Արցախի կամերային նվագախումբը պատերազմից և համավարակից հետո կրկին հյուրախաղերով հանդես եկավ Եվրոպայում

Լուրեր

16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ հիմնադրված և հովանավորվող Արցախի կամերային նվագախմբի 22 երաժիշտ՝ մաեստրո Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, հյուրախաղերով մեկնեցին Եվրոպա։ Հանդես գալով Լիոնում, Մարսելում և Բրյուսելում՝ նվագախումբը կատարեց հայ դասական և ժամանակակից կոպոզիտորների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց գործերը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն և հոտնկայս ծափողջույններին․ տեղեկացնում են ՀԲԸՄ-ից։

Նվագախմբի շրջագայությունը առիթ էր ցույց տալու միջազգային հանրությանը, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո արցախահայությունը ոտքի է կանգնել և պատրաստ է շարունակել պայքարել իր գոյության և իրավունքների համար։ Սակայն, շրջագայությունից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ինտենսիվ գործողություններ սկսեցին այս անգամ Հայաստանի սուվերեն և միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ հրետակոծելով հայկական սահմանամերձ գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից ի վեր հայկական զինված ուժերն ունեն 200-ից ավել զոհ։ Մինչ օրս սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Այս ցավալի իրողության համատեքստում Արցախի կամերային նվագախմբի ելույթն ավելի խորհրդանշական դարձավ՝ աշխարհին հիշեցնելու, որ հայի ոգին անկոտրում է։ «Պատերազմից հետո քաղաքական այս բարդ իրավիճակում մեր նպատակն է աշխարհին ապացուցել, որ արցախահայությունը տոկուն է, քաջ և մոխրից վերածնվելու ամուր կամք ունի», նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր պրն Մուրադյանը։

Բելգիայից թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ով նվագախմբի հետ հանդես էր գալիս Եվրոպայում որպես մենակատար, խոսեց այն մասին, թե նմանատիպ ելույթները որքան ոգեշնչող են երաժիշտների համար։ «Այն, որ երաժիշտները ցույց են տալիս իրենց տաղանդն արտասահմանում ավելի կարևոր է, քան դուք կարծում եք։ Իրենց ահռելի ներուժով նրանք երկրի սահմաններից դուրս ստանձնում են դեսպանների առաքելությունը և հանդիսատեսին փոխանցում են հայկական՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը։ Ավելին, այդպես նրանք հիշեցնում են, որ այն ապրելու է՝ չնայած հետպատերազմյան սպառնալիքներին և մարտահրավերներին»։ Պրն Ավանեսյանը 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից ժամեր անց նվագեց կիսաքանդ եկեղեցու ներսում՝ սգալու տեղի ունեցող ոճրագործությունները։

Ֆրանսիայի շրջագայություն

Բացման համերգը կայացավ Լիոնում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը։ Համերգը հովանավորվում էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր նահանգի կողմից, որի ավարտից հետո նահանգի նախագահ և լիբերալ-պահպանողական կուսակցության անդամ Լորան Վոկիեսն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Խորհրդանշական ու հուսադրող է այն հանգամանքը, որ այսօր՝ Արցախի անկախության հռչակման օրը, այստեղ հյուրընկալում ենք Արցախի ազգային նվագախմբին… Այն որ Արցախի ազգային նվագախումբն այսօր երեկոյան ելույթ ունեցավ այստեղ խոսում է նրա մասին, որ Հայաստանի ձայնը և դարերի պատմություն ունեցող քաղաքակրթությունը երբեք չեն խամրի»։

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն իր երախտիքի խոսքը հայտնեց պրն Վոկիեսին՝ հավելելով. «Արցախի հպարտ ու տոկուն ժողովուրդը ոչ միայն ապրում է իր նախնիների հողերում, այլ նաև շարունակում է պայքարել մեր ինքնությունը, ավանդույթները, հավատն ու մշակույթը պահպանելու համար։ ՀԲԸՄ-ն հպարտ է, որ շուրջ երկու տասնամյակ կայուն աջակցություն է ցուցաբերում Արցախի կամերային նվագախմբին՝ նպատակ ունենալով խթանելու Արցախի մշակութային կյանքը»։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նույնպես ներկա էր համերգին և իր ֆրանսերեն ելույթի ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնեց Արցախի ժողովրդի կամքն ու սեփական հողում ապրելու ու գոյատևելու իրավունքը։

Մարսելի Սեն Վիկտորի աբբայությունում տեղի ունեցած համերգը նույնպես արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին ու հավանությանը։ Այն ամբողջությամբ հովանավորվել և համակարգվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից։

Բելգիայի շրջագայություն

Սեպտեմբերի 6-ին նվագախումբը Բրյուսելում հանդես եկավ նույն համերգացանկով ինչ Ֆրանսիայում։ Այն կազմակերպվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից՝ Hye Doun Center-ի հետ համագործակցությամբ, և տեղի ունեցավ հայտնի Studio 1 Flagey համերգասրահում: Հանդիսատեսի արձագանքը փաստեց, որ Արցախի կամերային նվագախումբը շարունակում է մեծ համբավ վայելել միջազգային երաժշտասերների շրջանակում՝ չնայած երկու տարվա համերգային դադարին։ Համերգի ավարտին խոսքով ելույթ ունեցան ՀԲԸՄ Եվրոպայից Սելին Գուլեկջյանը և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էր ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։