«Քաղաքացու օրը նշելու համար դեռ շուտ է, հասունացած չէ»․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
20.08.2026 | 18:19
Ուելսցի մրցավարը ռեկորդակիր է դարձել 63-ամյա կարիերայի շնորհիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.08.2026 | 18:10
Երկաթուղին կվերականգնվի ՀՀ բյուջեի հաշվին // Սերժ Սարգսյանն իր գործերով նիստերին չի մասնակցի․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 18:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերը
20.08.2026 | 18:00
Ունենք նոր թեկնածուներ, որոնց անունները չենք ցանկանում տալ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:51
«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում առաջին անգամ երկրաշարժի ուժգնությամբ երերում էին Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը։ «Մերժիր Սերժին» շարժումը արդեն դրության տեր էր Երևանում, 6 օրից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ինչքանո՞վ է այսօր հեղափոխությունը մերը, մենք՝ հեղափոխությանը։ Կպարզենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։

– Ինչքանո՞վ է այսօր հեղափոխությունը մերը, մենք՝ հեղափոխությանը։

-Հեղափոխություն բառը, մեկ է, չեմ օգտագործի։ Ես կօգտագործեմ «փոփոխություններ» բառը։ Փոփոխություններ, որոնք վաղուց հասունացած էին։

-Ձեր կարծիքով տեղի ունեցածը հեղափոխություն չէ՞ր։

-Ես դրա մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև շատ կարևոր եմ համարում էս 30 տարվա կապը մեր պատմության հետ։ Մի հեղափոխության մասնակցել եմ, 1988-ի արցախյան շարժումը վերածնունդ էինք համարում։ Հեղափոխություն էր, որովհետև քաղաքական համակարգի փոփոխություն կատարվեց, տնտեսական, հասարակական համակարգի։ Ես նկատի չունեմ 88-ի շարժումը, 88-ի շարժումով սկսված, հետո 90-91 թվականի իրադարձություններով, անկախությունով ձևակերպվեց։ Եվ կարծում եմ, որ էն մարդիկ, որոնք էս օրերին մի շաբաթ շուտ, մի օր ուշ միացան, ես նրանց անվանում եմ պարմանիների ընդվզում, պայքարին, նրանք էդ 90-ի հեղափոխության մասնակիցներն են։

-Եթե մենք սա համարենք փոփոխություն և ոչ թե հեղափոխություն, այդ դեպքում այս փոփոխության արժեքային հենքը ո՞րն է։

-Մենք կուտակել էինք էս ընթացքում բավականին մեծ կենսափորձ, ունեինք հնարավորություն մեր երեխաներին, իմ աղջկան՝ Շուշանին էլ նկատի ունեմ, փոխանցելու։ Եվ էն 30 տարվա այլասերումները, շեղումները, քաղաքացու չարածը, որոնք կեղտ էին՝ առանց քաղաքական սերնդափոխության դրանից ազատվել հնարավոր չէր։ Մի լճացում էր, որ մարդկանց թևաթափ էր անում։

-Այսինքն, էդ փոփոխությունն արդեն կար մարդկանց մեջ, որ տեղի ունեցավ։

-Այո, և դրա համար շատ արագ տեղի ունեցավ՝ չթերագնահատելով նրանց արածը։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արածը։ Հակառակը, ես ուզում եմ, որ ամեն մեկն իրենը վերցնի։ Հետո գալու էր ամեն մեկի գնահատականը։ Ի՞նչն էր 90-91 թվականի վտանգը՝ որ մենք շատ արագ դիտորդ դարձանք։ Հավատալ չհավատալ՝ Տեր-Պետրոսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին։ Դրա մասին չի խոսքը, ինքդ քեզ հավատա, քո ուժերին։ Եվ քո գործին տեր կանգնիր։ Օգտվիր քո հնարավորությունից։ Էդ դեպքում մենք ավելի հարգանքով կլինեինք մեր գնահատականի մեջ էս փոփոխությունների, հնարավորությունների համար, քան թե նորից դիտորդի կարգավիճակ, քննարկում՝ էս սխալ արեց, էն սխալ արեց։

-Հիշում եք Նորագավիթի երիտասարդ մաքսավորի դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանը դրոշի առիթով քաղաքացուն հորդորեց դիմում գրել և դուրս գալ աշխատանքից։ Դա նույնպե՞ս տեղավորվում է էս օրերի նվաճումների մեջ։

-Իրոք տեղավորվում է։ Քաղաքացին պիտի իրոք դիմում չգրեր, կարող էր պայքարել, կարող էր վարչապետին ներկայացնել։ Եթե ինքը փոփոխությունների մեջ լիներ, կարող էր իր իրավունքները պաշտպանել։

-Հայաստանը պատրաստվում է նշել Քաղաքացու օրը, պարոն Բլեյան։ Կառավարությունը 124 միլիոն դրամ է հատկացրել այդ օրը նշելու համար։ Ձեր վերաբերմունքը Քաղաքացու օրվան և հատկացված գումարին։

-Ես չեմ ուզում նույն հարցերը, որոնք տալիս էինք մի տարի առաջ, երկու տարի առաջ, երեք տարի առաջ մտքում, կամ տալիս էին տոնածառին, մյուսին։ Խնայող պետք է լինենք յուրաքանչյուր դրամի դեպքում, պիտի հասկանանք, որ ամեն անգամ դա ներդրում է։

-Արհեստականություն չկա՞, երբ քաղաքացին, որպես երևույթ, դեռ ամբողջապես կայացած չէ, բայց արդեն․․․

-Դրա մասին չէ խոսքը, ինձ համար կա, որովհետև 365 օրը իմ օրն է, քաղաքացու օրն է։ Ես հասկանում եմ մոտավորապես ինչ էին ուզում անել, բայց ես չէի շտապի էդ օրը մտցնել, ինքը հասունացած չէր, ապրված չէր։ Տոնը տոն է, երբ գալիս է մեզ միավորելու։ Որի մեջ որևէ բաժանարար բան չպիտի լինի։ Երկրորդ բանն այն է, որ մեր տոներն օտարված են մարդուց, դրանք միջոցառումային բաներ են, մենք զզված ենք դրանից։ Եթե ինքնաբուխ գար, շատ լավ կլիներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը