«Ես չեմ կարծում, թե մենք պետք է հաշվի նստենք ՀՀԿ-ի հետ»․ Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյան-Լին Թրեյսի հանդիպման առիթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը

-Գրեթե բոլոր ընդդիմադիրները, տիկին Մակունց, դժգոհեցին, որ 2020-ի բյուջեն հեղափոխական չէ։ Ըստ Ձեզ ե՞րբ կլինի հեղափոխական։

-Բյուջեի վերահսկողությունը և վերահսկողական գործառույթը տրված է այս պահին ընդդիմությանը և կարծում եմ, որ եթե կան որոշակի դիտարկումներ, դժգոհություններ, ապա իրենք անում են, բարձրաձայնում են և վստահ եմ, որ կառավարությունը դա հաշվի կառնի։ Այնպես որ հենց այդ նպատակադրումից ելնելով մենք գտնում ենք, որ ընդդիմությունը պետք է վերահսկողություն սահմանի բյուջեի կատարման նկատմամբ։

-Այսինքն, առաջիկայում, ոչ 2020-ին, բայց գոնե 2021-ի արժե՞ սպասել սրընթաց մի բան բյուջեից, հեղափոխական։

-Այդ հարցի հասցեատերը ես չեմ, կառավարությունն է որոշում, թե ինչպես է բաշխում, ինչպես է տնօրինում բյուջեն և ինչ ծրագրեր է ներկայացնում։ Մենք, իհարկե, որպես օրենսդիր մարմին, չնայած նրան, որ քաղաքական մեծամասնություն ենք, նույնպես մեր կողմից վերահսկողություն իրականացնում ենք, և դա է մեր գործառույթը։ Իսկ բյուջեի ծախսերի հետ կապված առաջին հասցեատերը կառավարությունն է։

-ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ Ձեզ ո՞րն է այդ հանդիպման ուղերձը։

-ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև տարբեր դեսպանատներ, միշտ բոլոր ժամանակներում հանդիպումներ ունեցել են տարբեր գործիչների հետ, այդ թվում և այն կուսակցությունների ներկայացուցիչների և առաջնորդների հետ, որոնք չեն եղել ո՛չ խորհրդարանում և ո՛չ էլ բարձրաստիճան դիրք են զբաղեցրել։ Այնպես որ որևէ տարօրինակ և արտառոց բան այդտեղ չեմ տեսնում։

-Հնարավո՞ր է, որ իշխանությունը, այնուամենայնիվ, պետք է հաշվի նստի Հանրապետականի հետ որպես ընդդիմություն։

-Ես չեմ կարծում, թե մենք պետք է հաշվի նստենք։ ՀՀ քաղաքացին արդեն որոշել է, թե ով է ընդդիմությունը։ Այն տեսակետները, որոնք հնչում են արտախորհրդարանական կուսակցությունների կողմից, նաև քաղաքացիական հասարակության կողմից, այն բոլոր կառուցողական քննադատությունները, որոնք նրանք հնչեցնում են, դրանց ականջալուր ենք լինում, իսկ ինչ վերաբերում է հաշվի նստելուն՝ բնականաբար ոչ, իհարկե, ոչ։ Նկատի ունեմ ՀՀԿ-ի հետ հաշվի նստելուն։

-Սերժ Սարգսյանը մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ վախենում եմ անպատասխանատու պոպուլիստներից։ Ըստ Ձեզ նա գործող իշխանություններին նկատի չունի՞։

-Եթե հիշում եք իր ուղերձի մեջ նշվում էր իրական ժողովրդավարությունը։ Այո՛, ՀՀ-ում կա իրական ժողովրդավարություն։ Իսկ ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա ժողովրդավարության իրական մարտահրավերը ժողովրդավարությունը պոպուլիզմ անվանելն է։

-Տիկին Մակունց, արտախորհրդարանական ՀՅԴ-ն պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Խմբակցությունը մտադի՞ր է հանդիպել նախարարի հետ և հասկանալ, թե ինչ է կատարվում։

-Խմբակցությունը նման հարց չի բարձրացրել, որ անհրաժեշտություն կա նախարարի հետ հանդիպման։ Եթե խմբակցությունում լինի այդ ցանկությունը, բնականաբար, այդ հանդիպումը տեղի կունենա։ Բայց պատգամավորները պարբերաբար կապի մեջ են կառավարության բոլոր անդամների հետ, ենթադրում եմ նաև պարոն Հարությունյանի հետ, և եթե նման անհրաժեշտություն լիներ, ես դրա մասին կիմանայի և դա կկազմակերպեի։

-Համալսարանում դասադուլներ են սկսվել Հայոց լեզվի և պատմության դասաժամերի կրճատման առնչությամբ։ Ձեր կարծիքով դրանք ինքնաբո՞ւխ դասադուլներ են, թ՞ե ինչ-որ մեկն ուղղորդում է դրանք։

-Գիտե՞ք, ինձ համար մի փոքր անհասկանալի է հենց այդ հատվածը, թե ինչ է տեղի ունենում։ Իրականում այն, ինչ առաջարկում է նախարարությունը այն է, որ բուհերը իրենց հայեցողությամբ որոշում են կայացնելու, թե արդյոք այդ առարկաները դարձնեն պարտադի՞ր, թե՝ ընտրովի։ Եվ հետևաբար, բուհը առանձին մասնագիտությունների՝ իրենց յուրահատկությունից ելնելով, պահանջարկից ելնելով սահմանելու է այդ ամենը։ Բուհերին տրվում է կատարյալ ազատություն որպես բարձրագույն կրթական հաստատություններ, ապահովելու լավագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար։ Եթե բուհը որոշում է գնալ պարտադիրի ճանապարհով, կարող է գնալ պարտադիրի ճանապարհով, եթե ոչ պարտադիրի, ապա կարող է լինել նաև ընտրովի տարբերակ։ Էնպես որ անհանգստությունները, առավելևս այդ հողի վրա դասադուլները, ես չեմ հասկանում, որովհետև դա նրանց վերահսկողության տակ է արդեն։

-Հետևաբար ինչո՞վ եք բացատրում այդ դասադուլները։

-Չեմ կարծում, որ մեկ հիմնավորում կարող ենք գտնել դրա համար։ Չեմ հասցրել ինքս խորը վերլուծել, բայց ես կարծում եմ, որ պատճառները մի քանիսը կարող են լինել, ոչ թե մեկը, այդ թվում նաև քաղաքական որոշակի շահարկումները։ Չեմ ասում, որ միայն դա է պատճառը։

-ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը օրերս հրապարակեց ևս մի նամակ, որում նշեց, որ ՍԴ ճգնաժամի լուծումը ԱԺ-ում է գտնվում։ Չե՞ք կարծում, որ ճգնաժամի լուծումը շատ ձգձգվեց։

-Գիտե՞ք ես չեմ ընդունում, որ որևէ խնդրի լուծումը, նաև դատաիրավական համակարգում տեղափոխում և կաղապարում ենք միայն մեկ սահմանադրական մարմնում։ Ես կարծում եմ, որ բոլորն ունեն այդ պատասխանատվությունը և հենց դատաիրավական համակարգում պետք է սկսվի առողջացման և վստահության ճգնաժամի լուծման գործընթացը։ Որևէ կերպ սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր պատրաստակամությունից և պարտավորությունից՝ ձեռնարկելու ամեն ինչ՝ հանգուցալուծում գտնելու համար և հասնելու դրան, բայց դա նաև չի նշանակում, որ այլ սահմանադրական մարմիններ և դատական մարմիններ պետք է օտարեն իրենցից խնդիրներ։ Սա է իմ մոտեցումը, ես առիթ եմ ունեցել ասելու, և նորից վերահաստատում եմ, որ մենք չենք հրաժարվում, մենք գնում ենք ոչ թե չմտածված, խորքային վերլուծություն չանցած ճանապարհով, այլ միայն բացառապես իրավական դաշտում գործելով։

-Այսինքն, այս պահի դրությամբ խորհրդարանն ունի ևս մի քայլ հասնելու այն բանին, որպեսզի լուծվի այդ ճգնաժամը։

-Նախ հասկանանք, թե ինչի նկատմամբ ուղղված քայլ։ Մենք շատ քայլեր ունենք անելու ոչ միայն դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում, այլև ՍԴ վստահության ճգնաժամի հաղթահարման հարցում։ Տարբեր մոտեցումներ կան, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել։ Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այսօր ՍԴ-ում գործում են երկու տարբեր ռեժիմներով դատավորներ կամ անդամներ։ Չի կարող լինել նման երևույթ։ Պետք է լինի մեկը կամ մյուսը։ Եթե տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, ապա պետք է անցումային դրույթները գործեն և անցնեն նոր սահմանադրական կարգին։ Եթե ոչ, ինչո՞ւ ենք ընդունել սահմանադրական փոփոխություններ։ Սա այն հարցն է, որը ներկա կարգավորումներով ինչ-որ չափով փակուղային վիճակում է դնում բոլորին՝ թե՛ ՍԴ-ին, թե՛ մյուսներին, բայց անելանելի վիճակներ չկան։ Մենք քննարկում ենք տարբերակները և վերջնական տարբերակին հանգելուց անմիջապես հետո կներկայացնենք հանրությանը։

-Այսինքն, ձեր օրակարգում պահպանվու՞մ է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը։

-Մեր օրակարգում պահպանվում է ՍԴ շուրջ ստեղծված վստահության ճգնաժամը հաղթահարելու հարցը։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: