Կոռուպցիայի դեմ հեշտ է պայքարել, երբ դրա մեջ որևէ կերպ թաթախված չէ երկրի բարձրագույն ղեկավարությունը. 10 վարչապետ, որոնց կարիերան խորտակեց կոռուպցիան

Լուրեր

04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիան բարձր կառավարման երևույթ է, որը գոյություն ունի ամենուր և մշտապես: Կոռուպցիայի դեմ հեշտ է պայքարել, երբ դրա մեջ որևէ կերպ թաթախված չէ երկրի բարձրագույն ղեկավարությունը:

Բերենք 12 դեպք, երբ երկրի վարչապետները և փոխնախագահներն իրենց քաղաքական կարիերան ավարտել են հրաժարականներով կամ ճաղերի հետևում հայտնվելով` կոռուպցիոն բացահայտումների արդյունքում:

26.08.2017թ. Էկվադորի կոնգրեսը միաձայն հավանության արժանացրեց երկրի փոխնախագահ Խորխե Գլասի նկատմամբ հետաքննությունը։ Օգոստոսի սկզբին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հրաման էր ստորագրել, որի համաձայն ՝ Գալսը զրկվում է բոլոր լիազորություններից։ Փոխնախագահին կասկածում են շինարարական ֆիրմայից կաշառք վերցնելու մեջ։

28.07.2017թ. Պակիստանի գերագույն դատարանն իշխանությունից հեռացրեց վարչապետ Նավազ Շարիֆին և նրա դեմ քրեական գործ սկսեց: 2016 թվականին բացահայտված պանամական փաստաթղթերում ապացուցվում էր, որ Պակիստանի վարչապետի երկու որդիներն ու դուստրը Վիրջինյան կղզիներում գրանցված առնվազն 3 օֆշորային ընկերությունների սեփականատերեր են։

02.07.2017թ. Բանտից վաղաժամ դուրս եկավ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը: Նա պատիժը կրեց 25 ամիս: Օլմերտը 2015-ի մայիսին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման թույլտվության դիմաց կաշառք ստանալու համար: Մեկ այլ՝ ամերիկացի գործարար Մորիս Տալանսկիից գումարով ծրարներ ստանալու, բյուջետային միջոցների հաշվին մասնավոր տուրիստական ճամփորդություններ կատարելու մեղադրանքով էլ դատապարտվել էր 8 ամսվա ազատազրկման: Օլմերտը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2006-09 թվականին, իսկ պաշտոնից ստիպված էր եղել հեռանալ կաշառակերության մեջ մեղադրվելու պատճառով:

03.05.2017թ. Ինքնասպան եղավ Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովը: Արդյունաբերությունը համակարգող փոխվարչապետի անունը կար Թուրքմենստանում սկսված հակակոռուպցիոն արշավի մեջ: Նրա որդին ձերբակալվել էր ապրիլի վերջին:

13.07.2015թ. Ռումինիայում դատախազները պաշտոնական մեղադրանք ներկայացրին վարչապետ Վիկտոր Պոնտային՝ լայնամասշտաբ կոռուպցիայի գործով: Նա մեղադրվում էր 2007-08 թվականներին օրենսդիր մարմնի անդամ եղած ժամանակ հարկերից խուսափելու, փողերի լվացման, շահերի բախման և կեղծ հայտարարություններ անելու մեջ: Սառեցվեցին վարչապետ Պոնտայի ակտիվները:

17.06.2013թ. Հրաժարական տվեց Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը: Կոռուպցիոն սկանդալի մեջ էին հայտնվել կառավարության ղեկավարի մերձավոր աշխատակիցները՝ վարչապետի գրասենյակի քարտուղարության պետը, վարչապետի գլխավոր օգնականը և իշխող կուսակցությունը ներկայացնող մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք մեղադրվում էին պատգամավորներին կաշառելու, քաղաքացիներին, մասնավորապես` վարչապետի կնոջը, անօրինական կերպով գաղտնալսելու մեջ:

06.06.2013թ. Սլովենիայի նախկին վարչապետ Յանեզ Յանշան մեղավոր ճանաչվեց խոշոր չափի կաշառք ստանալու մեջ և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Դատարանը նաև 37 հազ. եվրո տուգանք նշանակեց: Կառավարության նախկին ղեղկավարը դեռևս 2006-ին կաշառք էր վերցրել՝ Սլովենիա զրահամեքենաներ ներկրելու գործարքի շրջանակներում:

20.11.2012թ. Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերը դատապարտվեց 10 տարի ազատազրկման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառակերության համար: 2009 թվականին Խորվաթիայի կառավարությունը Զագրեբի կենտրոնում 10,7 մլն եվրո արժեքով շենք էր ձեռք բերել, որը, պարզվել էր, 3,5 մլն եվրոյով թանկ է իրական գնից: Դատարանը հաստատեց, որ Սանադերը ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործարքում: Բացի այդ` նախկին վարչապետը 5 մլն եվրո կաշառք է վերցրել, որպեսզի հունգարական նավթագազային ընկրությունը կարողանա վերահսկել խորվաթական պետական ընկերությանը:

26.10.2012թ. Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ իր հիմնադրած Mediaset ընկերության հետ կապված ֆինանսական մեքենայությունների գործով: 2013թ. մարտի 7-ին դատապարտվեց ևս մեկ տարվա ազատազրկման՝ ոստիկանության գաղտնալսած զրույցների սղագրություններն իրեն պատկանող օրաթերթում հրապարակելու համար։ 7 տարվա ազատազրկման էլ դատապարտվեց 3 ամիս անց՝ Ռուբիի գործով: Անչափահաս մարոկկացի մարմնավաճառի հետ գումարով սեռական հարաբերություն էր ունեցել: Բեռլուսկոնին ցմահ զրկվեց քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրա նկատմամբ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել կոռուպցիայի, ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով, բայց սկանդալային գործիչը այդպես էլ ճաղերից այն կողմ չի ուղարկվել:

18.01.2012թ. Պաշտոնից հրաժարվեց Պերուի փոխնախագահ Օմար Չեադեն: Նա ոստիկանության գեներալի միջոցով իր եղբոր համար շաքարի պլանտացիա էր հիմնել: Թեպետ փոխնախագահը մեղադրանքը չէր ընդունում, բայց խորհրդարանի ճնշման տակ հրաժարական տվեց: Հայաստանում վարչապետների, փոխվարչապետների, նախարարների ` կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մասին մամուլը բազմիցս է գրել, սակայն անհետևանք: Ամենաաղմկահարույց բացահայտումը կապված էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնոր Նավասարդ կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի կողմից օֆշորային գործարքների միջոցով գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Ու թեև Տիգրան Սարգսյանը բացահայտումից մեկ տարի չանցած` հրաժարական տվեց, սակայն դա որևէ կապ չուներ օֆշորային սկանդալի հետ: Նա պաշտոնին հրաժեշտ տվեց քաղաքական պատճառներով, ինչից կարճ ժամանակ անց նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, այսօր էլ զբաղեցնում է ԵՏՀ խորհրդի նախագահի պաշտոնը: Չնայած Փայլակ Հայրապետյանի և նրա փաստաբանի բազմաթիվ միջնորդություններին` Տիգրան Սարգսյանն այս գործով անգամ հարցաքննության չհրավիրվեց:

Սևակ Հակոբյան