Դիրքերի ազատագրումով վերահսկող ենք դառնում․ հենակետերից կարող ենք խոցել նավթամուղը, իջնել Քուռ. Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, հուլիսի 12-ից սկսած՝ լարված է հայ-ադրբեջանական սահմանին։ Ոչ պաշտոնական խողովակներով հայտնի է դարձել, որ հայկական բանակը Տավուշի հատվածում մարտական հենակետ կամ հենակետեր է ազատագրել Ադրբեջանից, այսօր արդեն ադրբեջանական ՊՆ-ն հաստատեց՝ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ են սպանվել, այդ թվում՝ գեներալ-մայոր և գնդապետ, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ սպաներ և պայմանագրայիններ։ Ոչնչացվել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Այսօր, ցավոք, հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս ունի 2 զոհ։ Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ծագեց այս լարվածությունը և ի՞նչ ընթացք այն կարող է ունենալ։

– Ես ցավում եմ մեր սպաների կորուստը, հայրենիքի համար կորուստ է։ Մեզ համար յուրաքանչյուր մարդ, այն էլ՝ զինվորական սպա, շատ թանկ է, բոլոր դեպքերում՝ սա հայրենիքի համար է, սա իմացյալ մահ է։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ամենախոցելի կետը Չինարիից Մովսես ընկած հատվածն է։ Սա 1994 թվականի զինադադարը կնքելու ժամանակ մնացել է այդ վիճակում, և ադրբեջանական կողմը մշտական գերակայություն է ունեցել՝ աշխարհագրական դիրքի պատճառով, որոնց մեջ են այդ երկու հենակետը, որոնք հայկական կողմը ոչ միայն որպես հենակետ ոչնչացրել է, այլ նաև կահավորվում է։ Մեր ժողովրդին շնորհավորում եմ, մեր բանակի ղեկավարության նկատմամբ՝ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար, մեծ հիացմունք ունեմ։ Միշտ ասվել է, որ այս հատվածը մեզ ճնշված վիճակում է պահում, ուրեմն այս հարցը լուծվել է, գործողության մեջ էլ մնացած բարձունքները կվերցնեն։ Բանակը վերացրեց մեր թուլությունը, հարցը լուծվեց, վե՛րջ։ Այդ բարձունքներով՝ երկու, թե երեք, հենակետերի միջև հաղորդակցությունը կտրվել է, նրանց ինքնապաշտպանությունը խիստ դժվարացել է։ Այս դիրքերի ազատագրումը մեզ դարձնում է վերահսկող կողմ՝ այդ հենակետերից կարող ենք խփել Բաքու-Ջեյհան նավթամուղին, Քուռ իջնել։ Ովքեր երևակայություն ունեն, դա կհասկանան։

– Հակառակորդը ԱԹՍ-ներով թիրախավորել է նաև Բերդի քաղաքաքացիական ենթակառուցվածքները։ Արդյո՞ք սա փորձ է խաղի կանոնները փոխելու՝ ընդլայնելու գործողությունների աշխարհագրությունը, մեծ մասշտաբ տալու, ռազմական գործողությունները վերածելու ավելի լայն բախման։

– Ես չեմ ենթադրում ռազմական լայնամասշտաբ գործողություններ, որովհետև միջազգային իրադրությունն այն չէ։ Բայց դա ոչինչ չի նշանակում, բանակը պիտի լինի միշտ ամուր, գործողության համար պատրաստ։ Ա՛յ, եթե Ռուսաստանը հստակ թիկունք լիներ, ինչպես Ապրիլյան պատերազմում, դա հնարավոր էր։ Բայց հիմա Ռուսաստանը, ճիշտ է, որպես ՀԱՊԿ-ի գլխավոր պետություն, միջազգային իր պարտավորությունները չի կատարում՝ աշխարհում կորցնելով իր վարկանիշը որպես դաշնակից կոչվածի, բայց հավասարակշռությունը դա է նշանակում՝ Ադրբեջանին թիկունք լինել չի կարող։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում էլ այն մեղրամիսը չէ, Ռուսաստանը ուզի-չուզի՝ պետք է կատարի իր դաշնակցային պարտականությունները, այնպես, ինչպես հայ ժողովուրդը 300 տարի է՝ Ռուսաստանի համար դույլերով արյուն է թափում։

– Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես վերջին շրջանում ագրեսիվ ելույթներ է ունենում։ Ալիևն անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրեց անարդյունավետ բանակցությունների համար։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ, ըստ էության, պատերազմ սկսելու համար սպասում են միջազգային հարմար դրությանը։ Արդյո՞ք ամեն ինչ գնում է հենց պատերազմի, ինչո՞ւ գնացին ագրեսիվ գործողությունների։

– Ես կարծում եմ, որ հրահրման գործում վատթարագույն դեր խաղաց հայկական ռևանշիզմը՝ գողապետությունն իր պարագլուխներով, շահառուներով և անձնական օգտագործման լրատվամիջոցների աշխատանքով։ Այդ հայվանի գլխի մեջ առաջացրին մի պատկեր, որ Հայաստանը կորոնավիրուսով քայքայվել, վերջացել է, նավթ չունի, իշխանության են եկել ջահելներ, որոնք հասկանալի չեն, և քանի որ վարչապետի նկատմամբ էլ կա, տեսնում եք՝ ինչ ատելություն, նաև ընտանեկան հարցեր են քննում այս ողորմելիները, որոնք ունեն պետական ռեսուրս, դատարաններ, գիշեր-ցերեկ աշխատում են իրենց հեռուստաընկերություններով, այն պարագայում, երբ գիտենք, որ նախկին վարչապետներից մեկը հայտարարեց, թե ինքը լիներ Ալիևի փոխարեն, կհարձակվեր Հայաստանի վրա, քանի որ Հայաստանն անկազմակերպ, քայքայված վիճակում է, ինչի հետ համաձայն չենք եղել։ Երկիրը տրանսֆորմացիայի է ենթարկվում, ժողովրդավարությունը հաստատվել է։ Գողապետությունն անկեղծորեն ուզում է նրանց ագրեսիան՝ էքսպանսիան։ Ինչո՞ւ էին ուզում, որովհետև մեկ «Տիզբոն» էին դիմում, մեկ՝ «Թավրիզ» էին դիմում, և ռազմական գործողությունները, մեծ հաշվով, թույլ կտային տապալել Հայաստանի իշխանությունը։ Այստեղ որևէ տարօրինակ բան չկա։ Այդպես գործում էր ընկեր Լենինը։ Ուզում եմ ասել, որ սա թույլ տվեց Ալիևին եզրակացնել, թե Հայաստանի բանակն ի վիճակի չէ դիմադրել և այլն, ու հավատալով՝ անդունդն ընկավ։ Այստեղ էլ դաժան հետևությունը՝ Հայաստանում գողապետությունը պետք է ոչնչանա, անպայման, և այս սերունդը պիտի ասպարեզից դուրս բերվի։ Հրահրեցին պատերազմ։ Ալիևը մտածեց՝ Հայաստանը թույլ է, հիմա հարցը կլուծվի, և փոսն ընկավ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան