Ովքե՞ր են դավաճանները և ինչո՞ւ նրանց «թաթիկները չեն կտրվում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճաններ են եղել, և չի բացառվում, որ հիմա էլ կան: Նախօրեին իրավապահ համակարգի ղեկավարների՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի, ոստիկանապետի պաշտոնակատարի, ՀՔԾ պետի, ՊՎԾ պետի, գլխավոր դատախազի և ՔԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նման սենսացիոն հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սուր քննադատել իրավապահներին վատ աշխատանքի համար:

«Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում բառիս բուն իմաստով եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իշխանափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 150 մլն դոլար: Այս ցուցանիշը վարչապետին չի բավարարում: Նա իրավապահ համակարգի աշխատանքում դանդաղկոտություն է նկատում:

«Մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տվել փախնել, մյուս մասին՝ հանցանշանները թաքցնելու պատուհան է բացել: Կան դեպքեր, որ այս կամ այն կառույցները պատկանում են կոռուպցիոներների, բայց իրավապահները ոչինչ չեն անում այդ կապը բացահայտելու համար»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրավապահ համակարգի վերին օղակներում գտնվող դավաճանների աշխատանքի արդյունքում մի շարք աղմկոտ գործերով առանցքային մեղադրյալներ և կասկածյալներ լքել են Հայաստանը: Իսկ թե ովքեր են եղել իրավապահ համակարգի դավաճանները կամ ովքեր են այժմ դավաճանելով շարունակում բարձր պաշտոններ զբաղեցնել, վարչապետն անուններ չի նշել:

Մինչդեռ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում ներկայումս և ոչ վաղ անցյալում պաշտոնավարողների անունները հայտնի են, և վարչապետի բնութագրի հասցեատերերի շրջանակը, թերևս, բարդ չէ ուրվագծել։

Այսպես. անցած տարի սեպտեմբերի 16-ին բավականին անսպասելի ձևով պաշտոնանկ արվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իր հրաժեշտի ուղերձում մեղադրական հայտարարություններ արեց իշխանության հասցեին՝ անգամ «Կանգ առ»-ի կոչ անելով։ Հետագայում արդեն իր հայտարարություններում Վանեցյանն ակնարկներ հնչեցրեց, որ իրեն վերագրվող  ինչ-ինչ պայմանավորվածությունները, մասնավորապես՝ կոռուպցիոներներին  հովանավորելու կամ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ հանդիպումը, եղել է Նիկոլ Փաշինյանի ցուցումով:

Վանեցյանի պաշտոնանկությունից ուղիղ 2 օր անց՝ սեպտեմբերի 18-ին պաշտոնանկ արվեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ  պաշտոնանկությունների պատճառը նրանց վատ աշխատանքն է եղել, վարչապետի պահանջները չեն բավարարել:

Չնայած դրան, Փաշինյանն Օսիպյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական, ինչը նշանակում է, որ նրա աշխատանքից դժգոհ չէր կարող լինել: Նկատենք, սակայն, որ Օսիպյանն այդպես էլ ոչ մի օր աշխատանքի չգնաց որպես վարչապետի խորհրդական։

Պաշտոնանկ արված այս երկու պաշտոնյաներին փոխարինեցին սեպտեմբերի 16-ին Էդուարդ Մարտիրոսյանը՝ որպես ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և Արման Սարգսյանը՝ որպես ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ուշագրավ է, որ ընդամենն օրեր անց սպառվելու է օրենքով սահմանված վեցամսյա վերջնաժամկետը, սակայն Փաշինյանն այդպես էլ չի շտապում այդ երկու կառույցների ղեկավարների նշանակման հարցում։ Արդյո՞ք պատճառը Փաշինյանի՝ նախօրեին հնչեցրած դժգոհությունն է իրավապահների աշխատանքից և համակարգում, իր իսկ բնութագրմամբ, դավաճանների՝ այժմ էլ շարունակվող գործունեությունը, դժվար է ասել։

Իրավապահ համակարգի մյուս կարևոր օղակը Դատախազությունն է, որը ղեկավարում է նախկին իշխանության օրոք այդ պաշտոնը ստանձնած Արթուր Դավթյանը։ Նրան, ի դեպ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, լինելով «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ «քուանշ» հայտարարեց:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ «քուանշը» տերմին է, որն օգտագործվում է «բլոտ» թղթախաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար, և ասել, որ 4 դրվագով «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Փաշինյանը կասկածի տակ էր դրել Դավթյանի պարզաբանումները՝ կապված «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելանքի, Մարտի 1-ի գործի բացահայտման, Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու և «Հաց բերողի» մահվան հանագամանքների վերաբերյալ:

Իրավապահ համակարգում հաջորդ կարևոր կառույցը Քննչական կոմիտեն է, որը 2018 թվականի հուլիսի 10-ից ղեկավարում է Հայկ Գրիգորյանը: Նա, ի դեպ, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի և նրա եղբոր՝ Արամ Նիկոյանի հետ, ով էլ ներկայում զբաղեցնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Ի դեպ, Հայկ Գրիգորյանը զբաղեցրել է նաև ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերն իրենց բողոքի ակցիաների ժամանակ հաճախ են հայտարարում, որ Հայկ Գրիգորյանը սպանություններ է կոծկել:

Իրավապահ համակարգում առանցքային դերակատարություն ունեցող մյուս կառույցը ՀՔԾ-ն է, որի ղեկավար Սասուն Խաչատրյանն էլ Մարտի 1-ի գործով  աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնք, սակայն, հետագայում հաստատում չունեցան։ Այսպես. նրա ղեկավարած կառույցը մեղադրանք առաջադրեց Ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, 70-ամյա Գեղամ Պետրոսյանին: Նախկին պաշտոնյան մեղադրվեց Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ: Գեղամ Պետրոսյանը երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո ստորագրությամբ ազատ արձակվեց։ Պարզվեց, որ նրա կողմից արձակված փամփուշտն ու զոհի մարմնում հայտնաբերվածը չեն համապատասխանել միմյանց։

Այսպիսով, չկոնկրետացնելով, թե ում նկատի ունի և բավարարվելով միայն հեղափոխությանը ներսից դիմադրող և դավաճանություն գործած իրավապահների մասին հայտարարություններով՝ Նիկոլ փաշինյանը, փաստորեն, չի փակում նրանց հետագա պաշտոնավարման հնարավորությունը. «Բայց հարցս հետևյալն է. արդյո՞ք կարող ենք երաշխավորել, որ հիմա իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք իրականացնում է իր աշխատանքները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող դրան վստահ դրական պատասխան տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան