Մեր դիրքում առաջին վիրավորումը ստացա ես, հետո եղավ առաջին զոհը․ Մարտունի վերադարձած ընտանիքի պատերազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մարտունու 850 վնասված տներից մեկի տերը՝ 70 տարին բոլորած Բորիկ Սաղյանը, ասում է՝ իրենց բախտը մյուսներից ավելի է բերել։ Հետո ավելացնում է՝ ծառ ու տունը հեչ, կարևորը տղան է՝ վիրավոր է, բայց արդեն տանն է։

Որդին՝ Կարեն Սաղյանը, մինչ պատերազմը շինանյութի խանութում էր աշխատում։ Այդ խանութն արդեն չկա։ Պատերազմի ժամանակ հրետանավոր դարձավ․ առաջին անգամ էր հրետանի տեսնում։ Իր դիրքում 1 ամիս կռիվ է տվել, հետո վիրավորվել, տեղափոխվել Երևան։ Ասում է՝ Երևանում մտքերն էլի Ղարաբաղում էին։
Կարենը մտովի իր դիրքում էր, Կարենի մայրը՝ տանը։ Ասում է՝ առաջին անգամ էր, որ ամբողջ կյանքում իր ու ամուսնու սարքած-ստեղծած տնից այդքան երկար բացակայել է։ Պատերի ճաքերն է ցույց տալիս, բայց կիսատ է թողնում՝ սրանք հեչ, կարևորը տղան ողջ մնաց։ Հետո հուզվում է՝ թոռներն արդեն իր տան մեջ են խաղում։

Երկու եղբոր աղջիկներ են՝ Աննան ու Յանան։ Անբաժան են եղել մինչ պատերազմը․ 2 ամիս է՝ իրար չէին տեսել։

Պատերազմից, կարոտից, երազանքներից խոսելու փոխարեն Արենը՝ տան երեխաներից ավագը, մոտենում է դաշնամուրին։ Տատիկը պատմում է՝ դաշնամուրի վերջին դասը սեպտեմբերի 26-ին էր։ Մարտունու ավերված շենքերից մեկը երաժշտական դպրոցն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան