Ինչո՞ւ հենց այս փուլում Սարգսյանը խոսեց ցավոտ լուծման մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսելիս անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ նշելով, որ լուծումը ցավոտ է լինելու:

Ինչո՞ւ հենց այս փուլում Սարգսյանը որոշեց խոսել ցավոտ լուծման մասին և ի՞նչ նկատի ուներ նա՝  ցավոտ ասելով: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ սա կարող է կապված լինել նոյեմբերի 24-ին Հայաստան Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հետ. «Այն, ինչի մասին հանկարծ խոսեց Սերժ Սարգսյանը, ռիսկի կառավարում է և ոչ թե հավատ, որ դա տեղի կունենա: Սերժ Սարգսյանը հասկանում է, և կարծում եմ, միջնորդներն էլ են հասկանում, որ այս պահին շատ կարևոր է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը տեղի ունենա: Ես ՍԵրժ Սարգյանի այս հայտարարությունը կապում եմ նրա հետ, որ մինչև նոյեմբերի 24-ը և դրանից հետո, Ադրբեջանը չդիմի ռազմական գործողությունների, չավելանան պատերազմի ռիսկերը, հայկական կողմի վախերը, որոնք հրաշալի օգտագործվում են Ռուսաստանի կողմից և վերջինս չստիպի հրաժարվել համաձայնագրի ստորագրումից»:

20 տարի շարունակվող բանակցությունները պետք է ի վերջո կարգավորվեն փոխզիջումային տարբերակով, նշում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ քաղաքագետի՝ անկախ հասարակության արձագանքից՝ զիջումներ, այնուամենյանիվ, կլինեն: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, նաև «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ակնհայտ դարձավ, որ հողերի հանձնման հեռանկարը կարող է շատ լուրջ հանրային ընդվզում առաջացնել: Արդյոք Սերժ Սարգսյանի նշած ցավոտ լուծումը, որը նշանակելու է տարածքների զիջում, չի՞ հանգեցնի համազգային ընդվզման:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ գիտի, որ ռեակցիան բավականին բուռն է լինելու, հատկապես ապրիլյան պատերազմից հետո տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն այլևս չի աշխատում:

Լիլիթ Շաբոյան