Բանկային գաղտնիքն այսուհետ կարող է և գաղտնիք չլինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
Բոլորը

Բանկային գաղտնիքն այսուհետ կարող է և բանկային գաղտնիք չլինել: Որոշումը կայացվեց Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն-լրացմամբ:

Նախագիծը քննարկվեց մոտ կես ժամ, հետո ընդունվեց: Նպատակը որոշակի թաքնվող երևույթների բացահայտումն է և ստվերի դեմ պայքարը: Նախագիծը, սակայն, միանշանակ չընդունվեց։ Իսկ ի՞նչն է խնդրահարույց: Առաջարկվող փոփոխությունը կարող է վերաբերել ցանկացած քաղաքացու, որը բանկային գործարք է անում:

Համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ: Բանկից և երրորդ անձից բացի՝ մյուս բոլորը համարվում են երրորդ անձ:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝  նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես՝ սկանդինավյան երկրների փորձը: «Գործող օրենսդրությամբ, իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը թույլ է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն»,- նշում է Ռաֆիկ Գրիգորյանը։

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքով՝  բանկերը երաշխավորում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը: Այն անձինք կամ կազմակերպությունները՝ բացառությամբ բանկերի, որոնց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն դրանք տրամադրել:

Դատարանի որոշմամբ՝ բանկերը կարող են տրամադրել քրեական գործերի կողմ հանդիսացող իրենց հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները:

Հաճախ այն տեղեկությունները, որոնք հնարավորություն կտային անձին որպես մեղադրյալ ներգրավել, հասանելի չեն իրավապահ մարմիններին, քանի որ քրեական հետանդում իրականացնող մարմինները կարող են տվյալները ստանալ միայն այն դեպքում, երբ անձը կասկածյալ է կամ մեղադրյալ:

Ստացվում է, որ նոր օրենքով բանկային գաղտնիքին հասանելիություն ունեցողների ցանկը մեծանում է, քանի որ «քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց» բառերը հետայսու փոխարինվում են «ֆիզիկական կամ իրավաբանական անձանց» բառերով»:

Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Եվ եթե մինչ այս տեղեկություն կարող էին ստանալ միայն մեղադրյալի կամ կասկածյալի վերաբերյալ, այժմ՝ նաև փոխկապակցված անձանց:

«Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման»,- ասաց արդարադատության փոխնախարարը։

Վարչապետ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը կիսատ լինել չի կարող. «Մեր քաղաքական եզրակացությունը հետևյալն է՝ մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ: Ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ իքս բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան, ասենք, ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, այդ գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է, իսկ գումարը Հայաստանի Հանրապետությունից դուրս է հանվելու: Այսինքն՝ ըստ էության, ոչ մեր աչքի առաջ, բայց իմացել ենք, որ հիմա այդ բանը տեղի է ունենում, բայց օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ են եղել, որ կա՛մ պետք է ապօրինի, շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կա՛մ էլ պետք է լուռ հետևեինք, թե ինչպես են թալանվածը թաքցնում»։

Փաշինյանի ելույթից հետո Կառավարությունում քննարկում-բանավեճ ծավալվեց։

Համաձայն նոր որոշման՝ դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը, եթե ներկայացվել են ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար և դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող:

Այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխության հետ կապված՝ այս օրերին հնչում են բազմաթիվ անհանգստություններ: Ի՞նչ կլինի, եթե Կառավարության որոշումն ի կատար ածվի:

«Շոկային նախագիծ է: Բոլոր պարագաներում սա բարեփոխումների հերթական խոցելի կողմն է, որն ունենալու է ծանր ազդեցություն տնտեսական վիճակի և ֆինանսական համակարգի համար՝ մարդու սահմանադրական իրավունքների խախտում, ֆինանսական կայունության խաթարում, վտանգում, Հայաստանի մրցակցային դիրքերի խաթարում, բանկերի նկատմամբ վստահության անկում»,- նշում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ՝ նոր նախագծի առաջին հետևանքը բանկային համակարգը կապրի, երբ սկսեն գումարները հանել կամ հաշիվները փոխել՝ կորցնելով հետքը։

«Ցանկացած քաղաքացի անձնական ու ֆինանսական տվյալների գաղտնիության իրավունք ունի։ Դա կարող է սպառնալ գործարար հատվածի շահերին, իսկ գործարար հատվածի իրավաչափ շահերին սպառնալիքն ուղղակիորեն ազդելու է նաև Հայաստանում թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա ներդրումների ընթացքի վրա»,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես՝ հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Փորձագետները սա անտրամաբանական են համարում։

Իրավաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ներկայացված հանցագործություների ցանկի մի մասը կապ չունի կոռուպցիայի, փողերի լվացման, ահաբեկչության և այլնի հետ։ Բազմաթիվ հարցադրումներին ու մեղադրանքներին ի պատասխան՝ Կենտրոնական բանկը հայտնում է, որ նոր օրենքի ընդունումից հետո ֆինանսական արտահոսք չի լինի։

ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը նշում է. «Կենտրոնական բանկը շատ հաստատակամ է ֆինանսական կայունության ապահովման հարցում, և դրա համար ունի ոչ միայն անհրաժեշտ գործիքակազմ, կամք, այլև ֆինանսական կայունության համար Սահմանադրական պատասխանատվություն»։

Իշխանական պատգամավորները ևս օրինագծին դրական են արձագանքում։ «Նախկին իշխանության հետ կապված կոռուպցիոն շրջանակների կողմից ասում են, թե վատ օրինագիծ է մշակվում։ Սա վերաբերելու է միայն բացառիկ դեպքերի, երբ գործ ունենք կոռուպցիայի, փողերի լվացման հետ, և այս որոշումը ժողովրդի արդարացի ցանկությունների և ողջամիտ կասկածների բավարարմանն է ուղղված»,- ընդգծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանն էլ կարծում է, որ եթե անձը փող լվանալու նպատակ չունի, ազնիվ բիզնեսմեն է, օրենքը վտանգավոր չէ. «Մենք չենք ուզում կեղտոտ փողեր ունենալ, դառնալ լվացման օբյեկտ»:

Պատգամավորը, սակայն, չի բացառում գումարի արտահոսքը, որն առանց այն էլ մեր երկրում շատ է. «Իհարկե՝ կլինեն նման դեպքեր, դա էլ ուրիշ կարգավորման խնդիր է»։

Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ սա ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից է, որը մեկ տարի քննարկել են, այժմ ժամանակն է որոշումը դե յուրե արձանագրել։

Ավելի ուշ Կենտրոնական բանկը հանդես եկավ պարզաբանմամբ և հիշեցրեց, որ ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

Կառավարությունը նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։ Վերջին խոսքը խորհրդարանինն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան