«Սերժ Սարգսյանը ասելու էնպիսի բան չունի, որ վիճակ կամ տրամադրություն ստեղծի»․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor TV-ի եթերում մենք զրուցում ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ

– Պարոն Աղազարյան, 2020-ի բյուջեի քննարկումների ժամանակ Դուք էկոնոմիկայի նախարարին ասացիք, որ ավտոներկրողներն իրենց մոտ 500 միլիոն դոլար են գեներացրել և ավտոներկրման նոր կանոնների դեպքում այդ գումարները կարող են փոշիանալ։ Կառավարությունը դա գիտի՞ և ի՞նչ է մտածում։

-Այո, իսկապես, եթե հաշվարկներ ենք կատարում հենվելով իրականացված մաքսազերծման արդյունքների վրա, կարելի է հաշվարկել, որ առնվազն 500 միլիոն դոլարի չափ գումար է գեներացվել ավտոներկրողների մոտ։ Էդ մարդիկ ձեռներեց մարդիկ են, որոնց ձեռքին հսկայական գումար կա, որը հաջորդ տարի հնարավոր չի լինի իրացնել։ Պետք է կառավարությունը մտածի, թե ինչ կարելի է անել, որ այդ գումարները ավելի նպատակային օգտագործվեն մեր քաղաքացիների կողմից։ Մյուս կողմից հաշվի պետք է առնել, որ տրանսֆերտների տեսքով ահագին գումարներ են գալիս։ Ճիշտ է մեր կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում և քաղաքականություն իրականացնում բիզնեսին պայմաններ ստեղծելու համար ենթակառուցվածքների տեսքով, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է դառնա շուկայի սուբյեկտ և ինքը նախաձեռնի որևէ մի ծրագրի իրականացում, ոչ թե օգնի, որովհետև օգնում է, այլ ինքը լինի նախաձեռնող և անհատ քաղաքացիներին, որոնք ունեն 100 հազար դոլար, 150 հազար դոլար, էդ գումարները ներդնեն բիզնեսի մեջ։ Ասենք ավտոգործարան կառուցի․․․ Հակառակ դեպքում այդ գումարները կգնան դուրս։

-Բյուջեի քննարկումների ժամանակ էլ պարզ դարձավ, որ այս կառավարության թույլ տեղը օտարերկրյա ներդրումներն են, ըստ Ձեզ ինչու՞ արտասահմանյան կապիտալը չի շտապում մտնել հայաստանյան տնտեսություն։

-Ներդրումներ գալիս են, բայց մեծ ծավալներով միանգամից չի լինի։ Ինձ համար կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակը ցածր է, որովհետև դեռ երեկ չէ մյուս օրը մարդիկ եկել են, ներդրումներ են արել, հայտնվել են դատական քաշքշուկների մեջ, կորցրել են իրենց ներդրումներն, իրենց ունեցվածքի մի մասը, լքել են հայրենիքը կամ, եթե հայ չեն, մեր բիզնես միջավայրը։ Դատական համակարգի վստահության աստիճանից է կախված ներդրումների աճը։ Կա նաև Հարկային օրենսգիրքը, որը տարիներ ի վեր անընդհատ փոփոխվել է ու լրացվել և դարձել բավականին ուռճացված փաստաթուղթ, որի հետ բիզնեսմենները ձգտում են գործ չունենալ։ Կառավարության խնդիրներից մեկն է մաքրել Հարկային օրենսգիրքը ավելորդություններից։

-Դուք մի անգամ ասել եք, որ շատ պաշտոնյաներ անվստահություն են սերմանում իշխանության հանդեպ։ Իսկ ի՞նչ սկզբունքով են նշանակվում այդ պաշտոնյաները։

-Ես ի նկատի ունեի միջին օղակի պաշտոնյաներին, չինովնիկներին։ Իրենք մեր հայրենակիցներն են, տարիներ ի վեր աշխատել են, բայց աշխատել են ուրիշ սկզբունքով։ Ես ընկերներ ունեմ, ասում են՝ պարոն Աղազարյան, ո՛չ կաշառք են վերցնում, ո՛չ էլ գործ են անում։ Ինչո՞ւ կաշառք չեն վերցնում, որովհետև վախենում են։ Ինչո՞ւ գործ չեն անում՝ չեն անում, որ անվստահություն սերմանվի։ Բնազդային մակարդակով։ Շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ դրան են գնում՝ որ ժողովրդի մոտ անվստահություն սերմանվի և փորձեն այդ ճանապարհով հետ բերել նախկին օրերը, երբ իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում։ Փառք ու պատիվ նրանց, որոնք դրանից ձերբազատվում են, որոնք իրենց աշխատանքով նպաստում են պետության զարգացմանը, տնտեսության զարգացմանը, որը հակադարձ կապով պետք է բերի նույն չինովնիկների աշխատավարձերի բարձրացմանը։

-Օրերս Սերժ Սարգսյանը մի քանի լրատվամիջոցի հետ հանդիպմանը նկատել է, որ ձերբակալվելուց չի վախենում։ Ըստ Ձեզ, նրան ձերբակալելու պատճառներ կա՞ն։

-Ես Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նաև Լևոն Տեր-Պետրոսյանին երկրորդ ընտրության ժամանակ չեմ համարել ՀՀ նախագահ, ես համարել եմ իրենց ՀՀ ղեկավարներ։ Եվ ես հաստատում եմ որպես քաղաքական գործիչ, որ էդ ընտրությունները տարիներ ի վեր կեղծվել են և էդ կեղծման հանգամանքը բավական է, որ լուրջ պատասխանատվության ենթարկվեն էն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել։ Որովհետև ընտրությունների կեղծման արդյունքում ձևավորված իշխանությունների մեջ է թաթախված մեր բոլոր դժվարությունների պատճառը։ Դա մի կողմ թողնենք։ Կա Հոկտեմբերի 27, կան մարդիկ, բիզնեսմեններ, որոնք անհետացել են ուղղակի, կա բյուջեի վատնված հսկայական գումարներ, որոնք ինչ-որ տեղ դարձել են սեփականություն։ Էս կիսամյակի կտրվածքով մոտ 130 միլիարդ դրամի չափով գումար է տնտեսվել։ Դա ի՞նչ գումար է, դա ատկատների գումարն է, որը նախատեսված էր այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար, հավելյալ գումար էին գրում, որպեսզի վերադառնա իրենց և դնեն գրպանը։ Հիմա էդ գործընթացը չկա և գումարներն ավելացել են։ Շատ հիմքեր կան Սերժ Սարգսյանին ձերբակալելու համար, բայց որպեսզի կարողանաս ձերբակալել որևէ անձի, պետք է այդ հիմքերը լինեն կշռադատված։ Մեզ պետք չէ 10 հավանական մեղադրյալի ձերբակալել, որոնց մեջ կա մեկ անմեղ։ Դա ճիշտ չէ, որովհետև այդ մեկ անմեղի հետևում կանգնած են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, այդ ալիքը կտարածվի և իշխանությունների նկատմամբ անվստահության տարրեր կառաջանան։ Հետևաբար չշտապենք, թող հանգիստ այդ գործով համապատասխան մարմինները զբաղվեն։

-Սերժ Սարգսյանը նաև մտադիր է խոսել։ Կարո՞ղ եք ասել՝ նա ի՞նչ ունի ասելու հասարակությանը։

-Ես չեմ կարծում, որ ինքը էնպիսի բան կարող է ասի, որ հասարակությունը շոկի ենթարկվի։ Վստահ եմ, որ ինքը ասելու էնպիսի բան չունի, որ վիճակ կամ տրամադրություն ստեղծի։ Ես այդքան էլ երկար ժամանակ չեմ ճանաչում մեր երիտասարդ թիմին, բայց հեղափոխության օրերին ես նրանց կողքին էի, ամեն ինչ այնքան պարզ և թափանցիկ էր, ուստի չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է այնպիսի բան ասել, որ ինչ-որ մեկի մոտ զամանք առաջացնի կամ հետաքրքրություն։

-Իսկ Ղարաբաղի հարցով կարո՞ղ է ինչ-որ բան ասել փորձագիտական մակարդակով, որը Փաշինյանին կհուշի, թե ինչ անել։

-Փորձագիտական մակարդակով կարող է, բայց իր ասելու ձևից չի երևում, որ նա ուզում է նման բան անել։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: