Բրիտանական Anglo Asian Mining-ը դիմել է միջազգային կառույցներին Արցախի հանքավայրերի շահագործման հարցով

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը նամակ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների ու կառավարությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԱՄՆ Պետքարտուղարությանը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին, ԵՄ-ին՝ Արցախի հանքավայրերի գործունեության կապակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ընկերությունը խնդրում է այս իշխանություններից աջակցություն՝ վերականգնելու իրենց օրինական բիզնես իրավունքները և ապահովելու անգլոասիացի աշխատակիցների անվտանգ ֆիզիկական մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքեր ու Ղարաբաղի հարակից հետախուզական տարածքներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2006 թվականին, իբր, ընկերությունը նմանատիպ նակամներ է ուղարկել՝ «պաշտոնապես հաստատելու իր սեփականության առաջնահերթությունը»։

Հավելենք, որ 2021թ․ հոկտեմբերին պարզ էր դարձել, որ բրիտանական «Anglo Asian Mining» (AAM) ընկերությունն Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի մշակման համար։

««Anglo Asian Mining»-ը Ադրբեջանի կառավարության հետ փաստաթուղթ է ստորագրել հիմնական դրույթների մասին, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս շահագործել երեք նոր հանք՝ 882 քառ․/կմ ընդհանուր տարածքով։ Բոլորն ընդգրկվելու են Արտադրանքի կիսման գործող համաձայնագրում։ Բոլոր երեք հանքերում աշխատանքները սկսվելու են Ադրբեջանի Մեջլիսում պայմանագրի վավերացումից հետո»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ։

Նոր պայմանագրի համաձայն՝ ընկերությունը հրաժարվում էր Սոթքի ոսկու հանքավայրի պայմանագրային տարածքի իրավունքից։ Anglo Asian Mining-ը նշում էր, որ Մեջլիսում պայմանագրի փոփոխությունների վավերացումից հետո Ադրբեջանում ընկերությունը կունենա 8 պայմանագրային տարածք՝ 2 հազար 544 քառ. կմ ընդհանուր մակերեսով:

Երրորդ պայմանագրային տարածքը հայկական Կաշենի հանքն է, որը մոտ է Դրմբոնին։ Երկուսն էլ գտնվում են հայկական վերահսկողության տակ։

«Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի՝ Դրմբոնի և Կաշենի պայմանագրային տարածքներ ֆիզիկական մուտք ապահովելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան