«Կոռուպցիան առայժմ ջախջախված չէ». ի՞նչ քայլեր է կատարում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
Բոլորը

Մեծ թվով պաշտոնյաներ խոշոր կանխիկ գումարներ ու նվիրատվություններ են հայտարարագրել, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այս մասին հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը 2021 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«2020 թվականի տարեվերջի դրությամբ՝ 15 մլն և ավելի ՀՀ դրամ կամ այլ արժույթով դրան համարժեք գումար հայտարարագրած պաշտոնատար անձանց թիվը մոտ 1000 է։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնատար անձանց կամ նրանց ընտանիքի անդամների մասին է։ 50 մլն դրամի շեմը գերազանցող կանխիկ գումար հայտարարագրել է մոտ 230 պաշտոնյա և 100 մլն-ից ավելի՝ մոտ 70 անձ»,- մանրամասնեց հանձնաժողվի անդամը։

Նրա խոսքով՝ չնայած կանխիկ գումարների հայտարարագրման միտումը գնում է դեպի նվազման, այնուամենայնիվ, առաջիկայում հնարավոր է այս հանգամանքով պայմանավորված համալիր ստուգումներ սկսվեն։ Ինչ վերաբերում է փաստացի պաշտոնյաների կողմից տնօրինվող, բայց այլ անձանց անունով գրանցված գույքին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ նման դեպքերն այսուհետ կուսումնասիրվեն ու կուղարկվեն գլխավոր դատախազություն։

«Այսուհետ նաև հայտարարագրման ենթակա է անձին փաստացի պատկանող, նրա կողմից տնօրինվող գույքը։ Նշված գործիքակազմի միջոցով արդեն 90 և ավելի անձի կողմից տնօրինվող գույքը ևս հայտարարագրման ենթակա է։ Իսկ արդեն գործիքակազմի տեսանկյունից օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը հնարավորություն ունի դա օպերատիվ ծառայությանը դիմելու միջոցով ստուգել»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի օղակներից մեկն է միայն։ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ  ամեն ինչ արվում է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման և միջազգային պարտավորությունների կատարման համար։

«Մեր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում արդեն իսկ ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ինտիտուցիոնալ համակարգի ձևավորումը մենք կարող ենք բաժանել 3 տարրերի․ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների քննություն և արդեն դատական քննությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հատվածն արդեն իսկ իրացված էր, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենք գործող, հիմա նաև հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն այդ ինստիտուցիոնալ համակարգը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ չի ստեղծվել հակակոռուպցիոն դատարանը»,- ներկայացրեց Քրիստինե Գաբուզյանը։

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում նշվում է, որ կողմերը պետք է լիովին համագործակցեն կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության շուրջ։

«Կողմերը պետք է համագործակցեն կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով՝ ՄԱԿ-ի 2003 թվականի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՕ) և ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության և իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցերով»,- մասնավորապես նշված է համաձայնագրում։

Այդ փաստաթղթում հիշատակված Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը, սակայն, այս տարվա զեկույցում անբավարար է համարում Հայաստանի իշխանություններին դեռ 5 տարի առաջ ներկայացված առաջարկությունների կատարումը: Զեկույցում նշվում է, որ առաջարկներն իրագործելու համար Հայաստանի իշխանությունները որոշ սահմանափակ քայլեր են կատարել. առաջարկություններից 7-ն իրականացվել են բավարար չափով, մնացած 11-ը՝ մասամբ։ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը Հայաստանի իշխանություններին մեկ տարի ժամանակ է տվել՝ հստակ քայլեր ձեռնարկելու և մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 30-ը զեկուցելու, թե ինչ է արվել հանձնարարականները կատարելու ուղղությամբ։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ չնայած վերջին տարիներին գրանցված առաջընթացին՝ կոռուպցիան առայժմ ջախջախված չէ։ Փորձագետը նշում է՝ միայն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը բավարար չէ արդյունքի հասնելու համար, քաղաքական կամք և ոչ խտրական մոտեցում է անհրաժեշտ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան