«Նախորդ իշխանությունները մեզ չէին լսում, հուսանք՝ այս անգամ ավելի ուշադիր կլինեն»․ ԽԱՊԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Երրորդ եռամսյակը շատ հետաքրքիր էր այն առումով, որ բազմաթիվ օրենսդրական առաջարկությունների քննարկումներ եղան։ Դրանցից կառանձնացնեի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողները կարող են ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատ լուսաբանել դրանք։ Մենք գիտենք, որ նախորդ իշխանության օրոք անհիմն սահմանփակումներ էին կիրառվել՝  կեղտաջրերի հայտնի պատմությունից հետո»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ 2019-ի երրորդ եռամսյակում տարված ամենակարևոր աշխատանքներից է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որը մշակել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։

«Խորհրդարանական հանձնաժողովն աշխատանքային խումբ է ձևավորել՝ քննարկումներ կազմակերպելու և օրինագիծը կատարելագործելու նպատակով։ Շարունակվում են քննարկումները նաև ԽԱՊԿ-ի մշակած երեք այլ օրինագծերի շուրջ, որոնցով փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Գնումների մասին, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում։ Սա շատ ուրախալի է, որովհետև տասնյակ տարիներ ասում էինք, որ հեռուստատեսության ոլորտը պետք է բարեփոխվի, օրենսդրությունը հիմնովին փոխվի, բայց նախորդ իշխանությունները մեզ չէին լսում։ Հուսանք՝ նոր իշխանություններն ավելի ուշադիր կլինեն մեր առաջարկությունների նկատմամբ »,- նշեց Աշոտ Մելիքյանը։

ԽԱՊԿ նախագահը նաև անդրադարձավ «Էլեկտրիկ Երևանի» և «Սարի թաղի» իրադարձություններին վերաբերող քրեական գործերին․ «Եթե «Սարի թաղի» գործի առնչությամբ ՀՔԾ կայացրած որոշումը հաջողվեց դատական կարգով բողոքարկել և վերսկսել գործի քննությունը, ապա «Էլեկտրիկ Երևանի» հարցով գործը բողոքարկման կարգով ընթանում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան