«Մտել են խցերն ու արյունլվա արել ցմահներին»․ նոր մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություններից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 խցերում երեկ ծեծուջարդ է եղել։ Factor TV-ին ահազանգած անձը պատմեց, որ կեսօրին մոտ մի խումբ դիմակավորված անձինք հիմնարկի աշխատակիցների հետ մտել են 5-րդ հարկում գտնվող խցեր և առանց որևէ բացատրություն տալու՝ սկսել են բռնություն գործադրել ցմահ դատապարտյալների նկատմամբ։

«Մտել ու սկսել են արյունլվա անել դատապարտյալներին։ «Դուբինկեքով» են սկսել ծեծել, հետո ջարդել են սպասքը, ուտելիքները թափել, թևերից հավաքելով՝ հանել են խցերից ու սկսել խուզարկել, չգիտենք էլ՝ ինչ են ման եկել։ Կողքի «կամերների» տղերքն են սկսել դռներին խփել, որ դադարեցնեն դաժան ծեծն ու հանգիստ թողնեն դատապարտյալներին, բայց իրենք ոնց որ հստակ ծրագրով եկած լինեին»,- նշեց նա։

Ահազանգի հետքերով քրեակատարողական հիմնարկ է գնացել ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը, որը երեք օրվա ընթացքում հրատապ զեկույց է ուղարկելու մի շարք գերատեսչություններ՝ պարզաբանումներ ստանալու պահանջով։

Դատապարտյալներից շատերը վնասվածքներ են ստացել, նրանցից 3-ը գիշերը տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։

Երեկ «Նուբարաշեն»-ում տեղի ունեցած դաժան բռնության մասին առաջինն ահազանգել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ինձ ասում են՝ դատապարտյալներն արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում»,- գրել էր նա։

Իրավապաշտպանի ահազանգի հիման վրա քրեակատարողական հիմնարկ է շտապել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը։

«Ազատությունից զրկված անձանցից ոմանք տեղեկություններ են ներկայացրել քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ: Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները»,- նշվում է հաղորդագրությունում:

Ի վերջո, պարզաբանում ներկայացրեց Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ խաթարել է հիմնարկի բնականոն աշխատանքը և ներկայացրել անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունն էլ որոշում է կայացրել դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։

«Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ Հիմնարկի ծառայողները բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները՝ հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,- ասվում է ՔԿՀ-ի հաղորդագրությունում։

Factor TV-ն այս մասով հարց ուղղեց դիտորդական խմբի նախագահին՝ խցերում այրված ներքնակներ եղե՞լ են։

«Ներքնակներ այրված չէին»,- պատասխանեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը։

Ծառայության այս հայտարարությունը, սակայն, վրդովեցրել է դատապարտյալներին։ Factor TV-ին ահազանգած անձը շեշտում է՝ խցերում ոչինչ չի այրվել, դատապարտյալների ձայնը ևս լսելի պետք է լինի, որ խոշտանգման դեպքը միակողմանի չներկայացվի։ Այնինչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բռնություն գործադրած անձանց վարքագիծը համաչափ է որակում։

Երեկ տեղի ունեցած բռնությունների և խուզարկությունների մասով քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, Factor TV-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Ի նշան գործադրված բռնության դեմ բողոքի՝ ցմահ դատապարտյալներից մեկը երեկվանից հացադուլ է հայտարարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան