Մենք հասել ենք մի տեղ, երբ ջեբկիրներին անվանում ենք ժողովուրդ. Աղվան Վարդանյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականին Հայաստանի համար տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ. մեկը՝ խորհրդարանական ընտրությունները, մյուսը՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Factor.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, և քաղաքական ուժերն առանց ցնցումների, առանց մեծ բողոքների ընդունեցին ընտրությունների արդյունքները և այսօր խորհրդարանում են: Հետաքրքիր է, որ այս ընտրություններին մեր հանրությունը մերժեց երկու ուղղություն. մեկը՝ չպատճառաբանված, չափից ավելի ամբոխահաճությունն էր, պոպուլիզմը, մյուսը՝ մեր ազգային պետական հարցրերում որոշակի զիջողականությունը: Այդ գաղափարներով ասպարեզ եկած ուժերը չանցան խորհրդարան»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմանը, Աղվան Վարդանյանն ասաց՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը եվրոպացիների համար խորթ զավակի կարգավիճակում էր հայտնվել: «Մեր արտաքին քաղաքականության աշխատանքի արդյունքում կարողացանք բալանսավորել արտաքին քաղաքականությունը, և Եվրամիության հետ համաձայնագիր կնքել, ինչը ենթադրում է և նաև պարտավորություն է մեզ համար Հայաստանում իրականացնել որակական բարեփոխումներ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարում, ստեղծել դատական անկախ համակարգ: Եվ, ի վերջո, ստեղծել եվրոպական արժեհամակարգին համապատասխանող պետություն»,- շարունակեց պատգամավորը:

Ըստ նրա՝ վերը թվարկված հարցերն անհնար է լուծել առանց տնտեսության զարգացման. «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ կառավարության գործունեության արդյունքում մենք ունենք էական փոփոխություններ, էական այս փուլի համար: Անցած տարին մենք փակել ենք 0.2 տոկոս տնտեսական աճով, այս տարի, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճը կլինի 6, 6.5 գուցե ավելին»:

Պատգամավորի կարծիքով՝ թեև կառավարությունը լարված աշխատել է, սական դժգոհողների մի շրջանակ կա, որը ցանկացած պարագայում դժգոհելու է: «Մենք պետք է կարողանանք հասարակության մեջ լավատեսական սպասումներ առաջացնել, արթնացնել և ցույց տալ՝ ինչ էր և ինչ է փոխվում: Եթե փոքր տեղաշարժերը չգնահատենք, ապա միշտ կմնանք մի վիճակում, որ ամեն բան կմերժենք»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով. «Մենք հասել ենք մի տեղ, երբ արդարացնում ենք գրպանահատներին: Այսինքն՝ հոգեբանական այնպիսի մի վիճակի մեջ ենք հայտնվել, որ ջեբկիրներին անվանում ենք ժողովուրդ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան