Անլուրջ մոտեցում է եղել շատ լուրջ համավարակին․ խոսում ենք 4.000 մահվան մասին․ Արեգ Դանագուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հետ

-Աշխարհը խոսում է համավարակի երրորդ ալիքի մասին։ Մինչ այս ալիքը՝ որոշ երկրներ խիստ սահմանափակումներ էին կիրառում, որոշներն ավելի բաց էին թողել համավարակի տարածման վտանգը։ Ո՞ր երկրի վարած քաղաքականությունն ամեն դեպքում արդարացրեց իրեն։

-Մի 10 տարի կպահանջվի, որ ուսումնասիրվի այս վերջին տարվա փորձը։ Մենք գիտենք, որ, օրինակ, Շվեդիայում սահմանափակումները եղել են շատ ավելի փափուկ, կենտրոնացել են ամենախոցելի մասերի վրա։ Արդյո՞ք Շվեդիայի օրինակը ճիշտ էր, թե՝ ոչ, դժվար է դատել։ Շվեդիայում մահացությունը եթե համեմատենք Անգլիայի, Ամերիկայի կամ Իտալիայի հետ, անհամեմատ ցածր է։ Բայց եթե համեմատենք իր հարևան երկրների հետ, օրինակ՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի, ապա Շվեդիայում մահացությունը կտրուկ բարձր է եղել։ Կարճ պատասխան չկա, եթե ամբողջ աշխարհով նայենք՝ ամենաճիշտ մոտեցումը մեկուսացումն էր, սոցիալական հեռավորությունը, դիմակներ կրելը, ինտենսիվ թեստավորումը և, այս փուլում արդեն, պատվաստվելը։

– Նախորդ տարվա մարտին Դուք նկարագրել էիք համավարակի տարածման դինամիկան։ Մեկ տարի անց ի՞նչ են ասում թվերը։

-Մաթեմատիկան կախարդական փայտիկ չէ, որ ամեն ինչ գիտի։ Մաթեմատիկական մոդելները չեն կարող կանխատեսել հասարակական վարքը, իսկ պատկերը փոխվում է, եթե այդ վարքը փոխվում է։ Կանխատեսումներն այն ժամանակ այնպիսին էին, որ Հայաստանում առնվազն մի քանի հազար մարդ կմահանա, և այն ժամանակ ես կարծում էի, որ դա չափից ավելի հոռետեսական արդյունք է։ Բայց այսօր Հայաստանում, պաշտոնական տվյալներով, մահացել է մոտ 4․000 մարդ։ Այս թվերը ցույց են տալիս, թե ինչքան անլուրջ, ինչքան թեթև է եղել մոտեցումն այս շատ լուրջ համավարակին։ Մենք խոսում ենք 4․000 մահվան մասին։ Փաստորեն, Հայաստանում լոքդաունն արվել է մասնակի․ մի քիչ արվել էր մարտին, մի քիչ՝ հունիս-հուլիս ամիսներին, դրանից հետո ամեն ինչ ինքնահոսի է գնացել։ Ես ֆիզիկապես Հայաստանում չեմ, բայց տեսնում եմ՝ մարդկանց մեծամասնությունը դիմակ չի կրում, մարդիկ հավաքվում են հանրահավաքներին և այլն։ Այն դեպքում, որ, օրինակ, ԱՄՆ-ում եթե այսօր էլ դուրս գաք փողոց, անգամ երբ թվերն արդեն ընկնում են, մարդկանց 90 տոկոսը դիմակ է կրում։

-2019 թվականի դեկտեմբերից ի վեր՝ աշխարհում արդեն 114 միլիոնից ավելի մարդ է կորոնավիրուսով վարակվել, 25 միլիոնը՝ մահացել։ Եթե կորոնավիրուսը դիտարկվում է որպես համավարակ, սա մե՞ծ թիվ է։

-Դա հսկայական թիվ է, իհարկե, պատմականորեն աննախադեպ չափերի համավարակ է։ Ես կարծում եմ՝ իրական թիվը շատ ավելի մեծ է։ Ամենաշատը վարակվածների 10 տոկոսն է թեստավորվում, վարակվածների 50 տոկոսն ընդհանրապես ախտանշաններ չի ունենում։ Չինաստանում, որտեղ շատ ագրեսիվ թեստավորում էր գնում, որոշ գնահատականներով՝ իրական վարակվածների թիվը 6 անգամ շատ է։ Հայաստանում, որտեղ թեստավորումը շատ ավելի թույլ է եղել, իրական վարակվածների քանակը, գուցե, տասնյակ անգամ ավելի բարձր է։

– Սպասե՞նք 4-րդ, 5-րդ ալիքների, թե՞, ամեն դեպքում, դեռ կապրենք առանց համավարակի։

-Ես լավատես եմ։ Ես հույս ունեմ, որ գոնե այս տարի աշխարհի պետությունների մեծամասնությունում կյանքը կվերադառնա բնականոն հուն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան