Ադրբեջանում ցույց կանցկացվի երկրում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով․ Ալիևը Թուրքիային հռչակում է թիվ 1 ռազմական գործընկեր

Լուրեր

11.06.2026 | 14:29
Հա ի՞նչ․ չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի․ Փաշինյանը՝ Պուտինի մասին
11.06.2026 | 14:21
Ծառուկյանը ծնկաչոք ընդառաջ կգար, եթե գործարք առաջարկեինք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:17
Որ արտադրողն այդտեղ հասանելիություն ունի, ինքն ընկել է ծաղկային դրախտ․ Փաշինյանը՝ արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:12
Դիտորդների խումբը ահազանգում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք կալանավորների առողջական խնդիրների մասին
11.06.2026 | 14:06
Նախկինում է բացահայտվել, որ հարկեր է թաքցրել. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:59
Սասունցի Դավիթը հիշո՞ւմ եք, որ ասում ա՝ հլը քեզ մի հատ թափ տուր, մեծ կտորը ականջդ ա մնալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:52
Օմանի ափերին լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 3 հնդիկ նավաստիներ են մահացել
11.06.2026 | 13:44
Փաշինյանը` «եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չլինի, պատերազմ կլինի» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:40
«Գլխին էլ 5 հազար փող են տալի»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել, կան ձերբակալվածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:36
Պուտինը ստորագրել է հեռացած ռուսաստանցիների ունեցվածքը կալանելու մասին օրենքը
11.06.2026 | 13:29
Եթե ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնեն, ի գիտություն կընդունենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:23
Բրազիլիայի հավաքականը խիստ ստուգման է ենթարկվել ԱՄՆ մուտք գործելիս
11.06.2026 | 13:16
Թե´ ԱՄՆ, թե´ ՌԴ, թե´ ֆրանսիական կողմից ունենք առաջարկներ. Խուդաթյանը` մոդուլային ատոմակայանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 13:14
Շարունակվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 13:09
Աշխարհացունց բան չի լինի, բայց անհետևանք էլ չի մնա. ՀԾԿՀ նախագահը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում պատրաստվում են ցույց անցկացնել՝ երկրում թուրքական ռազմաբազա տեղակայելու պահանջով։ Այս մասին հաղորդում է  freeazerbaijan.info-ն։ Կայքի տեղեկություններով՝ օգոստոսի 21-ին  Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ նախատեսվում է ցույց անցկացնել Ադրբեջանում ու հատկապես Նախիջևանում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում մեծամասշտաբ ցույցերի  անցկացումը հնարավոր է միայն իշխանությունների թույլտվությամբ, ենթադրելի է այս ցույցը ևս բացառություն չէ։  Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ընթացող մարտերի ժամանակ,  հուլիսի 14-ին էր Բաքվում բանակի աջակցության մեծամասշտաբ ցույց  կազմակերպվել, որը ինչպես հետագայում ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, եղել է իր գիտությամբ։

Միգուցե հենց այսպես Ալիևը փորձում է Մոսկվայի ռեակցիան ստուգել ու հասկանալ, ինչպես են վերաբերվում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծմանը։ Նաև Թուրքիային ցույց տալ, որ ժողովրդի շրջանում  կա նման պահանջ։

Նշենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Ադրբեջանում ակտիվորեն խոսվում է, որ  երկրում  թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցն արդեն լուծված է և որ նույնիսկ կողմերի միջև կնքվել են գաղտնի փաստաթղթեր։

«Քննարկվել են ստեղծվող ռազմաքաղաքական միության բոլոր նրբությունները։ Նախիջևանում  ռազմաբազայի ստեղծման հարցը, հավանաբար, արդեն լուծված է։ Որպես երաշխավոր պետություն՝ Թուրքիան ակտիվորեն կմասնակցի Նախիջևանի անվտանգության ու այլ հարցերի լուծմանը։ Նախիջևանում ռազմաբազայի ստեղծման հարցը այս այցի ընթացքում քննարկվել է բոլոր կետերով։ Հավանաբար, հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի»,- նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների միջև մի շարք հանդիպումներ տեղի ունեցան։  Մասնավորապես, Օգոստոսի 12-ին  Ադրբեջան էր այցելել  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։  Օգոստոսի 11-ին էլ այցով Թուրքիայում էին Ադրբեջանի նորանշանակ  արտագործնախարար Ջեյհուն Բայրամովն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նրանք հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ի դեպ՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերջին օրը՝ օգոստոսի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ՊՆ-ի ու այլ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանը բավական ուշագրավ հայտարարություն էր արել։  Նա հույս էր հայտնել, որ Թուրքիան կդառնա նաև Ադրբեջանի թիվ  1 ռազմական գործընկերը։

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան ներկայում ունի շատ ուժեղ ռազմաարդյունաբերական ներուժ, որը օգտագործում ենք նաև մենք։ Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան այսօր արտադրում է ամենաժամանակակից զինատեսակներն ու զինտեխնիկան։ Իհարկե,  ապագայում ևս  ցանկանում ենք օգտագործել այդ հնարավորությունները, ինչպես նախկինում։ Ես համոզված եմ, որ մոտ ապագայում Թուրքիան, ինչպես մյուս ոլորտներում, մեր թիվ 1 գործընկերը կլինի նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասել էր Ալիևը։

Ստացվում է, որ Ադրբեջանը  Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները նվազեցնելու պլաններ ունի, որն իհարկե, Մոսկվայի սրտով չէ։

 

Էմմա Չոբանյան