Վարչապետը նշեց կառավարության մեծագույն պրոբլեմը, տնտեսագետները դեղատոմս են առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Բոլորը

ԱԺ-ն սկսել է «Բյուջե 2020»-ի նախագծի քննարկումները, որով կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի արձանագրել առնվազն 4․9% տնտեսական աճ։

Ըստ վարչապետի՝ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով՝ գրանցվել է 7․1% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2019-ի համար ակնկալվում է 7% տնտեսական աճ, թեև նպատակակետ էր սահմանվել 4․9%։ Ֆինանսների նախարարությունը կանխատեսել էր 6․3%, իսկ Կենտրոնական բանկը՝ 6․9% տնտեսական աճ։ Ու չնայած կառավարությունը տնտեսական հեղափոխություն է հայտարարել, իսկ 2050 թվականին ծրագրել է ՀՆԱ-ի ցուցանիշը մեծացնել 15 անգամ, ըստ Փաշինյանի՝ բյուջեի հիմքում դնում են ոչ թե լավատեսական կանխատեսումը, այլ՝ պահպանողական՝ ձգտելով ավելիին։ Վարչապետը հայտարարում է, որ կառավարության խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին՝ 2020-ին՝ 7%, 2021-ին՝ 8%, 2022-ին 9% նպատակակետերով:

«Սա ես համարում եմ իրատեսական, նաև՝ հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք մեր տնտեսության մեջ։ Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է տեսնել հիմա արդեն նաև անզեն աչքով։ ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում»,- ասել է վարչապետը։

Ինչի՞ հաշվին է Փաշինյանը պնդում, թե այս տարի 7% տնտեսական աճ է արձանագրվելու։ Նա մի քանի թիվ է հնչեցրել՝ 2019-ի տասը ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9․7 %-ով, շինարարությունը՝ 4․4 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 8․8 %-ով, արտահանումն աճել է 7․9 %-ով, ծառայությունների աճը կազմել է 15․5% և միջին ամսական աշխատավարձն աճել է 5․9%-ով։ Գնաճը կազմում է 1․6%։ Իսկ 2020 թվականին կառավարությունը ծրագրում է 2018-ի համեմատ բյուջեի եկամուտները մեծացնել 27․4%-ով։ Վարչապետի լավատեսական հայտարարությունը այդքան էլ չեն կիսում տնտեսագիտական շրջանակները՝ մատնանշելով առկա բացերը։

Մինչ այդ՝ ընդդիմադիր Էդուարդ Շարմազանովը շտապել է քննադատել Փաշինյանին՝ հիշեցնելով, որ իրենց կառավարությունը ապահովել էր 10․7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, մինչդեռ կախարդական փայտիկի գործադրմամբ թռիչքային զարգացում խոստացող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4․9 տոկոս աճ։

Այդուհանդերձ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը միանգամայն իրատեսական է գնահատում 7% տնտեսական աճի վարչապետի սպասումը, բայց և ընդգծում է՝ նման ցուցանիշի պահպանմամբ՝ հնարավոր չի լինի մինչև 2050 թվականը Հայաստանի տնտեսությունը մեծացնել 15 անգամ մեծացնել, ինչպես խոստացել է վարչապետը։ Բագրատ Ասատրյանն ասում է․ «7% տնտեսական աճով մենք չենք լուծելու այն առանցքային խնդիրները, որ ունենք։ 7 %-ով ներգաղթ չես ապահովի, 7 %-ով հնարավոր է ինչ-որ սոցիալական խնդիրներ լուծել, հեռանկարում դա պոզիտիվ տեղաշարժերի կհանգեցնի 5-7 տարի հետ, բայց մենք մտածում ենք արտագաղթը կանգնեցնելու մասին, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Կարող ենք դրանք լուծել կայուն և բարձր տնտեսական աճի միջոցով»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ կառավարության ծրագրով խոսք է գնում տարեկան շուրջ 5% տնտեսական աճի մասին, դրան հակառակ՝ 2019-2020 թթ. պետական բյուջեով նախատեսված է ավելի ցածր ցուցանիշ՝ 4.9% տնտեսական աճ։ Հիշեցնենք, որ 2018-ի բյուջեի նախագծում 4.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց աճ արձանագրվել է 5.2%-ով։ Հաշվի առնելով, թե կառավարությունն այսօր ինչ հավակնոտ թիրախներ է իր առաջ դնում, բայց մյուս կողմից թերակատարում ծրագրերը, տնտեսագետը կասկածներ ունի 2050 թվականի համար սահմանված մեգանպատակների կատարման մասով։ Սուրեն Պարսյանը նշում է․ «Այս կառավարության ներկայացուցիչը Ստեփանակերտում հայտարարեց, որ պետք է 15-ապատկել ՀՆԱ-ն 2050 թվականին, սակայն այդ ցուցանիշին հասնելու համար մենք պետք է ապահովենք 9․ 5% տնտեսական աճ։ Ինչո՞ւ 9․5%, որովհետև այս ընթացքում հնարավոր է տնտեսական ճգնաժամ և Հայաստանում հնարավոր է տնտեսական տեմպերի անկում։ 2020 թվականի համար նպատակադրել է շատ ցածր ցուցանիշ՝ 4․9% տնտեսական աճ։ Կառավարությունը նպատակադրել է տարին ավարտել 7% տնետսական աճով, այս պահին ունենք 7․1%։ Եթե կարողանանք այս աճի տեմպերը ապահովել, հնարավոր է պահենք աճի ցուցանիշը, սակայն անցած տարի նույն այս կառավարությունը ձախողել էր իր նպատակադրումը»։

