Ձեր աջակցությունը անհրաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորոմ մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհրաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին`նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությունում հեմոֆիլիայով հիվանդներին՝ տրամադրելով դեղորայք։
Հայաստանի կենտրոնը առաջնային տեղ է զբաղեցնում նորագույն բուժման միջոցների՝ հատկապես մոնոկլոնալ հակամարմինների (Էմիցիզումաբ) կիրառման առումով։

Այն շուրջ երկու տասնամյակ կայուն գործընկերային հարաբերություններ է զարգացրել Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ՝ ձևավորելով նաև ջերմ կապեր բժշկական թիմի և հեմոֆիլիայով ապրող անձանց միջև։

Տարեկան իրականացվում է շուրջ 3․5-4 միլիոն միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկների մատակարարում՝ մոտ 400 հիվանդի համար։ Այս պահին 46 մանկահասակ երեխաներ ստանում են Էմիցիզումաբ-ով տնային կանխարգելիչ թերապիա:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել 5-ամյա հուշագիր, որտեղ կարտացոլվեն ոլորտային առաջիկա ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ: