Արցախի հանքերին ուղղված բրիտանական ընկերության դիմումները հաջողություն չեն ունենալու․ Նազելի Վարդանյան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Արցախում շահագործվող հանքերի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների՝ nրոշում կայացնելու հավանականությունը փոքր է. անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին` նշում են փորձագետները։

Դեկտեմբերի կեսերին հայտարարվել էր, որ բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետքարտուղարությանը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին, ԵՄ-ին և այլոց նամակ էր հղել Արցախի հանքավայրերի գործունեության կապակցությամբ՝ խնդրելով «աջակցություն՝ վերականգնելու իրենց օրինական բիզնես իրավունքները և ապահովելու անգլոասիացի աշխատակիցների անվտանգ ֆիզիկական մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքեր ու Ղարաբաղի հարակից հետախուզական տարածքներ»։

Մինչ այդ, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակ են պահում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ Շուշի քաղաքի մատույցներում։

Այսօր` դեկտեմբերի 28-ի երեկոյան Արցախի կառավարությունից հայտնել են, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է հանքերի շահագործումը։

«Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հաշվի առնելով, սակայն, հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը՝ որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»,- նշված է տարածված հայտարարության մեջ։

Factor.am-ի հետ զրույցում բնապահպանական թեմաներով մասնագիտացած իրավաբան Նազելի Վարդանյանը նշում է, որ միջազգային ինստիտուտները, որոնց դիմել է բրիտանական ընկերությունը, Արցախի հանքերի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն չունեն։

«Չեմ կարծում, որ կոնկրետ հանքերի վերաբերյալ ինչ-որ որոշում կկայացվի, քանի որ Արցախի խնդիրը հենց վիճելի է, և այդ խնդրի շուրջ է ամբողջ կոնֆլիկտը: Նման կազմակերպություն էլ չկա, որ հանքերի վերաբերյալ կոնկրետ որոշումներ կայացնի, իրենք կարող են միջազգային արբիտրաժ դատարան դիմել, այն էլ հավանական չէ, որովհետև ո՞ւմ դեմ են դիմելու, իրենք իրե՞նց»,- ասում է Վարդանյանը։

Դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել էր, որ բնապահպանական հայցեր են ներկայացնելու Հայաստանի դեմ։

«2023 թվականի սկզբից մենք նոր մեղադրանքներ կներկայացնենք Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի շրջակա միջավայրին և բնությանը վնաս հասցնելու, ինչպես նաև էներգետիկ ու բնական ռեսուրսների անօրինական շահագործման համար»,- ասել էր Բայրամովը։

Ադրբեջանի իշխանությունների՝ շրջակա միջավայրով անհանգստությունն ընդամենը ռեսուրսների պայքար է՝ կարծում է Նազելի Վարդանյանը։

«Այն, որ այդ կեղծ բնապահպաններին են օգտագործում, դա միայն նրա համար, որ քողարկեն իրենց նպատակները։ Իրենք բնապահպանական պահանջ չեն էլ դնում, մանավանդ, որ Ադրբեջանը բնապահպանությունից խոսելու իրավունք չունի, որովհետև այնքան է Կասպից ծովն աղտոտում իր նավթով ու նորմեր չի պահպանում, որ իրենից թող սկսի, հետո գա հասնի Արցախին»,- հավելում է փորձագետը։

Վարդանյանը նշում է, որ միջազգայնորեն կիրառելի միակ մեխանիզմը, որ Ադրբեջանը կարող է դիտարկել, միջազգային կոնվենցիաներն են, որոնցով կոնկրետ հանքերի վերաբերյալ որոշում չի կայացվում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը բրիտանական ընկերությանը խորհուրդ է տալիս խնդիրն ուղիղ քննարկել Արցախի իշխանությունների հետ։

«Հանքերը գտնվում են Արցախի իշխանությունների դե ֆակտո վերահսկողության տակ։ Հիմա հարց՝ ո՞ւմ դեմ է բողոքում ընկերությունը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞։ Եթե այո, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ և փորձեն լուծում գտնել, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120 հազար մարդու»,- նշում է Հայրապետյանը՝ անդրադառնալով արդեն 17 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությանը։

Ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» պահանջում են դադարեցնել Արցախի հանքերի շահագործումը, մինչդեռ բրիտանական ընկերությունը պահանջում է շահագործման իր իրավունքների վերականգնում։ 2021 թվականի հոկտեմբերին «Anglo Asian Mining» ընկերությունն Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանագիր է ստորագրել 8 տարածքներում հանքեր շահագործելու վերաբերյալ, որոնցից թվով երրորդը հայկական Կաշենի հանքն է, որը մոտ է Դրմբոնին։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի՝ Դրմբոնի և Կաշենի պայմանագրային տարածքներ ֆիզիկական մուտք ապահովելու համար»,- հայտարարել էր ընկերությունը։

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը հետազոտություն է արել, որում ներկայացված է, որ իրականում «Anglo Asian Mining» ընկերությունը բրիտանական չէ։

«Ինչպես ներկայացրել եմ հոդվածումս՝ հետազոտությունը, որը կատարել եմ միջազգային իրավունքի բրիտանացի դասախոսի հետ միասին, ցույց է տվել, որ այդ ընկերության միայն անունն ու գրանցումն է անգլիական, սակայն անգամ մի անգլիացի բաժնետեր չունի, իրականում ադրբեջանական ընկերություն է՝ երկու հանրահայտ ամերիկյան բաժնետիրոջ առկայությամբ»,- նշում է Թաթիկյանը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Իլհամ Ալիևը մտավորականների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վնասում է հենց իր ղեկավարած երկրին․ «Այսօրվա իրադարձությունները Լաչինի ճանապարհին հերթական հակաադրբեջանական հիստերիայի պատճառ են դարձել։ Այստեղ ոչ միայն Հայաստանն է, այլ, գուցե, ավելի շատ արտերկրում նրանց հովանավորները, նրանց հետևում կանգնած պետությունները»։

Սվետա Վարդանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: