Ամուլսարի «հագով կարված» օրենքն ընդունվեց․ ցույցերն այլևս չե՞ն ազդի հանքերը շահագործողների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ մեկ տնտեսվարողի հիման վրա եք այս նախագիծը բերել։ Չեմ ուզում բարձրաձայնել՝ այդ տնտեսվարողն ով է»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նշում էր հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ։

Խոսքն Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխության նախագծին է վերաբերում։ Ի թիվս այլ կարգավորումների՝ նախագծում նշվում է, որ եթե անկարգությունների կամ ապստամբության պատճառով հանքի շահագործումը հնարավոր չէ, ապա ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվում է։

Վահե Հակոբյանի ակնարկը, ենթադրաբար, վերաբերում էր հենց այն դեպքին, երբ հանքարդյունաբերող ընկերություններից մեկը տևական ցույցերի պատճառով չի կարողացել շահագործել հանքը։ Բնապահպանները ևս այստեղ խնդիր են տեսնում։

«Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիական այդ ակցիաներն են դառնում անիմաստ։ Չէ՞ որ քաղաքացիական ակցիաները տեղի են ունենում մի քանի պատճառով։ Մեկը կարող է լինել այն, որ սկսված գործունեությունն ընդհանրապես առանց հասարակության հետ համաձայնության է եղել։ Մյուս դեպքում դա կարող է լինել այն, որ ընդերքօգտագործողն իր պարտավորությունները չի կատարում։ Այսինքն՝ դա այն մեխանիզմն է, որ հասարակությունը կամ համայնքը ինքը կարողանում է այդպես պայքարել, ինչպես եղավ Ամուլսարում։ Կարծես թե դրանից են ուզում զրկել»,- նշում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Նախագիծը ներկայացրած Կառավարության հիմնավորումն այն է, որ երաշխիքներ են ստեղծվում հանքարդյունաբերության ոլորտում, որոնք էլ պետք է բնագավառը գրավիչ դարձնեն ներդրողների համար։

Օրենքի նախագիծը Կառավարությունում ընդունվել է առանց քննարկման, չզեկուցվող կարգով, իսկ խորհրդարան ներկայացվել հապճեպ։ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին հարցրին՝ եթե նպատակը նոր ներդրումները խրախուսելն է, ինչո՞ւ են հետադարձ ուժ տալիս այս օրենքին։

«Պայմանավորված է նրանով, որ փորձել ենք դիտարկել դաշտը՝ այս պահին այն ընդերքօգտագործողներին, որոնք գործում են դաշտում, ունեն ընդերքօգտագործողի իրավունք։ Բայց ուսումնասիրության մասով մենք չենք կարող շատ երկար հետ գնալ։ Մենք վերցրել ենք այդ 4 տարի ժամանակահատվածը, որի ժամանակ հնարավոր է դիտարկել՝ ինչ է տեղի ունեցել դաշտում։ Եվ սա ընդամենը բարի կամքի դրսևորում է այս պահին գործող ընդերքօգտագործողների հանդեպ»,- նշել էր Հարությունյանը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ շուրջ 40 հասարակական կազմակերպություն, արդեն արձագանքել են խնդրին։ Նրանք դիմել են հանրապետության նախագահին և Ազգային ժողովի նախագահին՝ օրենքի ընդունումն առնվազն հետաձգելու համար։

«Քաղաքացիական հասարակության առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից։ Կոչ ենք անում Ձեզ՝ որպես ՀՀ նախագահ, ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ Ազգային ժողովի կողմից տվյալ վիճահարույց օրինագիծն ընդունելու դեպքում չստորագրել այն և հետ ուղարկել՝ լրամշակման նպատակով»,- նշվում է ՀՀ նախագահին ուղղված նամակում։

Չնայած դրան՝ միայն իշխանական պատգամավորների ներկայությամբ անցկացված քննարկումից հետո օրենքն այսօր միանգամից ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Այս ամենի հետ զուգորդվում է նաև այն փաստը, որ Կառավարության գործողությունների հնգամյա ծրագրի համաձայն՝ գործադիրը կանխատեսում է այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին պայմաններ ստեղծել Ամուլսարի հանքի շահագործման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան