ՀՀ Ազգային ժողովի դերը խորհրդարանական պետության բյուջետային գործընթացում. Եզրակացություն. ՄԱՍ 5

Լուրեր

20.05.2026 | 16:36
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:31
ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում
20.05.2026 | 15:30
ԵՄ-ն համաձայնեցրել է ամերիկյան ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացումը
20.05.2026 | 15:24
Մենք օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկա կարգավորումների դեպքում բյուջեի կազմումը և ԱԺ կողմից օրենքի ընդունումը դարձել է ավելորդ գործընթաց: Եթե բյուջեի կատարման ընթացքում կառավարությունն ունենալու է եկամուտներն ավելացնելու, դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների մեծությունները փոխելու, բյուջետային ծրագրերի միջև ըստ էության անսահմանափակ ծավալներով վերաբաշխումներ կատարելու, նոր ծրագրեր և այդ ծրագրերի շրջանակներում նոր միջոցառումներ ստեղծելու անսահմանափակ իրավունք, ապա հարկավոր է խնայել պատգամավորների, կառավարության անդամների և տասնյակ քաղաքացիական ծառայողների ժամանակը. ընդունել օրենք, որ ԱԺ-ն ՀՀ կառավարությանը լիազորում է անել այն ամենը ինչ կառավարությունը ուզում է անել:

Ի՞նչ կարող է անել ԱԺ-ն, եթե բյուջեն կամ բյուջեի կատարման մասին հաշտվությունը չի ընդունվում

Ոչինչ:

Հայաստանի Հանրապետությունում կարևոր չի, թե բյուջեն կընդունվի ԱԺ կողմից, թե չի ընդունվի, պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կընդունվի, թե չի ընդունվի: Չէ որ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հոդված 118-ի համաձայն, եթե պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը չի ընդունվում համարվում է մերժված:

Եվ վերջ:

ՀՀ բյուջետային օրենսդրության համաձայն համայնքային բյուջեի կատարման հաշվետվության ընդունման հետ կապված հարցերում համայնքի ավագանին շատ ավելի լայն լիազորություն ունի, քան ՀՀ ԱԺ-ն պետական բյուջեի կատարման հաշվետվության ընդունման հետ կապված: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի հոդված 35-ի 8-րդ մասի համաձայն եթե ավագանին չի հաստատում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, «համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը»:

Նախկինում ԱԺ ուներ ավելի շատ լիազորություններ: 1995թ. հոկտեմբերի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի հոդված 144-ի համաձայն «Եթե պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քվեարկությամբ չի հաստատվում, ապա դրվում է կառավարության անվստահության հարցը»: Այսինքն նախկինում ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ: Սակայն տարիների ընթացքում բյուջետային գործընթացում խորհրդարանի դերը, չնայած Սահմանադրությամբ տրված լիազորություններին, էականորեն նվազեցվել է: Ազգային ժողովը իր լիազորությունները ենթարկել է «ինքնագրաքննության»:

«Խորհրդարանական» պետության վերածված Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի լիազորությունները նախորդ իշխանությունն այնպես է կրտել, որ պետական բյուջեի նրա վերահսկողական գործառույթը դարձել է Սահմանադրության հռչակագրային ձևակերպում: Հավանաբար Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությանը այդ կարգավիճակը դուր է գալիս: Այլապես, ի՞նչ են անելու, եթե մի օր պարզվի, որ այն տասնյակ և հարյուր միլիարդավոր դրամների մի զգալի մասը, որոնք ՀՀ կառավարությունը ծախսում է առանց ԱԺ հետ համաձայնեցնելու, պետական մարմիններն ուղղակի վատնել են և հանկարծ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել: Հիմա գոնե կարող են ասել. «մենք ինչ կարող էինք անել, օրենսդրությունը այդպիսին էր»:

2018թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հայտնել էր, որ 2019-ի բյուջեն չընդունվելու դեպքում էլ երկրագունդն իր ուղեծրից դուրս չի գա, քանի որ այդ դեպքում կառավարությունը կշարունակի 2018թ. բյուջեի համամասնություններով կատարել բյուջեն: Պարոն Ջանջուղազյանն ամբողջությամբ ճիշտ է: ՀՀ կառավարությունը կարող է ոչ միայն նախորդ տարվա համամասնություններով կատարել հաջորդ տարվա բյուջեն, այլ նաև ԱԺ կողմից իրեն տրված լիազորությունների շրջանակներում «վերաբաշխումներ» կատարել հաջորդ տարվա բյուջեում:

Հայաստանի Հանրապետությունում բյուջեն ապրում է իր կյանքով, անկախ այն հանգամանքից, թե ինչ է որոշել Ազգային ժողովը, կամ ընդհանրապես որոշում ընդունել է, թե ոչ:

Այնպես որ, մի անհանգստացեք պետական բյուջեի միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողաբար օգտագործման համար: Կառավարությունը կանի այնպես, ինչպես պետք է, օրենքի տառին համապատասխան:

Կարևորը՝ առողջ եղեք:

Հայաստանի Հանրապետության բյուջեի կազմման, կատարման և հաշվետվությունների ներկայացման գործընթացում մի շարք քայլեր կարելի է պարզեցնել, առանց գործընթացին մեծ վնաս հասցնելու: Օրինակ, տնտեսագիտական դասակարգման միջոցով ստացվող տեղեկատվությունն, որը հիմնականում հետաքրքրություն է ներկայացնում վերլուծական տեսակետից, քանի որ միջոցառումների ծախսակազմման համար տեղեկատվություն է պառունակում ծախսերի առանձին բաղադրիչների փոփոխությունների վերաբերյալ և եթե ԱԺ-ն սահմանափակի աշխատավարձի և կապիտալ ծախսերի համար հատկացումների փոփոխության իրավունքը և բյուջետային հիմնարկներին արգելի բյուջետային պարտքեր կուտակել, կարող է թույլատրել տնտեսագիտական դասակարգման մնացած հոդվածների հատկացումների միջև տեղափոխությունը տվյալ ոլորտի պատասխանատուի, այլ ոչ կառավարության որոշմամբ:

Բյուջետային համակարգում առկա և այս հոդվածում ներկայացվող թերությունները նկատել եմ տարիներ առաջ: Հարց է առաջանում, թե ինչու հանդիսանալով պետական ֆինանսական կառավարման փորձագետ, որը մի շարք անգամներ միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի շրջանակներում օժանդակել և/կամ խորհրդատվություն է տվել ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը նախկինում չեմ անդրադարձել այս հարցերին: Երեք պատճառ գոյություն ունի.

  • Որևէ ծրագրի շրջանակներում խորհրդատվությունը կարգավորվում է տեխնիկական առաջադրանքով: Երկար տարիների իմ փորձը ցույց է տվել, որ տեխնիկական առաջադրանքից դուրս առաջարկությունները չեն ողջունվում: Այս դեպքում պետական պաշտոնյաների տրամաբանությունը շատ պարզ է, կոնկրետ և հասկանալի: Կառավարությունը միջազգային գործընկերների հետ համաձայնեցրել է հարցերի այն շրջանակը, որի վերաբերյալ խորհրդատվություն է ուզում է և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության կարիք չունի: Շատ ու շատ դեպքերում պետական պաշտոնյաները չեն գնահատում նույնիսկ այն խորհրդատվությունը, որի դիմաց միջազգային գործընկերները վճարում են: «Անվճար» խորհուրդներն առավել ևս չեն գնահատվում: Այնպես որ ձեզ մի ծանրաբեռնեք:
  • Նախկին համակարգի դեպքում որևէ խնդիր, որը չէր կարևորվում միջազգային գործընկերների կողմից կամ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսակետից, չէր կարևորվում և չէր գնահատվում: Թվում էր, թե հեղափոխությունից հետո իրավիճակը պետք է փոխվեր և ՀՀ կառավարությունը պետք է էական փոփոխությունների ենթարկեր նախկին իշխանությունների կողմից ձևավորված համակարգը: Սակայն նոր իշխանությունն ընդունեց պետական ֆինանսական կառավարման համակարգի համար նախկին իշխանությունների կողմից ձևավորված կանոնները և այսօր դրանք օգտագործում է իր նպատակների համար:
  • Իմ աշխատանքային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ներկայացված առաջարկությունները սխալ են մեկնաբանվել և սխալ նպատակների համար են օգտագործվել: Դրանից խուսափելու համար, աշխատել եմ այս վերլուծության մեջ հնարավորության սահմաններում մանրամասն անդրադառնալ 2019թ. նախագծման, կատարման և հաշվետվությունների ներկայացման, իսկ առանձին դեպքերում նաև 2020թ. նախագծման գործընթացներին

Հիշեցնեմ, որ այս վերլուծությունը վերաբերում է 2019թ., երբ տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հասարակական և այլ բարեփոխումների համար շատ ավելի բարենպաստ իրավիճակ էր: 2020թ. բյուջեի կատարման և 2021թ բյուջեի նախագծի կազմման և քննարկման մի շարք «առանձնահատկություններ» ՀՀ կառավարությունը փորձելու է հիմնավորել COVID-19-ով: Այս նախադասությունն արդեն գրել էի, երբ իմացա, որ կառավարությունը որոշեց 2020թ. օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացնել ԱԺ-ին: Սակայն որոշեցի նախադասությունը թողնել այնպես, ինչպես ձևակերպել էի դեռ մարտի վերջին:

Շարունակելի

Արտակ Քյուրումյան