Վարչապետը ևս ընդունում է տնտեսագետների դիտողությունը, ու ինքն էլ կառավարության մեծագույն պրոբլեմը կապիտալ ծախսերի թերակատարումն է համարում։ Դա նշանակում է՝ բյուջեում կա 300-ից 350 միլիարդ դրամ ազատ գումար, բայց կառավարությունը այն չի ծախսել։ Փաշինյանը սա բացատրել է կոռուպցիայի դեմ պայքարով՝ ատկատների շրջանակն է փոքրացել։ Մինչդեռ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ կառավարությունը բավարար ջանքեր չի ներդնում բեկումնային զարգացում ապահովելու ուղղությամբ։ Պարզապես չգիտեն հավելյալ փողը ինչի վրա ծախսել։

«Սա չկատարելը խեղդում է, զսպում է, չի թողնում մեծ տնտեսական աճ ունենանք, նաև ապագայի վրա է անդրադառնում։ Գտեք այդ մեխանիզմները, տարիուկես իշխանությունը ձեր ձեռքում է, էսպես չի կարելի ծախս չանել։ Վտանգավոր միտում եմ տեսնում։ Ծախսողների մասով վախենում են հանկարծ մի բան չանեն, որ սխալ դուրս գան։ Դե կներեք էլի, էդպես չի կարող պատահել, էդպես տնտեսություն չի զարգանա։ Երբ խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին ակնհայտ է ինչ-որ հարցեր լուծվել են, բայց բավարա՞ր է արդյոք, ո՛չ»,- ասում է Բագրատ Ասատրյանը։

Սուրեն Պարսյանը նկատում է, որ 300-ից 350 միլիարդ դրամ գումարը տնտեսությունից դուրս հանել և չծախսելը բացասական է ազդում քաղաքացիների կյանքի որակի վրա․ «Կյանքի որակի փոփոխություն չունենք այս տարվա ընթացքում, քանի որ այս կառավարությունը չի կարողացել կատարել իր ստանձնած ծրագրերը այս տարվա ընթացքում։ Ձախողել են կապիտալ և ընթացիկ ծախսերի ծրագիրը, որոնք կատարելու դեպքում կյանքի որակը կփոխվի։ Վստահ եմ, որ այս տենդենցը լինելու է նաև հաջորդ տարի։ Այս կառավարությունը չի ստեղծել այն թիմը ինստիտուտները, որը ունակ է նման ծրագրեր կյանքի կոչել։ Գումարը կա, ծրագիրը կա, սակայն իրականացնողը չկա։ Սա կոռուպցիայի հարց չէ։ Սա մենեջմենթի հարց է»։

Ի դեպ, վարչապետն իր գնահատմամբ այսօր մի քանի տպավորիչ թվեր է հնչեցրել՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտին հատկացվող գումարը կաճի 41%-ով, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտինը՝ 21%-ով, պաշտպանական ծախսերը 2018 թվականի համեմատ նախատեսված է մեծացնել 25․3%-ով։ Ընդհանուր առմամբ՝ 2018-ի համեմատ հաջորդ տարի բյուջետային հատկացումների կաճեն 33%-ով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան