«Պետք է ավելի լուրջ վերաբերվել «Վերնատանը»»․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը

-Պարոն Բաղդասարյան, այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել ռազմական գլխավոր տեսուչին և նրա տեղակալներին։ Ըստ որոշ տեղեկությունների, տեսուչի պաշտոնը վարչապետի ուղղակի ենթակայությունից տեղափոխվելու է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայություն։ Ի՞նչ է նշանակում այս կառուցվածքային փոփոխությունը։

-Չեմ կարող ասել, որովհետև պաշտոնական բացատրություն չի էլ եղել։ Անկեղծ ասած չեմ էլ կարծում, որ կլինի, որովհետև այդ կարգի որոշումները սովորաբար գաղտնի են պահվում։

-Վերջին օրերին իր ակտիվ գործունեության մասին հայտարարեց Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն»  քաղաքական հարթակը։ Ըստ Ձեզ, նրա մուտքը քաղաքական դաշտ ի՞նչ կարող է փոխել նոր  Հայաստանի ներքաղաքական օրակարգում։

-Նախ ասեմ, որ սպասելի էր, որ ընդդիմադիրները՝ նախկին իշխանությունները և նրանք, ովքեր հակառակ իրենց ակնկալիքների, մաս չեն կազմել նոր իշխանությանը, պիտի միավորվեին։ Այստեղ անակնկալ չկա։ Անակնկալ է նոր իշխանության վերաբերմունքը նրանց՝ էդ ովքե՞ր են հավաքվել, էդ ի՞նչ են, արհամարհանքով։ Չեմ կարծում, որ արժե, որովհետև այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք լուրջ ճանապարհ են անցել, առանցքային դերակատարում են ունեցել, և պարտադիր չէ, որ այդ դերակատարումը լինի դրական, և այդ մարդկանց ընկալել երրորդական, երկրորդական միջոցառում, կարծում եմ չարժե։ Պետք է ավելի լուրջ վերաբերվել ստեղծվող այդ ուժին, նրանց ուղերձներին, պետք է հասկանալ նրանց նպատակը։ Այնտեղ համախմբված մարդիկ նախկին սերունդ են և չեմ էլ կարծում, որ նրանց շուրջ համախմբումը կստացվի, բայց նրանք հարցեր են բարձրացնում, որոնց գոնե մի մասը լուրջ է,  և եթե անգամ իրենք չեն կարող լուծել, ակնհայտ է, որ չեն կարող, դա չի նշանակում, որ այդ հարցերը վերացան։ Նրանք / նկատի ունի իշխանություններին Մ․ Ա․  / պետք է հասկանան խնդիրները, հասկանան, թե դրանցից որոնք են օբյեկտիվ։

-Գուցե իշխանության վերաբերմունքը թելադրված է նրանով, որ  «Վերնատան» գործիչները իրենց ժամանակին մեծ լեգիտիմություն չեն ունեցել, կամ նրանց գաղափարներն իրենց ժամանակին քննություն չեն բռնել։

-Ի՞նչ հիմնավորում է առաջ բերում «Վերնատուն» հավակնոտ անունով կազմակերպությունը․ ասում են՝ չի կարելի էս անել, էս անել, որովհետև դա կվտանգի Ղարաբաղի անվտանգությանը։ Էդ փաստարկը տարիներ շարունակ է բերվել, բերել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Ասում էինք ժողովրդավարություն, ասում էին՝ ի՞նչ ժողովրդավարություն, փաստացի պատերազմի մեջ ենք, մարդիկ միտինգ էին անում, ասում էին՝ դուք հո չե՞ք գժվել, թշնամին սահմանին է, ջուր եք լցնում նրանց ջրաղացին, ասում էինք տնտեսական մրցակցություն, ասում էին՝ ի՞նչ մրցակցություն, պատերազմի մեջ ենք։ Հիմա էլ նույնն է տեղի ունենում, իշխանությունն ուզում է էդ խնդիրները լուծել՝ ժողովրդավարություն, ազատ մրցակցություն, ընտրություններ, «Վերնատունն» էլի նույն բանն է ասում՝ ինչ ժողովրդավարություն, դուք վտանգում եք, դուք չգիտեք, չէ որ Ռուսաստանը կբարկանա։ Դերերը փոխվել են, խնդիրները կան։ Հարցերը մնում են, պետք չէ անտեսել, առավելևս՝ Վազգեն Մանուկյանին, որը չեղած տեղից քաղաքական ցնցումներ իրականացնելու վարպետություն ունի։

-Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով որո՞նք են այն հարցերը, որոնք ընդդիմադիրներին կարող են համախմբել Նիկոլ Փաշինյանի  իշխանության դեմ պայքարում։

-«Վերնատունը» չի կարող համախմբել, որովհետև մի քանի ամիս առաջ այդ համախմբումը կար Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Առաջին փուլում ընդդիմությունը պիտի այդ համախմբումը վերացնի, հասարակությանը պառակտի օբյեկտիվորեն, մեծացնի իր բաժինը և պառակտվածներին համախմբի Նիկոլ Փաշինյանի դեմ։

-Դուք այս կառույցի թիկունքում տեսնու՞մ եք Ռոբերտ Քոչարյանի ականջները։

-Ես ոչ թե Քոչարյանի ականաջներն եմ տեսնում, այլ նրա ֆինանսները։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: