ՀՀ Ազգային ժողովի դերը խորհրդարանական պետության բյուջետային գործընթացում. Վերջաբան. համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. ՄԱՍ 6

Լուրեր

20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
Բոլորը

Հեղափոխությունից հետո հասարակության մի ստվար մասն արմատական, համակարգային փոփոխությունների ակնկալիքներ ուներ: Եթե լավ ժամանակներում կառավարությունը անհրաժեշտ փոփոխությունները չի կատարում, դժվարություններն ու ճգնաժամերը առերեսում է նվազ պատրաստված: Անցած երկու տարիների ընթացքում տարբեր ձևաչափերով, սոցիալական ցանցերի, www.e-draft.am հարթարկում կազմակերպված հանրային քննարկումների, հոդվածների և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով առաջարկություններ եմ ներկայացրել պետական կառավարման և պետական ֆինանսական կառավարման համակարգերի, հարկային և այլ քաղաքականությունների վերաբերյալ:

2019թ. փետրվարին, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, որում կարևորվում էր ստվերային տնտեսության դեմ պայքարը, առաջարկեցի մինչև 2025թ. Հայաստանում անկանխիկ տնտեսություն ձևավորելու նպատակ սահմանել և աշխատել այդ ուղղությամբ: Հետագայում իմացա, որ կառավարությունը և կենտրոնական բանկն աշխատում են կանխիկի շրջանառության կրճատում նախատեսող հայեցակարգային փաստաթղթի վրա: Իհարկե կանխիկի շրջանառության կրճատումը ևս լավ նպատակ է, սակայն այն էականորեն տարբերվում է անկանխիկ տնտեսություն ձևավորելու նպատակից: Անկանխիկ տնտեսություն ունենալու նպատակը պետք է պարտադրեր արմատական փոփոխությունների գնալ բոլոր մնացած ոլորտներում:

Եթե կրճատում ես կանխիկի շրջանառությունը, ապա մարդիկ խոշոր գործարքները կատարելու են քարտերով, սակայն հասարակական տրանսպորտում վճարելու համար նորից գրպանում պետք է ունենան 100 դրամանոցը: Անկանխիկ տնտեսության ձևավորումը նշանակում է, որ այդ 100 դրամանոցը գոյություն չունի և պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է մտածեն հասարակական տրանսպորտի կազմակերպումը արմատապես փոխելու մասին: Փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն պետք է առաջանար բոլոր ոլորտներում:

2019թ. մայիսին հրապարակված հոդվածում հետևյալ նկատառումներով քննադատության էի ենթարկել եկամտային հարկի դրույքաչափերը պրոգրեսիվից համահարթին անցումը. «Ի լրումն մեր հասարակությունում գոյություն ունեցող անհավասարությունների և անարդարությունների, չպետք է մոռանալ, որ այդ 27-37 մլրդ դրամը, որն իշխանությունը պատրաստվում է նվիրել այն 200 հազարին, ամրության բարձիկ հանդիսացող այն ավտոմատ կայունարարն է, որը մեր տնտեսությունը պաշտպանում է ցնցումներից: Հաշվի առնելով ամերիկա-չինական առևտրային պատերազմը, բրեքզիթի հետ կապված և մի շարք այլ անորոշություններ, չի կարելի բացառել, որ առաջիկայում Հայաստանն ունենալու է այդ բարձիկի կարիքը: Առանց որևէ մոգական թվի հավատալու ավելացնեմ, որ վերջին 3 տասնամյակում համաշխարհային տնտեսությունը 11 տարի պարբերականությամբ ցնցում է ապրել, որոնցից երկուսը անկախ Հայաստանի տնտեսության վրա ծանր ազդեցություն են ունեցել. 1987թ.՝ սև երկուշաբթի, 1998թ.` ռուսական դեֆոլտ, 2009թ.՝ համաշխարհային ճգնաժամ:» Ենթադրում էի, որ վերը նշված խնդիրները հասցնելու են տնտեսական անկման, բայց որ այդ ամենը շաղախված է լինելու նաև առողջապահական ճգնաժամով, դժվար էր պատկերացնել: Այսօր այդ ամրության բարձիկը չունենք և ճգնաժամը հաղթահարելու համար կառավարությունը մտածում է նոր պարտք ներգրավելու մասին: Չե՞ն ուզում վերանայել համահարթի անցման որոշումը: 2019թ. մայիսի հոդվածում նշածս 200 հազարը, որոնց 27-37 մլրդ դրամ նվիրեց կառավարությունը, աշխատում են ֆինանսաբանկային և էներգետիկ համակարգերում, կապի օպերատորների կամ հանքարդյունահանողների մոտ և այս ճգնաժամից առավել քիչ տուժածներն են և առողջապահական ճգնաժամը հաղթահարելուց հետո ավելի բարձր եկամուտներով կառերեսեն տնտեսական ճգնաժամը: Այն մարդիկ, ովքեր ամենից քիչ շահեցին համահարթի անցումից, այսօր հիմնական եկամուտը կորցնողներն են: Իսկ այդ 27-37 մլրդ իր առավել բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներին նվիրած կառավարությունը պատրաստվում է նոր խոշոր պարտք ներգրավել:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ, 2018թ. նոյեմբերին ՀՀ կառավարությանն առաջարկել էի ավելացված արժեքի հարկը փոխարինել սպառողական հարկով, ինչը գրավիչ կլիներ ներդրողների համար, լրացուցիչ շրջանառու միջոցներ կթողներ տնտեսավարողների մոտ, կնվազեցներ կարճաժամկետ վարկերի նկատմամբ պահանջարկը և կնպաստեր դրանց դեպքում կիրառվող բանկային տոկոսադրույքների նվազմանը, կարճաժամկետ հատվածում կարող են հանգեցնել գների իջեցման և ունենալ այլ դրական հետևանքներ: Իհարկե չեմ բացառում, որ կարճաժամկետ հատվածում, ԱԱՀ-ից սպառողական հարկի անցման փուլում բյուջեն կարող էր եկամուտների հետ կապված խնդիր առերեսել: Բայց դա պետք է որ կարճաժամկետ հետևանք ունենար:

Կառավարությունը մերժեց առաջարկությունը, պատճառաբանելով, որ այն  «բազմակողմանի քննարկման կարիք ունի, քանի որ այն ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում»: Հետաքրքիր է, բազմակողմանի քննարկեցին հարցը, թե որոշեցին, որ համակարգային փոփոխություններ պետք չեն և շարունակում են զբաղվել գործող համակարգի դրույքաչափերի «նուրբ կարգավորմամբ»  (fine tuning):

Հայաստանի համակարգային փոփոխություններ են հարկավոր, այդ թվում տնտեսական քաղաքականության բնագավառում:

Արտակ Քյուրումյան