«Վերնատունը» մերժվածների համախումբ է, ակնկալում են լափամանի վերադարձ․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ

– Տիկի՛ն Աբրահամյան, Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբն այսօր համաժողով անցկացրեց։ Ելույթները հիմնականում իշխանությանը քննադատող երանգներ ունեին: Եթե ընդհանրական դիտարկենք, դրանցից ստացվում էր, թե դրությունը երկրում տագնապահարույց է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս ակումբի ստեղծումը։

– Գուցե իրապես լավ էր այս ակումբի այսպիսի գործարկումը, որովհետև հստակեցնում է շատերի դիրքորոշումը, թե ո՞ր դիրքում են իրենք: Այնտեղ մարդիկ կային, որոնք ինձ համար մի քիչ նորություն էր, որ կարող են այդ դաշտում լինել: Սա լյուստրացիոն պրոցես էր, նույն կերպ լյուստրացիոն, որքան, օրինակ, Քոչարյանի վերաբերյալ հայտարարության տակ ստորագրողների գործընթացը։ Իսկ այն, որ, իրենց կարծիքով, երկրում ընդհանրապես տագնապահարույց է իրավիճակը, իրենց համար, այո՛, տագնապահարույց է։

Եթե հեղափոխությունից հետո ընդամենն ամիսների ընթացքում հանգիստ, ջրի տակ փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում և հույս ունեին, որ այս ամենը ժամանակավոր է, նոր կառավարությունը տապալվելու է և այլն, հիմա ԱԺ-ում քվեարկության է դրված Հայաստանի պատմության մեջ առաջին բյուջեն, որը ամենամեծ բյուջեն է, և այս կառավարության գործունեության ընդամենը մեկ տարվա ընթացքում հնարավոր դարձավ բյուջեն 27%-ով ավելացնել, ինչն աննախադեպ է: Իրենք, իհարկե, տագնապի մեջ են, և այսօրվա հավաքն այդ տագնապի դրսևորումներից մեկն էր։ Լավ է, երբ մարդիկ հստակեցնում են իրենց դիրքերը, և մենք էլ կիմանանք, թե որն է իրենց արձագանքման դիրքերը։

– Վազգեն Մանուկյանը չբացահայտեց ակումբի ֆինանսական հոսքերը:

– Ինձ թվում է՝ երբեք էլ հստակ չի լինի և, ընդհանրապես, ցավալի է, որ մարդիկ, որոնք նախկինում ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, որոնք իսկապես անկախ են քաղաքական շահից, նրանց անվանում են գրանտակերներ, անհասկանալի է՝ ինչ գործունեություն են ծավալում և հատկապես այսօր պետությանն ի՞նչ վնասակարության գործ կարող են իրականացնել, թաքցնում են իրենց ֆինանսները։ Եկեք ազնիվ լինենք և փորձենք ազնվորեն թափանցիկ դաշտում աշխատել։ Իրենք այդ դաշտում չեն լինի, որովհետև հստակ թաքցնելու բան ունեն: Դիկտատուրայից և 37 թվից խոսող մարդիկ այսօր կարող են վարձակալել Հայաստանի ամենամեծ դահլիճը, որը շատ ՀԿ-ների հասանելի չէ, կարող են ապահովել ամենալայն լուսաբանում իրենց միջոցառման և թաքցնել իրենց ֆինանսական միջոցները: Եթե սա 37 թիվ է իրենց պատկերացմամբ, ապա ո՞րն է իրական 37 թիվն ընդհանրապես։

– Աղվան Վարդանյանը, օրինակ, ասում է՝ իշխանությունից դուրս կա 5-6 ուժ, որոնց մտահոգությունները նույնն են, չի բացառում հետագայում մեկ օրակարգի ներքո համախմբումը։ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնեմ, խոստացել էր, որ աշնանը հզոր ընդդիմադիր շարժում կլինի։ Ի՞նչ ասելիք ունեն այդ ուժերը։

– Աղվան Վարդանյանը հատկապես կարող է համախմբվել մեկ օրակարգի շուրջ՝ փորձելով հասկանալ իր սխալները։ Եթե այսօր վերանայենք և, հատկապես, երեկվա ֆոնին մանկատան որդեգրման կարգի վերաբերյալ, որդեգրման մի սարսափելի պատմություն, այն, ինչ կատարվել է 2007-2009 թվականներին, հենց այդ՝ Աղվան Վարդանյանի նախարար եղած ժամանակ մանկատան շրջանավարտների բնակարանների պրոցեսում ի՞նչ կոռուպցիոն խնդիրներ են ծագել, ա՛յ այդ օրակարգի շուրջ պետք է կենտրոնանան։ Եվ ես կարծում եմ՝ շուտով նաև այդ օրակարգը կբարձրաձայնենք։ Այն, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակահատվածում, և որևէ մեկը դուրս չեկավ Դաշնակցությունից և պահանջի, թե սա ինչ է, ինչպես կարելի է մանկատան շրջանավարտների օրահացը մսխել։ Ինձ հայտնի են փաստեր, և ես կարծում եմ՝ այդ փաստերը նորից պետք է վերհանել և քննել։

– Նկատենք, որ ակումբի աշխատանքներին մասնակցում էին հիմնականում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի համախոհները, նրանց իշխանության մաս կազմածները։ Միքայել Մինասյանը, օրինակ, կոչ էր արել միանալ «Վերնատանը»։ Ի՞նչն է դրդել համախմբել Ձեր իշխանության դեմ։

– Ես ուղղակի անվանել էի մերժվածների ակումբ։ Ինձ համար վիրավորական է և պետք է զերծ մնալ «Վերնատուն» անունից, որը մեզ համար պատմական արժեք ունի։ Թումանյանական «Վերնատան» անունը կիրառելը նման ակումբի համար ուղղակի անարգանք է այդ պատմական արժեքի նկատմամբ։ «Վերնատան» անդամներին մերժված լինելն է միավորում և այն ամբողջ կոռուպցիոն համակարգը, որի մեջ իրենք շատ լավ են զգացել։ Ինչպես մեկ-երկու օր առաջ հարց-պատասխանի ժամանակ վարչապետը նշեց՝ լափամանից զրկվածների համախումբ է, որոնք ակնկալում են լափամանի վերադարձ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան