Թանկ, ծանոթով, մեկ ձեռքից. Հայաստանի պետգնումների համակարգը՝ ինչպես որ կա

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

Հայաստանի պետական կառավարման համակարգի ամենախնդրահարույց կողմերից մեկը, որտեղ և տեղի են ունենում հիմնական կոռուպցիոն դրսևորումները, ատկատներն ու բյուջեի մսխումը, պետական գնումների համակարգն է:

Սա այն ոլորտն է, որտեղ, համաձայն Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի,  գրպանվում է պետբյուջեի 70 տոկոսը:

Պետական գնումների ոլորտում խնդիրները կարելի է բաժանել երեք մասի` բուն գնումների իրականացում, պատասխանատվության մեխանիզմներ և բողոքարկման համակարգ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» իրականացրել է ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի մոնիթորինգ և մի շարք խնդիրներ բացահայտել:

Ինչպես և նախկինում, այժմ ևս լրջագույն խնդիր է մեկ անձից գնումները:

2017թ. հրապարակվել է առանց գնումների հայտարարության բանակցային ընթացակարգի կնքված 4618 պայմանագիր՝ ընդհանուր 87 մլրդ դրամ արժողությամբ, որոնցից 949-ը անցած տարիներին կնքված և 2017թ.-ին համաձայնագրերով երկարաձգված պայմանագրերն են՝ ընդհանուր 13.8 մլրդ ՀՀ դրամ կամ 28.9 մլն դոլար պայմանագրային գնով, որը կազմում է 28.9 մլն դոլար:

Համաձայն օրենքի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե «Գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ: Արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ»:

Մի քանի այլ դեպքեր ևս նախատեսված են:

Մեկ անձից գնումների չեմպիոն կարելի է համարել Առողջապահության նախարարությանը՝ 4 մլրդ 953 մլն դրամով: Նրան հաջորդում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը, Պետգույքի կառավարման վարչությունը, Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունները:

Առողջապահության նախարարության խոշորագույն մատակարարը եղել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը», որի հետ կնքվել է 4 պայմանագիր հիգիենայի հետ կապված ծառայությունների համար՝ ընդհանուր  2 մլրդ 903 մլն դրամ ծավալով: Հաջորդ խոշոր մատակարարը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է՝ 2 մլրդ 40 մլն դրամ ծավալով:

Անշարժ գույքի մեկ անձից գնումներում ևս բարձր է կոռուպցիոն ռիսկի հավանականությունը: Խոշորագույն վարձատու «Հանարդնախագիծ» ՓԲԸ-ի պատվիրատուն Պետական գույքի կառավարման վարչությունն է, որը 2017թ. կնքել է 3 պայմանագիր 148 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Նշենք, որ «Հանարդնախագիծ» ՓԲԸ-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է:

Պատահարների ապահովագրության համար մեկ անձից գնման պայմանագրերի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ ՊՆ-ն, իսկ պայմանագրի 80 տոկոսը բաժին է ընկնում «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերությանը:

2017թ. երկրորդ եռամսյակում մեկ անձի հետ կնքվել է 383 պայմանագիր՝ 2,304.8 մլն դրամ արժողությամբ: Մնացած 348 պայմանագրերը ընդհանուր 1,843 մլն ՀՀ դրամ արժողությամբ կնքվել են ոչ օբյեկտիվ գնման հիմքով:

ՀՀ ՊՆ-ն եռամսյակի խոշորագույն գործարքն է կնքել՝ 650 մլն դրամ արժողությամբ՝ «Ռադվան Տեխնոլոգիա» ընկերության հետ՝ վարժասարքերի ձեռքբերման համար:

Ի դեպ, այս ընկերության հետ ՊՆ-ի համագործակցությունը տարիների փորձ ունի: 2015թ. հունիսի 8-ին ոչ մրցակցային հիմունքներով «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ կնքվել է 65.7 մլն դրամի պայմանագիր «վարժասարքերի նորոգման ծառայություններ» գծով, 580 մլն դրամով էլ վարժասարքեր են ձեռք բերվել: Ուշագրավ է, որ  վարժասարքերի նորոգման ծառայությունները ձեռք են բերվել շատ ավելի վաղ, քան վարժասարքերը: Այսինքն, վարժասարքերը դեռ չկային, բայց արդեն ՊՆ-ն դրանց նորոգման պայմանագիր էր կնքում: Անհասկանալի է, թե  ինչո՞ւմ էր կայանում վստահությունը, որ նոր սարքավորումը պետք է փչանա այդքան շուտ:

2017 թվականի երկրորդ եռամսյակում 979 մլն դրամ հատկացվել է տպագրական աշխատանքների համար: Մեկ անձից գնման պայմանագիր կնքած խոշորագույն պատվիրատուներն են ԿԳ նախարարությունը՝ 860.5 մլն դրամով, Սփյուռքի նախարարությունը՝ 73 մլն դրամով, Մշակույթի նախարարությունը՝ 34.6 մլն դրամով: ԿԳ նախարարության գնումների 33 տոկոսն իրականացվել է «Մարմար» ընկերությունից, 29 տոկոսը՝ «Զանգակ-97»-ից: Սփյուռքի նախարարության խոշորագույն մատակարարն է  «Զանգակ – 97»-ն ՝ 37 տոկոսով, 34 տոկոսով էլ` «Էդիթ Պրինտը»:

Պետական հաստատություններն ու հիմնարկները առաջին եռամյակում ինտերնետային ծառայություններ գնել են մեծավմասամբ «Յուքոմ» ՍՊԸ-ից, որը հանդիսանում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի  ընտանիքի սեփականությունը:

Վառելիք ապահովող մատակարարները ևս  չեն փոխվել. «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշն» ՍՊԸ և «Ֆլեշ» ՍՊԸ ընկերությունները մնում են շուկայում գերիշխող՝ համապատասխանաբար ընդհանուրի մեջ 67 և 32 տոկոս համամասնությամբ: 

Կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել գնումների գործընթացի փուլերից յուրաքանչյուրում: Պլանավորման փուլում  տեխնիկական բնութագրերը կարող են հարմարեցվել որևէ մատակարարի կարողություններին: Մրցույթների կազմակերպման և իրականացման փուլում կարող են խտրական մոտեցումներ լինել, պայմանագրի կատարման ընթացքում  էլ`  վերահսկողությունը լինել տարբերակված:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը  2015-ին հայտնաբերել էր, որ ՊՆ-ն «Էլիտ Պրոդ» ՍՊԸ-ի հետ կնքել է 48 մլն դրամի սննդամթերքի ձեռքբերման պայմանագիր մեկ անձի հիմքով՝ այն դեպքում, երբ սննդամթերքի մատակարարումը հանդիսանում է մրցակցային ուղղություն։ Կամ նույն ՊՆ-ն 2013-ին շաքարավազ գնելու համար «Դանինի» ընկերության հետ կնքել էր պայմանագիր` մեկ կգ` 370 դրամով: «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում,  այն իր հերթին գնել էր ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, մեկ կգ` 360 դրամով: Նույնկերպ և կերակրի աղն էր միջնորդավորված գնել 120 դրամով, երբ արտադրող` «Ավանի աղի կոմբինատ»-ում այն 114 դրամ էր: Մամուլը բազմիցս է գրել, որ այս ընկերությունը սերտ առնչություններ ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի՝ տարբեր տարիների բացահայտումներում նշվում էր, որ եղել են դեպքեր, երբ նույն ընկերությունը տարբեր պրոֆիլների մրցույթներ է շահել կամ պետական կազմակերպությունների շինարարական տենդերներում հաճախ կրկնվում են նույն ընկերությունների անունները: Մի քանի տասնյակ են դեպքերը, երբ 100 մլն դրամ և ավելի արժեքով գնումներն իրականացվել են առանց տենդերի, չնայած շուկայում առկա էին այլընտրանքներ:  

Թե՛ ՊՆ-ն, թե՛ մյուս կառույցները երբեմն ապրանք են գնում դրա շուկայական գնից մի քանի անգամ թանկ գնով: Հիշում ենք, թե ինչպես էր  զայրացած ՎՊ նախագահը մալուխը ձեռքին  մտել խորհրդարան: ՎՊ-ն նաև  արձանագրել էր, որ Երևանի տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներում նույն բուսական յուղը գնել են 150 դրամի տարբերությամբ, շաքարավազը՝ 84 դրամի տարբերությամբ:

2016 թվականի ապրիլի 19-ին  էլ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանում հայտարարեց, որ 2014-ին Առողջապահության նախարարությունը «Դեսմոպրեսսին ացետատ» դեղամիջոցի 4 677 փաթեթ է ձեռք բերել, յուրաքանչյուրը`  5 789 դրամ գնով, այն դեպքում, երբ դեղը Հայաստան էր ներմուծվել ընդամենը  2 720 դրամով: Նույն դեղը 2015-ին գնվել էր 5 267 դրամով, մինչդեռ ներմուծվել էր  3 000 դրամով: «Գլիկլազիդ» դեղամիջոցն էլ  Հայաստան էր ներմուծվել 27.2 դրամով, սակայն  գնվել  44,7-ով:

2016-ի սեպտեմբերի 22-ին երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ավիափոխադրման ծառայություններին վերաբերող նախագիծ, որով գնումներ են արվելու մեկ հարթակից, վարչապետ Կարեն Կարապետյանը շրջանառության մեջ դրեց «պրիմիտիվ գողություն» տերմինը:

Մեկ անձից կատարվող գնումներում և ընդհանրապես գնումների գործընթացում շատ հաճախ անտեսանելիորեն մասնակցում են պաշտոնյաները: Դա իշխանությունն էլ գիտի:

ՀՀ նախագահի՝ 4 տարի առաջ ասած այս խոսքերն այսօր էլ արդիական են: Բոլոր խնդիրներից տեղյակ են, բայց այսօր էլ այդ գնումներում հաղթողները պաշտոնյաների ազգականներն են, կամ պաշտոնյաներն իրենք` թաքնված կերպով:

Հաջորդ խնդիրը պատասխանատվության մեխանիզմների ոչ պատշաճ մակարդակն է: 2016թ. Դեկտեմբերի 16-ին ընդունվեց Գնումների մասին ՀՀ նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ 2017թ. ապրիլի 25-ից:

Նոր օրենքը, հնի նմանությամբ, պատասխանատվության մեխանիզմների առումով թույլ է: Նախատեսված չէ պետական պաշտոնյաների, պատվիրատուների պատասխանատվության հարցը:

Հունիսի 12-ի մամուլի ասուլիսում իրենց հետազոտության արդյունքները ներկայացնելիս, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ այդ ոլորտում գործում է հետևյալ բանաձևը՝ մասնակիցները պատասխանատվություն կրում են, իսկ պատվիրատուները՝ ոչ: 

Կազմակերպության՝ գնումների ոլորտի փորձագետ Արսեն Համբարձումյանն էլ ասաց, որ ստացվում է մի իրավիճակ, երբ բյուջեի մուտքերը ապահովելու համար կառավարությունը հարկեր է հավաքում, սակայն ծախսերը տնօրինելիս պատասխանատվություն չկա:

Պատասխանատվության անհրաժեշտության մասին նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր 2013-ի հայտնի խորհրդակցության ընթացքում: Երբ օրենսդրությունը կատարյալ չէ, պատասխանատվության մեխանիզմները չեն գործում, փոքր բիզնեսը տեսնելով այս ամենը, կորցնում է ինքնավստահությունը և հետ է քաշվում:

Հաջորդ կարևոր խնդիրը բողոքարկման համակարգն է:

Դատական կարգով բողոքարկման խորհրդի որոշումը բողոքարկելու դեպքում որպես պատասխանող հայցադիմումում նշվելու է բողոքարկման մինչև երեք անդամ ունեցող խորհուրդը:  Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ բողոքարկման խորհուրդն ինչ կարգավիճակով է որպես պատասխանող հանդես գալու` չունենալով իրավաբանական անձի կարգավիճակ: Չի կարող նա լինել ֆիզիկական անձ և հանդես գալ որպես պատասխանող կողմ:

2017 թվականի առաջին կիսամյակում մասնակիցների կողմից ներկայացվել է թվով 82 բողոք, որից  52-ը հին ԳԲԽ, 30-ը՝ նոր: Հին խորհրդի կողմից կայացվել է թվով 51 որոշում, որոնցից 25-ով բավարարվել է բողոքը, 5-ով մասնակի է բավարարվել, 20-ով մերժվել է:4 դեպքում  մասնակցի դիմումով առանց քննության է թողնվել, 1 բողոքի վերաբերյալ կայացված որոշումը բացակայում է կայքում: ԳԲ նոր Խորհրդի կողմից կայացվել է թվով 23 որոշում, որոնցից 12-ով բավարարվել է բողոքը, 2-ով մասնակի է բավարարվել, 4-ով մերժվել է, 5-ով մասնակցի դիմումով առանց քննության է թողնվել, 7 բողոք գտնվում է ընթացիկ փուլում: 

Ուշադրության է արժանի այն փաստը, որ Գնումների բողոքարկման խորհրդի կողմից որոշում կայացնելու համար ինչպես նախկին, այնպես էլ գործող օրենքով ժամկետ նախատեսված չէ, և արդյունքում գործերը կուտակվել են: Հին Գնումների բողոքարկման խորհրդի ԲԽ-ի կողմից որոշումները կայացվել են մի քանի ամիսների ընթացքում առկա են ընդհուպ մինչև մեկ տարի և ավելի տևողությամբ գործեր: Կիրառվում է զանգվածային քննության մոտեցում՝ մի քանի կազմակերպության հարցը խորհրդի կողմից քննվում է մեկ ծածկագրով պաշտոնական ընթացակարգի շրջանակներում և կայացվում է մեկ որոշում, ինչը անթույլատրելի է քանի որ ցուցակում ներառելու կամ չներառելու որոշումը անհատական է և վերաբերվում է կոնկրետ մասնակցին:

Քանի դեռ ներկայացված  խնդիրները լուծված չեն, գնումների գործընթացից դժգոհությունները մշտապես լինելու են: Վերահսկիչ պալատի բացահայտումները հիմնականում մնում են անարձագանք, իսկ կոշտ արձագանքը հենց պալատին է ուղղվում, ինչպես, օրինակ, եղավ հենց Սերժ Սարգսյանի կողմից:

Եվ քանի դեռ երկրի ղեկավարը բյուջեի թալանը համարում է հեքիաթ, պետական գնումների մոնիթորինգները տարեց տարի նոր խնդիրներ են բացահայտելու:

 

Սևակ Հակոբյան