժնետոմսերի հանձնումը Ռուսաստանին՝ պարտքի դիմաց: Կառավարությունը 2014թ. հունվարի 16-ի նիստում հավանություն տվեց «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ» ընկերությանը վաճառելուն:

Պայմանագրի ստորագրումը բխում էր 2013-ի դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրից: Հայաստանի և Ռուսաստանի միջև 30-ամյա գազային պայմանագիրը կառավարությունը համարեց հաջողված:

Այնինչ շատերը համարեցին խայտառակ մութ գործարք: Մինչ Հայաստանը 2 տարի՝ 2011-2013 թվականներին բանակցում էր, որ գազը սահմանին չթանկանա, այն, պարզվեց, վաղուց  թանկացել էր, ինչի արդյունքում 300 մլն դոլարի պարտք էր կուտակվել: Իրավիճակից  դուրս գալու միակ ելքը մեր  իշխանությունները տեսան Հայաստանին պատկանող վերջին  20 տոկոս բաժնեմասն էլ ռուսներին տալու մեջ:  

Անշուշտ` մութ գործարքներն այսքանով չեն ավարտվում, դեռ կան ՀԷՑ-ի և այլ կարևոր հիմնարկների վաճառքները, որոնց կանդրադառնանք հաջորդիվ:

 

Սևակ Հակոբյան