Մահակ նախկինների գլխի՞ն, թե արդարության վերականգնում․ ապօրինի ձեռք բերված գույքը կանցնի պետությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ապօրինի գույքը սեփականաշնորհելու շուրջ 250 դեպք։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: 3 ուսումնասիրություններին վերաբերող դիմումները դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են:

Ուսումնասիրություններից երեքը վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, ԱԱԾ աշխատակից Սերոբ Հարությունյան։ Նրանց գույքն այս պահին կալանքի տակ է։ Դատախազությունն այժմ սպասում է նրանց դիրքորոշմանը։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կա՛մ կարող են գնալ հաշտեցման՝ գույքը վերադարձնելով, կա՛մ կսկսվի դատաքննության փուլ։ Եթե անգամ անձը համաձայնվի գնալ հաշտեցման, ապա նա պետք է պետությանը վերադարձնի ձեռք բերված գույքի ամբողջ ծավալի 75 տոկոսից ոչ պակաս մասը։

Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր գույքը բռնագանձել։

«Օրենքը հնարավորություն է տալիս գույքը բռնագանձել, երբ նրա շուկայական արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը, այդ երեք գործերով ունենք եզրակացություններ մոտավոր երեք գույքի արժեքը 8 միլիարդ դրամից ավելի է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։

Ապօրինի գույքի բռնագանձման թեմային անդրադարձել էր նաև Գլխավոր դատախազը՝ ասելով, որ այդ գործընթացը կնպաստի երկրում սոցիալական արդարության վերականգնմանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հաջողություն է մաղթում դատախազությանը, բայց և ասում, որ ապօրինի ձեռք բերված գույքի ստուգումը պետք էր սկսել իրականացնել հենց իրենցից՝ դատախազությունից։ Իրավապաշտպանը նկատում է․ ճիշտ է՝ նախկինում ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չկար, բայց կային այլ հոդվածներ, որոնցով կարող էր Դատախազությունը ժամ առ ժամ հարստացող պաշտոնյաների ձեռքից բռնել։

Նախկին դատավոր, փաստաբան Արսեն Սարդարյանը կարծում է, որ այս օրենքը խնդրահահարույց է․ այն կարող է պետությանը օգուտների փոխարեն վնաս տալ: Ըստ փաստաբանի՝ կարող է ստացվել իրավիճակ, որ ցանկացած անձ, որը 50 միլիոն դրամը գերազանցող գույք ունի և օրենքում ամրագրված հանցագործություններից որևէ մեկով անցել կամ անցնում է, կարող է զրկվել ունեցվածքից։

Սարդարյանը շեշտում է՝ առհասարակ, եթե ցանկանում ենք Հայաստանն իրավական երկիր դարձնել, ապա պետք է օրենսդրական փոփոխությունների հաճախականությունը կրճատել՝ իրավական դաշտում կայունություն մտցնելու համար:

Անդրադառնալով ապօրինի ձեռք բերված գույքի ուսումնասիրություններին՝ նշենք, որ Դատախազությունն առաջիկայում հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով դատարան ևս երեք գործով միջնորդություն կներկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան