Քանի վարակակիր է հայտնաբերվել տեղորոշման աղմկահարույց օրենքի շնորհիվ. փորձագետը կասկածում է տվյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը բացահայտող համակարգի ներդրումից մինչև մայիսի 16-ը արտակարգ դրության պարետատունը հայտնաբերել է 67 վարակված քաղաքացու: Պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից Factor TV-ին տեղեկացրին, որ այս ընթացքում վերլուծել են 1.938 քաղաքացու հեռախոսազանգ, որոնք, ընդհանուր առմամբ, շփվել են 36 հազար 227 այլ քաղաքացիների հետ: Այս անձանցից 12 հազար 736-ին  պարետատնից զանգ է կատարվել: Պարզվել է, որ նրանցից 735-ն ուղիղ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդների հետ: Նրանց պարտադրվել է մեկուսանալ: Իսկ թե որ բնակավայրերում են առավել շատ եղել վարակակիրները և նրանց հետ կոնտակտավորները, հայտնի չէ, քանի որ պարետատունը նման վիճակագրություն չի մշակում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ հեռախոսազանգերի միջոցով տեղորոշման ծրագրի շրջանակում ինքնամեկուսացվածները կազմում են ընդհանուր ինքնամեկուսացվածների 15 տոկոսը: Կառավարության ներկայացուցիչը սա լավ ցուցանիշ է համարում։

«Երբ վարակակիրը հայտնաբերվում է, ԱՆ համաճարակաբանները հետազոտում են նրա շփման շրջանակը, պարզում են, թե ում հետ է շփվել, որից հետո ծանուցում ենք, որ ինքնամեկուսանա: Այդ մարդկանց տվյալները մուտքագրում ենք Արմեդ համակարգ: Սրան հաջորդում է արդեն վերահսկման աշխատանքը, երբ ալեհավաքների միջոցով պարզում ենք՝ ինքնամեկուսացվածը լքո՞ւմ է վայրը, թե՞ ոչ»,- ասաց Բադալյանը:

Covid 19-ով վարակված անձանց հետ շփում ունեցած քաղաքացիների և պարետատան միջև կապը պահպանվում է նաև հատուկ հավելվածի միջոցով: Բագրատ Բադալյանի խոսքով՝ ինքնամեկուսացվածի ցանկությամբ՝ նրա հեռախոսի մեջ ներբեռնվում է հավելված, որի միջոցով օրվա ընթացքում մի քանի անգամ հարցում է արվում՝ պարզելու համար, թե որտեղ է նա: Հետաքրքրվեցինք՝ եթե քաղաքացին ինքնամեկուսացման վայրից դուրս է պատասխանում, ինչպե՞ս է կատարվում վերահսկողությունը:

«Քաղաքացին հասցե չի նշում: Նա պատասխանում է հաղորդագրությանը, իր տեղն ավտոմատ նշվում է: Այսինքն՝ ինքը չի գրում, թե որտեղ է: Ծրագիրն ավտոմատ եղանակով՝ անկանխատեսելի ուղարկում է հաղորդագրությունը և ստանում»,- բացատրեց նա:

Քաղաքացիների հեռախոսազանգերին հետևելու և տեղորոշելու օրենքին ի սկզբանե դեմ հանդես եկած ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը չի կիսում տեսակետը, որ տեղորոշման օրենքն արդյունավետ է գործում: Այս ընթացքում նա ցանկացել է անձամբ տեսնել, թե տեղորոշման գործընթացն ինչպես է իրականացվում, սակայն պարետատնից մերժում է ստացել:

«Ես դիմեցի պարետին, թե երբ կարող եմ անձամբ տեսնել, թե ինչպես է անցնում այդ ծրագիրը, ինչպես է տեղորոշումն իրականացվում: Ի պատասխան՝ նշվեց, որ դիմեմ գրավոր, կպատասխանեն: Այս պատասխանը թեմայից խուսափելու փորձ էր: Այդպես էլ չկարողացանք անձամբ տեսնել, թե այդ ծրագիրը, մեթոդները կիրառեցի՞ն, թե՞ օրենքն ընդունեցին և անցանք առաջ»,- նշում է պատգամավորը:

Տեղորոշման օրենքի կիրառման շնորհիվ մոտ 70 քաղաքացու վարակման փաստ է հայտնի դարձել։ Արդյոք սա բավարար փաստարկ չէ՞, որը խոսում է հօգուտ օրենքի։ Ընդդիմադիր պատգամավորն այս արդյունքը ոչ միայն չնչին է համարում, այլև կասկածի տակ է դնում պարետատան տրամադրած թվերը։

«Սա արդարացված չէ, այսպես իրենք չեն կարող խնդիրը լուծել: Ընդհուպ մինչև մարդու իրավունքների խնդիր է առաջացնում այս օրենքը: Իրենք էլ են ասում, որ այնպես չի իրականացվում, ինչի ակնկալիքն ունեն: Արձանագրում ենք, որ սա ձախողված օրենք է: Պարզ չեղավ, թե այս օրենքը կիրառելու համար ինչ ռեսուրս ծախսվեց»,- ասաց Արմեն Եղիազարյանը:

Տեղորոշման օրենքն արդյունավետ որակելու համար հիվանդների և նրանց հետ փոխկապակցված անձանց թվային տվյալները բավարար չի համարում նաև Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ասում է՝ եղած թվերը խոսում են այն մասին, որ ընդհանուր վերահսկողության համակարգը չի աշխատում:

«Այս թվերը բավարար չեն, որ ասենք՝ համակարգն արդյունավետ է աշխատում, որովհետև ով ինչ թիվ ուզի՝ կասի: Ես էլ պահանջում եմ, որ անկախ ներկայացում լինի, թե որքանով է սա թույլ տվել իսկապես կանգնեցնել վիրուսի տարածումը: Մենք մոռանում ենք, որ սրա համար վճարում ենք բոլորի անձնական տվյալների վերահսկողությունը»,- նշեց նա:

Մարտիրոսյանը շարունակում է վտանգ տեսնել, որ այս օրենքը կարող է գործարկվել ինչ-որ անհատի շփման շրջանակը բացահայտելու համար: Փորձագետը հիշեցնում է օրենքի քննարկման ժամանակ իշխանական խմբակցության խոստումը, թե խորհրդարանական հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի տեղորոշման օրենքը գործարկողների աշխատանքը, և արձանագրում, որ նման հանձնաժողով դեռ չկա:

«Էֆեկտիվությունը հնարավոր չէ գնահատել, քանի որ գնահատող չկա: Չի կարող համակարգը գնահատել նա, ով օգտագործում է, ընդ որում՝ փակ և գաղտնի ձևով: Կարող ենք փաստել, որ համակարգը կարող էր լինել էֆեկտիվ, երբ գործում էր խիստ կարանտին: Այսօրվա դրությամբ, երբ բոլորը միմյանց հետ հանդիպում են, վարակը տարածվում է: Մինչև հիմա պարզ չի անձանց և կազմակերպությունների շրջանակը, որոնք մուտք ունեն համակարգ: Հայտնի չէ՝ այն որքանով է անվտանգ: Հանրային իրազեկում չի եղել, որ այն ստուգվել է»,- նշում է Մարտիրոսյանը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ապրիլ 5-ից Հայաստանում գործարկվեց նաև Covid-19 Armenia հավելվածը: Այս ծրագիրը սմարթֆոն ունեցող յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս պատասխանել մի քանի հարցերի, որից հետո տրվում է պատասխան՝ արդյոք քաղաքացին ռիսկային խմբում է, թե՞ ոչ: Factor TV-ն պարետատնից խնդրել էր նաև այս հավելվածով բացահայտված դեպքերի թիվը տրամադրել: Մեզ փոխանցված պատասխանում նշված է, որ 52 քաղաքացի թեստավորվել է, որից 8-ի մոտ հաստատվել է հիվանդությունը:

Ի դեպ՝ կորոնավիրոսով վարակված անձանց և նրանց շփման շրջանակը բացահայտող այս վիճահարույց համակարգը գործելու է մինչև արտակարգ դրության ավարտը:

Մինչ պաշտոնապես կհայտարարվի՝ տեղորոշման մասին օրենքը կամ Covid-19 Armenia հավելվածն արդյո՞ք նպաստեցին, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխվի, փաստենք, որ վարակի տարածումը վերջին օրերին զգալիորեն աճել է՝ նախօրեին հասնելով 351 նոր դեպքի, իսկ այսօր արձանագրվել է 281 նոր դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան