ԶՊՄԿ-ի հարկերը եռապատկվել են, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի հարկերը՝ նվազել շուրջ 21 անգամ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը նախորդ տարվա առաջին 9 ամիսներին 1000 խոշոր հարկատոուների ցանկում 4-րդն էր՝ վճարած 16,4 մլրդ դրամ հարկերով, այս տարվա նույն ժամանակահատվածում հայտնվել է 244-րդ հորիզոնականում։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալներից։

Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 776 մլն 449 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ շուրջ 21 անգամ պակաս։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» Հայաստանում շահագործում է Գեղարքունիքի մարզի Սոթքի և Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերը, ինչպես նաև Արարատի ոսկու կորզման գործարանը: Հայ-ադրբեջանական 44-oրյա պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի հատվածն անցել է ադրբեջանական կողմին: Ընկերության 95%-ի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը», որը եռապատկել է հարկերը։ Ընկերությունը 9 ամիսներին վճարել է շուրջ 129 մլրդ դրամ հարկ, ինչը մոտ 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած 42 մլրդ 357 մլն դրամի համեմատ։

Հաջորդում է «Գազպրոմ Արմենիան» վճարած 41,8 մլրդ դրամ հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա համեմատ հարկերն ավելացրել է շուրջ 3 մլրդ դրամով։
3-րդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է 32 մլրդ դրամ հարկերով՝ նախորդ տարվա 24,7 մլրդ դրամի փոխարեն։

Այսպիսով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորող եռյակը փոփոխության չի ենթարկվել։

Այս տարի 4-րդ հորիզոնականում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 16,3 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա համեմատ ընկերությունն ավելացրել է հարկերը շուրջ 1 մլրդ դրամով։

Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ վճարած 12,4 մլրդ դրամով։ Ընկերությունը նախորդ տարվա համեմատ հարկերն ավելացրել է ավելի քան 1 մլրդ դրամով։

Այս տարի առաջին 10 խոշոր հարկատուների ցանկից դուրս է մնացել «Թեղուտը»՝ վճարած 9,3 մլրդ դրամ հարկերով հայտնվելով 13-րդ տեղում։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերը նվազեցրել է շուրջ 4 մլրդ դրամով։

Առաջին տասնյակում են «Ֆիլիպ Մորիս», «Սի Փի Էս էներջի Գրուպ», «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՖԼԵՇ», «Ջեյ Թի ԱՅ Արմենիա» ընկերությwuնները։

1000 խոշոր հարկատուների կողմից Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարված հարկերը 1000 խոշոր հարկատուների կողմից կազմել են 821 մլրդ 263 մլն դրամ։ Այսինքն՝ այս տարի աճը կազմել է շուրջ 261 մլրդ դրամ։

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ Կառավարության 23.06.2022 թ․ N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա ցանկում ներառել էր նաև Նախարարությունների վճարած հարկերը։ Այս տարի, ըստ համապատասխան որոշման, պետական կառույցները չեն ընդգրկվել ցանկում։

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ է հրապարակել նաև 2021 թ. hունվար-սեպտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։

Անժելա Պողոսյան