Ջարդե՛ք, փշրե՛ք․ 1 տարի առաջ տեղի ունեցած անկարգությունների գործով ովքեր են այսօր մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Այսօրվա հանցագործությունների բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են խստագույն պատասխանատվության, սրանում չկասկածե՛ք»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից մեկ տարի անց՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին ու կառավարությանը հրաժարական պարտադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել շուրջ 5 տասնյակ անձինք, այդ թվում՝ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ։

Նոյեմբերի 9-ի գիշերը՝ պատերազմի 44-րդ օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Արցախյան երկրորդ պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։

Պատերազմի դադարեցման և տարածքների հանձնման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հաշված րոպեներ անց Երևանի կենտրոնում սկսեցին հավաքվել դժգոհ քաղաքացիներ։ Բողոքի ակցիաները շատ արագ անկարգությունների վերածվեցին։ Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ կոտրելով ապակիները և վնասելով գույքը, ապա հայտնվեցին կառավարական առանձնատներին հարակից տարածքում։

Ազգային ժողովի շենքում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ, որոշներն էլ պատգամավորների սենյակներն էին հերթով տակնուվրա անում։ Նրանց թիրախում հայտնվեց նաև այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։ Նրան նախ ուժով իջեցրին ծառայողական մեքենայից, ապա ծեծի ենթարկեցին։

Այս անկարգությունները շարունակվեցին մինչև լուսաբաց․ ամբողջ գիշերվա ընթացքում ֆեյսբուքյան գրառումներով և ուղիղ եթերներով դրանց անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ անկարգություններ անողները թիկունքից հարվածում են դիրքերում կանգնած զինվորականներին, որոնք կոչով դիմեցին քաղաքացիներին։

Առավոտյան Փաշինյանը հայտարարեց, որ գիշերը վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։

Դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունն այս դեպքերի առնչությամբ առաջին հայտարարությունը տարածեց։ ԱԱԾ-ն հայտնեց, որ քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվել է շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունը։ Արդեն կային բերման ենթարկվածներ։

Բացի այդ, քրեական հետապնդում սկսվեց Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գույքը վնասած կամ ոչնչացրած, վարչապետի առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություն կատարած անձանց նկատմամբ։

Շաբաթներ անց տարածած երկրորդ հաղորդագրությունում ԱԱԾ-ն արդեն կոնկրետ կազմակերպիչների անուններ հրապարակեց։ Ըստ այդմ՝ քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի կողմնակիցները, կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, ՀՅԴ-ի անդամ հանդիսացող անձինք և այլք։ ԱԱԾ երրորդ հաղորդագրության մեջ հրապարակվեցին նաև ձայնագրություններ։ Ըստ հրապարակման՝ գաղտնալսվել էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի և ակցիայի մասնակիցներից մեկի հեռախոսազրույցը։

Այվազյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պնդմամբ՝ այդ օրը՝ դեպքի ժամին, ինքը քնած է եղել և որևէ առնչություն չունի կատարվածի հետ։

Դեկտեմբերի 13-ին Այվազյանը ձերբակալվում է, ապա կալանքի միջնորդության է ներկայացվում, որը, սակայն, մերժվում է։ Դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ է ճանաչվում նաև նրա ձերբակալությունը։ Բնապահպանության նախկին նախարարն ազատ է արձակվում։

Ի վերջո, աղմկահարույց այս դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ տարի անց ի՞նչ փուլում են։ Factor TV-ի հետ զրույցում դատախազ Ալիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հարուցված բոլոր քրեական գործները միացվել են և այս պահին քննվում են մեկ վարույթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան