Երբ հակակոռուպցիոն հանձնաժողովների թիվը գերազանցում է պատժված կոռուպցիոներների թվին

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Ուզում ես լավ գաղափարը տապալել, ստեղծի՛ր հանձնաժողով» արտահայտությունը լավագույնս կարելի է օգտագործել հայաստանյան իրականության մեջ: Վերջին 8 ամսում՝ 2016 թվականի նոյեմբերից մինչև 2017-ի հունիսը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ հանձնաժողովներ են ստեղծվել, օրենքներ գրվել ու փոխվել, կազմակերպվել են զանազան կոնֆերանս-բանավեճ-քննարկումներ, եղել են կառավարության բազմաթիվ որոշումներ, ծախսվել են միլիոնավոր դոլարներ: Բայց շոշափելի արդյունք գրանցել չի հաջողվել:

Ամենաթարմ օրինակը.

2017թ. հունիսի 9-ին ԱԺ-ն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը:

Օրենքն անցավ միաձայն: Պետք է ընդլայնվի հայտարարագրեր ներկայացնողների ցանկը, և 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաներ հայտարարագրեն ունեցվածքը: Հանձնաժողովի անդամներին ընտրելու են պատգամավորները:

2017թ. մայիսի 13-ին հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ կոռուպցիոն նոր մարմնին, ասաց, որ ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ունենալու է լուրջ լիազորություններ:

2017թ. հունվարի 21-ին Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում առաջարկվեց Հայաստանում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ, որոնք գործում էին 2011-14 թվականներին:

2017թ. փետրվարի 1-ին հայտարարվեց կոռուպցիայի կանխարգելիչ նոր մարմնի ստեղծման մասին:

ԵՄ-ն 2017-ը հայտարարեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի տարի և  մեկնարկեց «Կանգնեցնենք կոռուպցիան» Հայաստանում իրազեկման արշավը:

«Մենք հաճույքով հայտարարում ենք, որ ԵՄ պատվիրակությունը ցանկություն ունի Հայաստանում 2017-ը դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի տարի: Մենք համոզված ենք, որ այս տարին հնարավորությունների տարի է և բեկումնային է լինելու»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2016թ. դեկտեմբերի 20-ին ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ արդարադատության այդ ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նա պետք է հակակոռուպցիոն օրենսդրական փոփոխություն առաջարկեր:

2016թ. նոյեմբերի 18-ին կառավարությունը հավանություն տվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների, որով պաշտոնյաներին առաջարկում են պատժել ավելի քան 5 մլն դրամով ապօրինի հարստացման համար։

2016թ. նոյեմբերի 9-ին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը փոփոխվեց,  դուրս եկան մարդիկ, որոնց ունեցվածքը կասկածների առիթ էր տալիս հանրության մոտ, օրինակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Բայց դուրս եկան ոչ թե այն պատճառով, որ հավատ չէին ներշնչում, այլ՝ պաշտոնանկ էին արվել:

Սրանք մի չնչին մասն են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներից, որոնց համար, ի դեպ, հսկայական միջոցներ են ծախսվել: Մասնավորապես` 2016-17 թվականներին կոռուպցիայի դեմ պայքարի համար ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հատկացրեց  750 հազար եվրո: Ստեղծվեց փորձագիտական հանձնախումբ՝ հակակոռուպցիոն խորհրդին կից աշխատելու նպատակով:

Սակայն միջազգային կառույցներն արդեն զգուշավոր են: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին 2016թ. մայիսի 13-ին հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքների բացակայության դեպքում Եվրոպական միությունը չի հատկացնի պայքարի շրջանակներում նախատեսված  15 մլն եվրո գումարը:

«Այդ գումարը դեռևս բաշխված և ծախսված չէ: Մենք բաց ենք և ազնիվ գործընկերների հետ. կան պայմաններ, մենք պիտի արդյունքներ տեսնենք: Այդ արդյունքների բացակայության դեպքում մենք այդ գումարը չենք հատկացնի»,- ասաց ԵՄ դեսպանը:

Միլիոնավոր դոլարներ են Հայաստան մտել կոռուպցիայի դեմ պայքարելու համար, 2004թ-ից ի վեր` Հայաստանի բոլոր կառավարությունների օրոք ձևավորվել են հանձնաժողովներ, մշակվել են ռազմավարություններ  ու հայտարարվել  է անզիջում պայքար: Սակայն այդ ամենն արդյունավետ չի եղել, ինչի մասին մեկ ամիս առաջ խոստովանեցին հենց իրենք` հակակոռուպցիոն պայքարի մերօրյա ջատագովները

Հայաստանում հակակոռուպցիոն մեկ մարմնի ստեղծումը ոչ թե ենթադրում է կոռուպցիայի դեմ լուրջ ու տեսանելի պայքար, այլ՝ մեկ այլ մարմնի ստեղծում: Ու այսպես ունենք բազմաթիվ մարմիններ: Դրանք, կարծես, մատնվել են անգործության: Եվ քանի մարմին էլ ստեղծում ենք, միևնույն է, անկախ հանձնաժողովի ու չարիքի դեմ լուրջ պայքարի հարցը մնում է բաց՝ անցնելով կառավարության ծրագրից ծրագիր:

Ավելի սթափ մոտեցում, քան հենց կոռուպցիոներին պատժելն է, հանրությունը դժվար էլ պատկերացնի: Անհնար է համակարգի դեմ պայքարել՝ առանց անձերի: Ուստի բնական է, որ հանրությանը հետաքրքրում է ոչ թե բազմաթիվ հանձնաժողովների առկայությունը, այլ՝ կոնկրետ բանտեր «գործուղվողների» պաշտոնեական դիրքը:

Բայց ինչպես տեսնում ենք, մեր կառավարությունը կենտրոնացել է հարցի բոլորովին այլ կողմի՝ օրենք գրելու, այն քննարկելու և դրամաշնորհ ստանալու վրա:

 

 

Սևակ Հակոբյան