Բաքվում շինծու գործերով դատական նիստում Դավիթ Մանուկյանը հարցաքննվել է, խոսել Ռուբեն Վարդանյանից

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և պաշտոնյաների շուրջ 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը հարցաքննվել է պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից:

Դավիթ Մանուկյանն ասել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով իրեն գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Ավելի ուշ նա նշանակվել է հրամանատարի առաջին տեղակալ Արցախի բանակում։ Նա հայտարարել է, որ այս պաշտոնում եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և հանձնարարականներ է ստացել պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանից։

Պատասխանելով դատախազ Տարանա Մամեդովայի հարցերին՝ Մանուկյանը խոսել է նաև Ռուբեն Վարդանյանի հետ իր հարաբերությունների մասին, որը նույնպես ներկայում ապօրինի պահվում է Ադրբեջանում բանտում։ Նա ասել է, որ Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է իր մեքենայով։

«Հինգ հոգով էինք, զրուցում էինք, Վարդանյանն էլ այնտեղ էր, հարցրի՝ ի՞նչ եք անելու։ Նա հարցրեց՝ իր մեքենայում տեղ կա՞։ Ես ասացի՝ «հարևանն էլ է ուզում մեզ հետ գալ»։ Զանգահարեցի կնոջս ու հարցրի՝ վստա՞հ է, որ հարևանը կգա, նա ասաց՝ «ոչ, որդին գտել է մեքենա»: Վարդանյանին ասացի, որ մեքենայի մեջ տեղ կա։ Հետո մեզ կանգնեցրին Լաչինի սահմանային անցակետում»,- պատմել է Դավիթ Մանուկյանը։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 7-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի