Ռուսական սադրա՞նք, թե կուլիսային իրականություն․ Լավրովին Երևանի արձագանքը՝ «Չե՛նք զիջելու». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որ առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դրանք հիմա ակտիվորեն քննարկվում են։ Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը՝ ազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

«Եթե քննարկվող փաստաթղթերն ստորագրելու հարցում որոշում կայացվի, դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ»,- նշել է Լավրովը, հավելելով՝ այժմ պետք է պայմանավորվել, ինչին ձգտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Լավրովի հայտարարությունը, թե այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր՝ առաջարկված մեկ տարի առաջ Մոսկվայում, ուղղակի հակասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին Կապանի ասուլիսում արված այն հավաստիացման հետ, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։

Այսօր Լավրովին արձագանքեց նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նախ հիշեցրեց, որ ՌԴ արտգործնախարարի՝ տարածքներ ազատելու մասին խոսք գնացել է 2014, 2015 թվականին, ինչը, սակայն, հայկական կողմերը չեն ընդունել, իսկ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ․ «Տարածքներն ամենից բացի, անվտանգության գոտի են և պաշտպանական գծեր, ինչը որևէ կերպ հայկական կողմը չի կարող ենթադրել նույնիսկ վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»։

Ապա Զոհրաբ Մնացականյանը բացեց փակագծերը՝ ինքնորոշման իրավունքի իրացումը նշանակում է Արցախի կարգավիճակի հստակեցում՝ ազատ կամարտահայտությամբ, իսկ խաղաղ կարգավորում հնարավոր չէ զիջումների միջոցով։

«Զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու մոտեցում, որը կենթադրի անվանգության խափանում, բնակչությանը սպառնալիք ստեղծելուն, առավել ևս՝ այն պայմաններում, երբ սպառնալիքը ռեալ է, և հայկական կողմի համար առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։

Մնացականյանն ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդից մանդատ չի ստացել և Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի։ Այսօր Արցախյան գործընթացում որևէ պրոցես չկա և Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը արհեստական հրահրվող հարց է, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Եթե կորոնավիրուսի խնդիրը չլիներ, կասեինք, դե՛ հերթական նախաձեռնությամբ հանդես է գալիս Ռուսաստանը, սա ավելի նման է սադրանքի, որը կարող է ուղղված լինել գործող իշխանությունների դեմ։ Քանի որ այս ֆոնի վրա, երբ ժողովրդի ուշադրությունը շեղված է, անել հայտարարություն, թե ինչ-որ բան է քննարկվում կամ վերադարձ նախկին տարբերակներին, սխալ է։ Դա սադրանք է, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից նախաձեռնություն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանությունները Արցախի հարցի լուծման ձևավորված կոնցեպտ չունեն, միաժամանակ քաղաքագետը կասկած չունի՝ իշխանությունը սխալներ չի անի, այն էլ՝ տարածքային զիջումների տեսքով։ «Լավրովի ու Մնացականյանի տեսակետները իրարամերժ են, բայց հստակ է մեկ բան՝ գործընթացը կա, այսինքն՝ ըստ ռուսական կողմի՝ առկա է կոնկրետ փաստաթուղթ՝ քննարկման դրված անցյալ տարվանից, հայկական կողմը դա մինչ օրս հերքում է»,- նկատեց դիվանագետ Արա Պապյանը։

«Բանակցային հիմքում դրված են Մադրիդյան, Կազանյան սկզբունքները և Լավրովը հաստատեց, այն է՝ տարածքներ ինչ-որ մի բանի դիմաց, ինչ-որ մի բանը կարգավիճակն էր Մադրիդյան սկզբունքներում, իսկ Կազանյան փաստաթղթում խոսքը գնում է հետաձգված կարգավիճակի մասին։ Այսինքն՝ փուլային լուծման մասին։ Բայց մենք լավ ենք հասկանում՝ երբևէ առաջին փուլին երկրորրդ փուլ չի հաջորդի, հայկական կողմը, եթե տարածքների զիջման գնա։ Ես ուզում եմ հավատալ Մնացականյանին, որ մենք նման զիջումների չենք գնա»,- ասաց նա:

Վերջում հավելենք՝ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի արտգործնախարարի միջև տեսակոնֆերանս է տեղի ունեցել, և այսօր, հավանական է, կկայանա տեսակոնֆերանս, արդեն՝ Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան